Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

30-ամյա հակամարտության կողմն Արցախն է

Մոտեցումների օրինաչափ տարբերությունները

Հունվարի 14, 2023
Տարածաշրջան
30-ամյա հակամարտության կողմն Արցախն է
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
60
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախն արդեն մեկ ամսից ավելի շրջափակման մեջ պահելով՝ Ադրբեջանը փաստացի աշխարհին ցույց է տալիս, որ արցախյան հիմնահարցը ոչ թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքային վեճ է, ինչպես 30 տարի փորձում էր ներկայացնել, այլ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի խնդիր: Այսօր Ադրբեջանը բախվել է սեփական իրավունքները պաշտպանելու Արցախի ժողովրդի անկոտրում կամքի անառիկ պարսպին եւ անհարմար դրության մեջ հայտնվել բոլորի աչքի առաջ:  Շրջափակման մեկ ամիսն իրականում ցույց տվեց, որ 44-օրյա ագրեսիայով հիմնահարցը չի լուծվել, եթե չասենք, որ ավելի է խորացել: Այս օրերին քաղաքակիրթ աշխարհը տեսնում եւ համոզվում է, որ արցախյան երկարամյա հակամարտության հիմքերը ոչ թե Հայաստանի եւ Ադրբեջանի, այլ Ստեփանակերտի եւ Բաքվի հարաբերություններում են:

ՀՀ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Լաչինի միջանցքի փակումը սադրանք է, որի վերջնական նպատակը նոր ռազմական էսկալացիան է: Ստացվում է, որ Բաքուն ցանկանում է ստեղծել արցախյան առաջին պատերազմի իրավիճակը, երբ այն լիովին շրջափակել էր, եւ հայկական զինված ուժերը հերթական ցեղասպանությունը թույլ չտալու համար ստիպված էին բացել «կյանքի ճանապարհը»: Բայց Բաքվի ղեկավարությունը հաշվի չի առնում երկու հանգամանք: Առաջին՝ 1993 թ. Արցախի «կյանքի ճանապարհը» բացվեց Արցախի կողմից՝ արցախցիների, Հայաստանի ու սփյուռքի կամավորների անձնվեր, հերոսական գործողությունների արդյունքում: Երկրորդ հանգամանքն էլ այն է, որ այսօր Արցախում կանգնած է ռուսական խաղաղապահ զորակազմը, եւ Արցախի շրջափակման գործողությունները նաեւ ուղղված են Ռուսաստանի ներկայության դեմ:

Նման քայլի գնալով՝ պաշտոնական Բաքուն, ըստ էության, փորձում է ստիպել Հայաստանին կոշտ միջոցների գնալ միջանցքով քաղաքացիների եւ բեռների բնականոն տեղաշարժն ապահովելու համար, որի դեպքում Հայաստանը հակամարտության կողմ կդիտարկվեր, ինչին միշտ ձգտել է Ադրբեջանը եւ որը, բնականաբար, այդպես չէ: Հայաստանը միշտ էլ հանդես է եկել որպես Արցախի ժողովրդի անվտանգ եւ ազատ ապրելու իրավունքի պայքարին աջակցող ու պաշտպանող, բայց երբեք Ադրբեջանին տարածքային պահանջներ չի ներկայացրել: Այլ կերպ ասած՝ Ադրբեջանը ցանկանում է Հայաստանին ներքաշել Ստեփանակերտ-Բաքու հակասությունների դաշտ, բայց պարզ է, որ ներկայիս խնդիրները կարող են լուծվել միայն վերջիններիս անմիջական  երկխոսության արդյունքում:

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը Ստեփանակերտ-Երեւան հեռուստակամուրջի ժամանակ մի քանի անգամ կրկնեց, որ պաշտոնական Ստեփանակերտը պատրաստ է Ադրբեջանի հետ քաղաքական երկխոսության, բայց այն պետք է լինի առարկայական, ոչ թե տեխնիկական հարցերի շուրջ: Նման բարդ եւ ծանր իրավիճակում Արցախի իշխանությունները շրջափակման բացման հարցում ՀՀ իշխանություններից ակնկալում են ավելի կոշտ եւ արմատական քայլեր, բայց մյուս կողմից էլ ներկայում ընթանում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթաց, ինչը Երեւանից պահանջում է խորապես հաշվարկված եւ հեռուն տեսնող քայլեր: Թերեւս, սա է պատճառը, որ Արցախի Հանրապետության Անվտանգության խորհուրդն իր հայտարարության մեջ արձանագրեց, որ արցախյան հիմնահարցի լուծման գործընթացում տարբերություններ է տեսնում Արցախի եւ Հայաստանի իշխանությունների մոտեցումներում:

Հայտարարության մեջ հիշատակված տարբերությունը, թերեւս, կարելի է դասել օրինաչափությունների շարքը, քանի որ Հայաստանը երբեք հակամարտության կողմ չի եղել, այդ կարգավիճակում եղել է Արցախը, իսկ այսօր, ի տարբերություն նախորդ դարի 90-ականների սկզբի, վերջինս ունի կայացած պետական համակարգ, ժողովրդավարական ընտրություններով ձեւավորված օրենսդիր եւ գործադիր մարմիններ, այլ կերպ ասած՝ կայացած համակարգ սեփական ինքնիշխանության դիրքերից իր քաղաքացիների իրավունքների համար հիմնարար պայքար տանելու համար: Հայաստանն ու աշխարհասփյուռ հայությունն էլ, ինչպես միշտ, այսօր ու վաղն էլ կանգնելու են Արցախի թիկունքում՝ արցախցու ձայնը հասցնելով միջազգային հանրությանը եւ կառույցներին:

Թեգեր: ԱդրբեջանանկախությունանվտանգությունԱրցախԲերդաձորճանապարհ
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Միայն անկախությունը ժողովրդին կփրկի բնաջնջումից

Փրկեցե՛ք ոչ թե մեր հոգիները, այլ՝ մեր կյանքերը

Անկարան կկորցնի՞ միջնորդ դառնալու հնարավորությունը

Անկարան կկորցնի՞ միջնորդ դառնալու հնարավորությունը

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist