Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Թալիշներն Ադրբեջանում ոչնչացման վտանգի առաջ են

ՄԱԿ-ը գործում է համաձայն պետությունների շահերի, ոչ թե ազգերի ու ժողովուրդների

Մարտի 23, 2022
Տարածաշրջան
Թալիշներն Ադրբեջանում ոչնչացման վտանգի առաջ են
11
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.1k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

1918 թ. արհեստականորեն ստեղծված Ադրբեջանի Հանրապետությունը շուրջ մեկ դար իր կազմում գտնվող ազգային փոքրամասնությունների նկատմամբ հետեւողականորեն իրականացնում է ոչնչացման քաղաքականություն: Տարբեր տարիներին անցկացրած մարդահամարների տվյալների համաձայն` նկատվում է, որ թալիշների, ավարների, լեզգիների, քրդերի եւ այլ ազգային փոքրամասնությունների տոկոսային հարաբերակցությունը նվազում է: 1959 թ., 1970 թ. եւ մնացյալ այլ մարդահամարի տվյալներում բացակայում է թալիշների տոկոսային տվյալը: Ժողովրդագիրների տվյալների համաձայն` թալիշների իրական թիվը գերազանցում է 250 հազարը: Անորոշ եւ չարդարացված պայմաններում ազգային փոքրամասնությունների անհետացումն ապացուցում է միայն տվյալ պետության կողմից իրականացվող էթնիկ զտման քաղաքականության վարկածը (դա առանձին հոդվածի թեմա է): Առարկայական միակ բացատրությունն այն է, որ թալիշները ներկայացվում են որպես բուն ադրբեջանցիներ: Ադրբեջանի նման խորամանկ քաղաքականության պատճառը, թերեւս, այն է, որ թալիշների ու բուն ադրբեջանցիների կենցաղավարությունը, ավանդույթներն ու մշակույթը ժամանակի ընթացքում նույնականացվել են: 

1989 թ. մարդահամարի տվյալներն էլ ավելի ակներեւ դարձրին Ադրբեջանում տիրող այլատյացության դրսեւորումները: Բնակչությունը գերազանցեց 7 մլն-ն, որի 82.68 տոկոսն ադրբեջանցիներ էին: Խորհրդային Ադրբեջանին այդ ժամանակաշրջանում այլեւս չհաջողվեց թաքցնել թալիշ ժողովրդի գոյության փաստը: Նրանք կազմեցին բնակչության 0.3 տոկոսը (թիվն արհեստականորեն նվազեցված է):  

Թալիշները Կասպից ծովի հարավ արեւմտյան տարածքի բնիկ ժողովուրդ են, որի հողերը սահմանագծով բաժանված են Իրանի Իսլամական Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ: Նրանք զրկված են պետականությունից, իրենց տարածքները կառավարելու իրավունքից եւ այսօր ձուլման եզրին են։ Ցավով պետք է նշել, որ, չնայած ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ կազմակերպության ընդունած բանաձեւերին ու հռչակագրերին, որոնք վերաբերում են բնիկ, ցրված ժողովուրդների ճակատագրերին, «ՄԱԿ-ն այսօր ներկայանում է ավելի շատ որպես պետությունների ակումբ: Այսինքն` ՄԱԿ-ը գործում է համաձայն պետությունների շահերի, ոչ թե ազգերի ու ժողովուրդների» (Թալիշ-Մուղանական պետության ղեկավար Բորիս Թալիշինսկիի նկատառումը ՄԱԿ-ի իրական գործառույթների մասին):

Ի տարբերություն ՄԱԿ-ի կանոնադրության պահանջների` այս պահին թալիշ ժողովուրդն Ադրբեջանի տարածքում լիովին զրկված է ինքնորոշման իրավունքից եւ իրականում կանգնած է լիակատար ձուլման սպառնալիքի առաջ: Թալիշները զրկված են իրենց մայրենի լեզվով կրթություն ստանալու, հեռուստատեսություն ունենալու, հասարակության սոցիալ-քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտները վերազինելու, կառավարելու իրավունքից։

1993 թ. թալիշները որոշեցին փոխել դժվարին իրավիճակը եւ Ադրբեջանի Հանրապետության կազմում հռչակեցին Թալիշ-Մուղանական Ինքնավար Հանրապետությունը։ Սակայն Ադրբեջանի կենտրոնական իշխանությունները հակադրվեցին թալիշ ժողովրդի ազատ կամքին եւ բռնաճնշումներ կիրառեցին. երիտասարդ հանրապետության բազմաթիվ ղեկավարներ ձերբակալվեցին եւ երկար տարիներ անցկացրին բանտերում (նրանցից ոմանք այդպես էլ մահացան այնտեղ), մյուսներին հաջողվեց արտագաղթել ու տասնամյակներ շարունակ ապրել հայրենիքից հեռու։ Հարկ է նշել, որ Ադրբեջանի իշխանությունները՝ Ալիեւների բռնապետական դինաստիայի գլխավորությամբ, հետապնդում են թալիշ ակտիվիստներին նաեւ արտասահմանում. 2018-ին ձերբակալվեց եւ Ադրբեջանին Ռուսաստանից արտահանձնվեց, իսկ 2020-ին Բաքվի բանտերից մեկում սպանվեց Թալիշ-Մուղանական Ինքնավար Հանրապետության խորհրդարանի խոսնակ, գիտնական եւ լրագրող Ֆահրադին Աբոսզոդան:

Այսպիսով` ազգային փոքրամասնությունների թվաքանակների նվազեցման, նրանց հետ իբրեւ խաղաղ համակեցության իդեալականացման ու այլատյացության քաղաքականությունն Ադրբեջանում իրականացվում է թե՛ պետական, թե՛ հասարակական մակարդակով եւ խրախուսվում իշխանությունների կողմից: Առանց ազգային փոքրամասնությունների իրավունքները հաշվի առնելու, նրանց խնդիրները լուծելու, ժողովուրդների բնական իրավունքներն ապահովելու Ադրբեջանը բռնապետական երկրից երբեք չի դառնա ժողովրդավար, անգամ չի էլ մոտենա այդ ճանապարհին:

Առաջիկայում կանդրադառնանք նաեւ այլ ազգային փոքրամասնություններին ու նրանց խնդիրներին:

Թեգեր: ԱդրբեջանթալիշներՄԱԿ
Կիսվել4Tweet3Կիսվել1
Մարիամ Ավագյան

Մարիամ Ավագյան

Ծնվել է 1996 թ. Երևանում: Ավարտել է Երևանի թիվ 186 միջնակարգ դպրոցը, այնուհետև` «Հայաստանում Եվրոպական քոլեջ» հիմնադրամը: 2015-2019 թթ. սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի քաղաքագիտության բաժնում, իսկ 2021 թ. ավարտել է միջազգային հարաբերությունների մագիստրատուրան` ստանալով միջազգայնագետի որակավորում: Ներկայումս աշխատում է «Հայաստանի Հանրապետություն» պետական օրաթերթում, հրապարակում է հոդվածներ:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Ինչպես Բայդենը կորցրեց Սաուդյան Արաբիան

Ինչպես Բայդենը կորցրեց Սաուդյան Արաբիան

Կովսական ու Քաշունիք գավառների ամրոցները

Կովսական ու Քաշունիք գավառների ամրոցները

Ամենաընթերցվածը

  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist