Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 29, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Աշխարհի անգործությունն աղետաբեր կլինի

Արցախցու պայքարը մեծ հաշվով նաեւ համաշխարհային իրավունքի հիմնարար սկզբունքների պահպանման համար է

Հունվարի 17, 2023
Տարածաշրջան
Սողացող ցեղասպանություն՝ Արցախի ժողովրդի դեմ
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
135
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Եվրոպայի խորհրդարանը վաղը՝ հունվարի 18-ին, կքննարկի Լաչինի միջանցքի փակ լինելու հարցը, իսկ հունվարի 30-ին Հաագայում նույն խնդրի շուրջ տեղի կունենա դատավարություն: Միջազգային կազմակերպություններից եւ միջնորդ պետություններից էականորեն ավելացել են Ադրբեջանին ուղղված հասցեական քննադատություններն ու ուղերձները, որոնք առաջին հերթին այս երկրի ագրեսիվ գործողությունների հետեւանք են:

Պաշտոնական Բաքուն սահմանային սադրանքներից անցել է ավելի հիմնարար խախտումների, որոնք հետեւողականորեն հարվածում են 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը: Լաչինի միջանցքի փակումով Ադրբեջանը հիմնավոր հարված է հասցնում եռակողմ հայտարարության հենասյունին՝ Արցախի ժողովրդի անվտանգությանը, որը տվյալ փաստաթղթի ողնաշարն է, եւ այն խաթարելով՝ Բաքուն ցանկանում է իմաստազրկել հրադադարի համաձայնագիրը:

Գործընթացների այս շղթան, ըստ էության, նշանակում է տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն ապահովող այսօրվա դրությամբ միակ փաստաթղթի՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության արժեզրկում, ինչն էլ իր հերթին նշանակում է իրավիճակի էսկալացիայի լուրջ վտանգների ստեղծում: Տարածաշրջանում կայունությամբ, միջազգային իրավունքի նորմերի պահպանմամբ շահագրգռված երկրներն ու կառույցներն ստեղծված իրադրությունում ուղղակի պարտադրված են խոսել, ինչը եւ նրանք արել են: Վերջին մեկ ամսվա ընթացքում հայտարարությամբ հանդես եկավ Ֆրանսիան՝ Բաքվին կոչ անելով առանց նախապայմանների վերականգնել երթեւեկությունը Բերձորի միջանցքով, նույնն արել են նաեւ ԱՄՆ-ը, Եվրոպայի մարդու իրավունքների հանձնակատարը, ԵՄ-ն, «Ֆրիդոմ հաուս»-ը, ԵԽԽՎ-ի համազեկուցողները եւ այլք: Սակայն ներկայում ունենք իրականություն, երբ Արցախի Հանրապետության «կյանքի ճանապարհը» շարունակում է փակված մնալ՝ հումանիտար աղետ ստեղծելով իր իրավունքների համար անդադար կռիվ տվող արցախցիների համար, մյուս կողմից էլ ավելի լարելով իրավիճակը տարածաշրջանում: Ադրբեջանը հետեւողականորեն անտեսում է կառուցողական գործողությունների դաշտ վերադառնալու եւ ագրեսիայից ձեռնպահ մնալու բոլոր կոչերը:

Կարծիքը, թե միջազգային կառույցներն այս իրավիճակում չունեն Ադրբեջանի վրա ճնշումներ գործադրելու այլ գործիքակազմ, ճիշտ չէ: Փորձը ցույց է տալիս, որ ցանկության դեպքում այդ կառույցները կարողանում են պարտադրող բանաձեւեր եւ գործողություններ կիրառել: Նույն ՄԱԿ-ը ոչ վաղ անցյալում բանաձեւեր է ընդունել Եվրոպայի կենտրոնում բնակվող ազգային փոքրամասնությունների, մասնավորապես՝ Բոսնիա-Հերցեգովինայի բնակիչների՝ իրենց պատմական բնակատեղիում ապրելու իրավունքն ապահովելու նպատակով: Իսկ Արցախի հարցում չի կարողանում մեկ հայտարարի գալ, քանի որ ներկայում դոմինանտ աշխարհաքաղաքական հակասություններն իրենց զգացնել են տալիս նաեւ աշխարհի թիվ մեկ կառույցի Անվտանգության խորհրդում:

Ո՞րն է այս դեպքում Արցախի Հանրապետության շրջափակման տարբերությունը վերեւում հիշատակված դեպքերից: Խնդիրն այն է, որ Ադրբեջանը եւ Թուրքիան քարոզչական, կուլիսային մեծածավալ համատեղ գործողություններ են իրականացնում՝ շրջանառելով այն կեղծիքը, թե իրականում Բերձորի ճանապարհը փակ չէ, եւ Արցախում հումանիտար ճգնաժամ չկա: Միջազգային կառույցները դրանք հալած յուղի տեղ չեն ընդունում, սակայն ստիպված են լինում զերծ մնալ Բաքվի նկատմամբ ավելի գործնական պարտադրանքի միջոցներ կիրառելուց:

Հետեւաբար՝ այսօր առաջնային է արցախցու ձայնը, Արցախում ստեղծված հումանիտար աղետը համաշխարհային հանրությանը հասցնելը, ինչին պետք է ուղղվեն բոլոր ռեսուրսները: Արցախի շրջափակմանն սկսել են անդրադառնալ նաեւ համաշխարհային խոշորագույն ԶԼՄ-ները, ինչն ադրբեջանական կեղծիքի դեմ լուրջ քայլ է: Աշխարհին պետք է հասցվի, որ Ադրբեջանը հետեւողական քայլեր է անում իր պատմական բնօրրանում 150 հազար արցախցու ապրելն անհնարին դարձնելու համար՝ ոչ միայն փակելով ճանապարհը, այլեւ պարբերաբար ընդհատելով գազատարի, էլեկտրամատակարարման բարձրավոլտ լարերի եւ հաղորդակցության մյուս ուղիների աշխատանքները: Այսօր հայ ժողովրդի եւ բարեկամ պետությունների խնդիրն է թույլ չտալ, որ ադրբեջանական կեղծիքը որոշիչ լինի համաշխարհային հանրությանը մոլորության մեջ գցելու հարցում, ինչը կարող է աղետալի հետեւանքներ ունենալ ոչ միայն արցախցիների, այլեւ ողջ աշխարհի համար, քանի որ արցախցին այսօր պայքարում է համաշխարհային իրավունքի հիմնարար նորմերի պահպանման համար:

Թեգեր: ագրեսիաագրեսորԱդրբեջանանկախությունԱրցախԲերդաձորճանապարհսադրանք
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Համակարգային պայքար ռեսուրսների համար

Համակարգային պայքար ռեսուրսների համար

Պայթյունի շեմին

Պայթյունի շեմին

Ամենաընթերցվածը

  • Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հերոսի պարգեւը՝ հետմահու

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Երեխաները կարող են աշխատել

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Հետաքրքրական է

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist