Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Փրկեցե՛ք ոչ թե մեր հոգիները, այլ՝ մեր կյանքերը

Արդեն մեկ ամիս է՝ Արցախը SOS ազդանշան է ուղարկում աշխարհին

Հունվարի 14, 2023
Տարածաշրջան
Միայն անկախությունը ժողովրդին կփրկի բնաջնջումից
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
110
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

2005 թ. Ռուսաստանում Սոմալիի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարը սոմալեցի ծովահենների գործողությունները մեկնաբանել էր մասնավորապես հետեւյալ կերպ. «Ինչո՞ւ են արտասահմանյան նավերն աղբը թափում մեր ափերի մոտ, զբաղվում ապօրինի ձկնորսությամբ, մենք անընդհատ տեղեկություններ ենք ստանում սոմալեցի ձկնորսների վրա հարձակումների մասին: Հեշտ է սոմալեցիներին մեղադրել միջազգային ծովահենություն կազմակերպելու մեջ… Համաշխարհային հանրությունը պետք է մեզ հնարավորություն տա պաշտպանել մեր ափերը…»: Ինչպես ասում են, գտեք տարբերություն այս մեկնաբանության եւ Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքն արդեն մեկ ամիս փակած Ադրբեջանի իշխանությունների ու նրանց սուտ բնապահպանների «արդարացումների» միջեւ: Նմանություններն ակնհայտ են ոչ միայն խոսքերի, այլեւ՝ գործողությունների առումով: Մի տարբերություն կա՝ սոմալեցի ծովահեններին սաստելու համար ժամանակին անգամ ռազմանավեր ու ինքնաթիռներ են գործի դրվել, ադրբեջանցի ծովահենների դեմ միջազգային կառույցները որպես «զենք» «գործի են դրել»… մտահոգությունները եւ կոչերը:

2005 թ. նոյեմբերի 5-ին Սոմալիի ափերի մոտ ծովահենները հարձակվեցին «Seabourn Spirit» զբոսանավի վրա, որը նավարկում էր Եգիպտոս-Քենիա երթուղով եւ տեղափոխում էր մոտ 600 զբոսաշրջիկների` Հյուսիսային Ամերիկայից եւ Ավստրալիայից: Նավը SOS ազդանշան տվեց…

2008 թ. սեպտեմբերի 25-ին Սոմալիի ափերի մոտ ծովահենները բռնազավթեցին ուկրաինական «Ֆաինա» նավը: Նավի անձնակազմը բաղկացած էր 21 հոգուց՝ 17 ուկրաինացի, երեք ռուս եւ Լատվիայի մեկ քաղաքացի։ Զավթումից մի քանի օր անց ՌԴ քաղաքացի նավապետը մահացավ սրտի կաթվածից։

Որոշ ժամանակ անց այդ  գոտում հայտնվեցին ԱՄՆ վեց ռազմանավ, ապա նաեւ Ռուսաստանի Բալթյան նավատորմի պարեկային նավերից մեկը: Ծովահենները նավը բաց թողնելու համար պահանջում էին 20 միլիոն դոլար փրկագին…

Արդեն հաջորդ ամիս ՆԱՏՕ-ի երկրների ԱԳ նախարարները որոշեցին միանալ եւ Սոմալիի ափերի մոտ ծովահենության դեմ պայքարի շրջանակներում այնտեղ ուղարկել ռազմանավերի խումբ: Դաշինքի այդ ժամանակվա գլխավոր քարտուղարն ասել էր, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի արմատախիլ անել ծովահենությունը եւ թույլ չտալ, որ միլիոնավոր մարդիկ, որոնց կյանքը կախված է միջազգային պարենային օգնությունից (որը հաճախ է ընկնում ծովահենների ձեռքը), մահանան:

Իսկ նույն այդ օրերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը խստացրեց Սոմալիի ափերի մոտ ծովահենների դեմ ավելի վաղ ընդունած բանաձեւի տեքստը. փաստաթուղթը կոչ էր անում «ծովային գործողությունների անվտանգությամբ շահագրգռված բոլոր պետություններին ակտիվորեն մասնակցել Սոմալիի ափերի մոտ բաց ծովում գտնվող նավերի դեմ ծովահենության դեմ պայքարին»: Մասնավորապես` առաջարկվում էր  ռազմանավեր ու ինքնաթիռներ ուղարկել Սոմալիի ափ՝ ծովային ավազակների գործողությունները կասեցնելու նպատակով:

Սա ոչ այնքան հեռավոր 2008-ին էր…

2023 թ. հունվար… Արդեն մեկ ամիս է` Արցախի հայ բնակչությունը հայտնվել է ադրբեջանցի ծովահենների շրջափակման մեջ՝ անվտանգային, սննդային ու դեղորայքային շրջափակում, կապի ու հաղորդակցության շրջափակում, հումանիտար աղետ, մահ եւ առողջապահական խնդիրներ… Արդեն մեկ ամիս Արցախի նավը SOS տագնապի ազդանշան է ուղարկում ողջ աշխարհին՝ փրկեցե՛ք ոչ թե մեր հոգիները՝ Save Our Souls/Save Our Spirits, այլ՝ մեր կյանքերը, երեխաների, կանանց, տարեցների կյանքերը, փրկեցեք մեր Արցախ նավը՝ Save Our Ship: Իսկ  SOS-ի՝ Swim Or Sink երկընտրանքից Արցախն ընտրել է swim-ը՝ լողալը, որովհետեւ չի՛ կարող, չի՛ ուզում եւ իրավունք չունի՛ խորտակվել, որովհետեւ երբեք չի՛ խորտակվել…

Արդեն ավելի քան մեկ ամիս է` որեւէ միջազգային կառույցից գործնական քայլ չկա ադրբեջանցի ծովահեններին սաստելու եւ Արցախը փրկելու ուղղությամբ, ոչ ոք չի խոսում հայկական նավն ազատելու, հազարավոր մարդկանց սովամահությունից փրկելու մասին: Իսկ ադրբեջանցիները շարունակում են փրկագին պահանջել, որն արցախցիների կյանքի գինն է:

Երբ որեւէ ծովային տարածքում որեւէ նավ, անկախ պատկանելությունից, տագնապի SOS ազդանշան է տալիս, մոտակայքում գտնվող նավը/նավերը, կրկին անկախ պատկանելությունից, շտապում են օգնության: Այդ ամենի մեջ իսկապես հումանիզմ կա, որը միշտ չէ, որ տեղավորվում է գրված օրենքների սահմաններում: Արցախի տագնապի ազդանշաններն անպատասխան են, թեկուզեւ դրանք ոչ թե Մորզեի այբուբենով են, այլ՝ շատ բաց տեքստով: Սակայն որեւէ միջազգային նավ այդպես էլ չի բարձրանում Արցախի հայկական լեռները, այնպես, ինչպես 20-րդ դարասկզբին էր, որքան էլ որ այսօր հնարավոր փրկության նավերն անհամեմատ շատ են:

Արցախը կարծես գտնվում է անմարդաբնակ կղզում հայտնված Ռոբինզոն Կրուզոյի վիճակում եւ ինքն է տեսնում իր գլխի ճարը՝ ամեն ինչ հայթայթելով սեփական հնարավորություններով: Իսկ ադրբեջանցի ծովահենները շարունակում են փրկագին պահանջել, եւ միջազգային հանրությունը ոչինչ չի անում նրանց սաստելու համար: Արդյոք պատճառը կրկին բիզնես շա՞հն է, այն շահը, որ կա Սոմալիի ափերով նավարկող նավերի պարագայում, նրանց տեղափոխած բեռներով պայմանավորված՝ զենքից մինչեւ … նաեւ պարեն:

Սոմալիի ծովահենների գործողությունների հիմնական վայրը Կարմիր ծովն ու Հնդկական օվկիանոսը կապող Ադենի ծոցն է: Ադրբեջանցի ծովահենների գործունեության արդյունքում փակվել է Լաչինի միջանցքը: Ադենի ծովածոցը բացելու մասին մտածեցին միջազգային ամենաբարձր մակարդակով: Լաչինի միջանցքի բացման մասին մտածող կա՞…

Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Թեգեր: անկախությունանվտանգությունԱրցախՌուսաստան
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Անկարան կկորցնի՞ միջնորդ դառնալու հնարավորությունը

Անկարան կկորցնի՞ միջնորդ դառնալու հնարավորությունը

Իրան-Ադրբեջան փոխհարաբերություններում առկա թյուրիմացությունը վերացե՞լ է

Իրան-Ադրբեջան փոխհարաբերություններում առկա թյուրիմացությունը վերացե՞լ է

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    58 Կիսվել են
    Կիսվել 23 Tweet 15
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    47 Կիսվել են
    Կիսվել 19 Tweet 12
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist