Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Ինչ միտում ունեն սահմանի այն կողմից հնչող ուղերձները

Դաշնակցային հարաբերությունների ամրապնդումն առաջին պլան է մղվում

Հունվարի 19, 2023
Տարածաշրջան
Ինչ միտում ունեն սահմանի այն կողմից հնչող ուղերձները
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
125
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Նախօրեին Կարսում տեղակայված Թուրքիայի ԶՈւ 3-րդ բանակային կորպուսի 14-րդ մոտոհրաձգային բրիգադի բազայի վրա Թուրքիան եւ Ադրբեջանն սկսել են հերթական համատեղ զորավարժությունները, որոնց մասնակցում են եւս 6 պետության զինված ուժերի անձնակազմեր: Զորավարժություններն անցկացվում  են Հայաստան-Թուրքիա սահմանի մոտ: Ըստ Թուրքիայի ռազմական գերատեսչության պաշտոնական հաղորդագրության՝ երկշաբաթյա վարժանքների ժամանակ կփորձարկվեն ձմեռվա խիստ պայմաններում ականանետների կիրառումը, զորքերի կրակային մանեւրը եւ համաժամանակեցումը, նրանց փոխգործակցությունը եւ համատեղ ռազմական օպերացիաները:

Թյուրքական պետությունները նոր տարին սկսում են հերթական համատեղ զորավարժություններով: Այստեղ պետք է արձանագրել, որ նախորդ տարվա վերջին օրը՝ դեկտեմբերի 31-ին, Թուրքիայի նախագահը «Twitter»-ի իր էջում գրել էր, որ 2022 թ. Թուրքիան եւ Ադրբեջանը համատեղ իրականացրել են 12 զորավարժություն, այլ կերպ ասած՝ ամեն ամիս մեկ զորավարժություն: Նման ինտենսիվ մարտական պատրաստությունների ֆոնին պատահական չէ, որ չեն դադարում Ադրբեջանից ռազմատենչ հայտարարությունները եւ ուժի սպառնալիքները՝ ուղղված Հայաստանին ու Արցախին:

Թուրք-ադրբեջանական վերջին համատեղ զորավարժությունները տեղի են ունեցել Ադրբեջան-Իրան սահմանի երեք հատվածում՝ Աստարայում, Իմիշլիում եւ Ջրականում, իսկ 2023 թ. թյուրքական պետությունները զորավարժություններն սկսում են Կարսի հարակից հայ-թուրքական սահմանին: Սովորաբար զորավարժությունները, բացի ռազմական ուժի ցուցադրումից, նաեւ որոշակի ուղերձներ են պարունակում: Իրանի սահմանին իրականացված զորավարժությունը, որին ներգրավվել էին տարբեր զորքերի ստորաբաժանումներ, մեծաթիվ մարտական տեխնիկա եւ երկու երկրների ավիացիաները, պատասխան էր Ադրբեջանի հետ սահմանին Իրանի անցկացրած լայնածավալ զորավարժություններին:

Հայաստանը հրաժարվեց իր տարածքում ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնել, բայց դա ոչ մի ազդեցություն չունեցավ թյուրքական պետությունների գործողությունների վրա, որոնք տարին սկսեցին Կարսի հարեւանությամբ ուժի ցուցադրմամբ: Բայց այստեղ չպետք է անտեսել մեկ հանգամանք. այս զորավարժություններն անցկացվում են ոչ միայն Հայաստանի հետ սահմանի մոտ, այլեւ Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի դիմաց: Պատկերն ամբողջականացնելու համար արձանագրենք, որ զորավարժություններին միացած երկրների թվում նաեւ Կոսովոն է՝ այդ չճանաչված երկրի պաշտպանության նախարարի գլխավորությամբ, այն դեպքում, երբ վերջին ամիսներին աննախադեպ սրվել են Կոսովոյի ալբանացիների եւ տեղի սերբ բնակիչների հարաբերությունները: Ի դեպ, այս խնդրում ՌԴ-ն մշտապես եղել է սլավոնական արմատներով սերբերի կողքին:

Վերոնշյալ փաստերը թույլ են տալիս ձեռնպահ մնալ մեկնարկած զորավարժությունների հասցեատիրոջ մասին կտրուկ դատողություններ անելուց: Ռազմական փորձագետները գործընկերային ջերմ հարաբերությունների ֆոնին քիչ հավանական են համարում Թուրքիա-ՌԴ հակադրությունը, բայց չպետք է մոռանալ, որ ուկրաինական հակամարտության պայմաններում Անկարան Մոսկվայից ոչ քիչ օգուտներ է կորզում, որոնք հատկապես տնտեսական ծանր պայմաններում գտնվող Թուրքիայի համար օդի ու ջրի պես անհրաժեշտ են, առավել եւս, որ այս տարի այնտեղ սպասվում են նախագահական ընտրություններ:

Մյուս կողմից էլ հայտնի թեզ է, որ Թուրքիայի համար չկան հավերժ թշնամիներ եւ դաշնակիցներ: Նախագահական ընտրությունների նախաշեմին նաեւ ՌԴ-ի օգնությամբ իր տնտեսական եւ քաղաքական դիրքերն ամրացնել փորձող Էրդողանի վարքը դժվար կլինի կանխատեսել ընտրությունների՝ իր համար նախընտրելի ավարտից հետո: Եթե սրան գումարենք նաեւ վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանի հրապարակած տեղեկատվությունն այն մասին, որ Ադրբեջանն իր ագրեսիվ պահվածքը Արեւմուտքում հիմնավորում է հայ-ռուսական հնարավոր սպառնալիքով, ապա ամենեւին չպետք է բացառել, որ Կարսի զորավարժությունների ուղերձները հենց ՌԴ 102-րդ ռազմաբազային են ուղղված:

Եթե այդպես է, թյուրքական պետությունները նման վարքով առնվազն ստիպում են Իրանին եւ Ռուսաստանին տարածաշրջանում ամրապնդել իրենց դաշնակցային հարաբերությունները՝ նաեւ որոշակիացնելով իրավիճակը Հայաստանի ու Արցախի շուրջ:

Թեգեր: ԱդրբեջանզորավարժություններԹուրքիասահման
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Ուկրաինայի հակամարտությունը «քաջալերել» է Թուրքիային ու Ադրբեջանին

Ուկրաինայի հակամարտությունը «քաջալերել» է Թուրքիային ու Ադրբեջանին

Էրդողանն սկսում է դիրքավորվել

Էրդողանն սկսում է դիրքավորվել

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist