Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Փրկություն՝ առանց համաձայնության

Իսկ բարոյակա՞ն մարդ էր, արդյոք, «հանգուցյալը»...

Հունվարի 19, 2023
Տարածաշրջան
Փրկություն՝ առանց համաձայնության
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
174
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Եթե մի որեւէ պայմանական երկիր ցեղասպանություն կամ բռնություններ, ճնշումներ իրականացնի կամ փորձի իրականացնել իր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների նկատմամբ, ՄԱԿ-ը կամ որեւէ այլ կառույց, անգամ որեւէ այլ երկիր գործնական միջամտություն կիրականացնեն տվյալ երկրում: Եթե, իհարկե, դա համընկնի իրենց աշխարհաքաղաքական շահերին, կամ որեւէ պատճառով, պատրվակով դա իրենց անհրաժեշտ լինի…

Եթե անգամ երեւակայության ամենավերջին նշույլով մի պահ պատկերացնենք, թե Արցախն ու Ադրբեջանը մի երկիր են, ապա այս պահին Արցախում ստեղծված իրավիճակին՝ Ադրբեջանի կողմից շրջափակմանը միջազգային արձագանքը գործնական առումով համարժեք չէ… Եթե մի որեւէ պայմանական երկիր ցեղասպանություն, ոտնձգություն իրականացնի կամ փորձի իրականացնել մեկ այլ պայմանական երկրի բնակչության հանդեպ, ապա միջազգային կառույցները կամ որեւէ երկիր/երկրներ գործնական քայլերով կարձագանքեն դրան: Կրկին՝ եթե, իհարկե, դա համընկնի իրենց աշխարհաքաղաքական շահերին, կամ իրենց որեւէ պատճառով, պատրվակով դա անհրաժեշտ լինի…

Արցախի եւ Ադրբեջանի՝ հարեւան երկրներ լինելու պարագայում նույնպես Արցախի այսօրվա իրավիճակի հանդեպ միջազգային արձագանքը համարժեք չէ… Իսկ օրինակներ պատմությունը հաստատ կհուշի՝ միջամտելու եւ, ինչու չէ, նաեւ խորիմաստ լռելու կամ ուշանալու օրինակներ: Լռության ամենաակնառու օրինակը 1915 թ. Հայոց ցեղասպանությունն էր օսմանյան Թուրքիայում, երբ աշխարհը պապանձվել ու կուրացել էր:

Ինչ վերաբերում է ուշանալուն, ապա  Խորհրդային Միության հանգուցյալ ղեկավար Միխայիլ Գորբաչովը ժամանակին անբռնազբոսիկ հայտարարեց, թե 1988 թ. Սումգայիթում, որտեղ ադրբեջանցիները ցեղասպանություն էին իրականացնում տեղի հայ բնակչության հանդեպ, խորհրդային բանակը, իբր, ընդամենը երեք ժամ էր ուշացել…  Ավելի ուշ, արդեն 1990-ին ադրբեջանցիներն իրականացրին Բաքվի հայ բնակչության ցեղասպանությունը (որի 33-րդ տարելիցն այս օրերին է), համաշխարհային մեռելային հանգստության եւ հանդիսավոր լռության ներքո, որովհետեւ նրանց առաջնային խնդիրը ԽՍՀՄ փլուզումն էր, կարեւոր չէ, թե ինչ գնով…

Առաջին հարցը կամ, այսպես ասած, հակափաստարկը, որ սովորաբար հնչում է, այն է, թե տվյալ երկրի կառավարությունը պետք է համաձայնություն տա: Ինչպես ասվում է հանրահայտ հարցադրման մեջ՝ իսկ բարոյակա՞ն մարդ էր, արդյոք, «հանգուցյալը»…

Կներեք, իսկ Սերբիայի կառավարությունը 1999 թ. համաձայնություն տվե՞լ էր իր քաղաքների վրա ՆԱՏՕ-ի ավիահարվածներին, ընդ որում՝ առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հաստատման:

Իսկ 2022 թ. Ուկրաինայի կառավարությունը  համաձա՞յն էր, որ Ռուսաստանը հատուկ ռազմական գործողություն կամ պատերազմ նախաձեռնի:

Իսկ 1979 թ. Աֆղանստանի իշխանությունը համաձա՞յն էր, որ ԽՍՀՄ-ը տապալի իրեն եւ զորք մտցնի իր երկիր…

Իսկ 1989 թ. Պանամայի իշխանությունները համաձա՞յն էին, որ դեկտեմբերին ԱՄՆ-ը իրենց դեմ ռազմական գործողություններ սկսի…

Իսկ 1992 թ. Սոմալիի իշխանությունները համաձա՞յն էին, որ իրենց երկիր մուտք գործեն ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը…

Իսկ 2011 թ. Լիբիայի իշխանությունները համաձա՞յն էին, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը իրենց դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձեւ ընդուներ…

Իսկ…

Անկախ այս թվաբանությունից, աշխարհագրությունից, քաղաքականությունից ու չգիտեմ ինչից՝ Արցախը, արցախցին այս պահին հրատապ փրկության կարիք ունեն, փրկություն առանց համաձայնության՝ առանց Ադրբեջանի՛ համաձայնության: Հենց փրկության եւ ոչ թե հայտարարության, ճամարտակության, վերլուծության, լարախաղացության… Անգործության, անտարբերության, հապաղման յուրաքանչյուր պահ, որ հետեւողականորեն դրսեւորվում է միջազգային հանրության կողմից, նվազեցնում է փրկության հնարավորությունը, ավելի ճիշտ՝ ավելի է դժվարացնում փրկությունը:

Հակառակ դեպքում, ամենավերջին պահին Արցախն ինքը կգտնի իր փրկության ուղին՝ ելնելով իր փորձից ու հնարավորություններից, նույնիսկ եթե այդ ուղին, միջոցը, ձեւը դուր չգան նույն միջազգային հանրությանը կամ դուրս լինեն, այսպես կոչված, ժողովրդավարության կանոնների շրջանակից:

Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Թեգեր: ագրեսիաԱդրբեջանանկախությունԱրցախԲերդաձորճանապարհՄԱԿսադրանք
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Հայ-թուրքական հարաբերություններում երրորդ երկրի ուրվականի գործոնը

Ապավինենք մեզ…

Ինչ միտում ունեն սահմանի այն կողմից հնչող ուղերձները

Ինչ միտում ունեն սահմանի այն կողմից հնչող ուղերձները

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist