Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Արցախցին իր բռնած ճանապարհից հետքայլ չի անի

Եվ իր այդ խոսքն արդեն լսելի է միջազգային հանրության համար

Հունվարի 20, 2023
Տարածաշրջան
Բերձորի միջանցքը Հայաստանի եւ Արցախի կյանքի ճանապարհն է
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
57
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Միեւնույն օրը՝ հունվարի 18-ին, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը եւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեցին, որ տեղի է ունեցել Արցախի իշխանությունների ու պաշտոնական Բաքվի ներկայացուցիչների հաղորդակցություն Լաչինի միջանցքը բացելու հարցի շուրջ: Արցախի նախագահը հայտարարեց, որ միջանցքը բացելու հարցում որեւէ առաջընթաց չի արձանագրվել, այլ ընդհակառակը՝ հունվարի 17-ին կրկին ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածից անջատվել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը: Չնայած այս հանգամանքին՝ ՌԴ ԱԳ նախարարն էլ կարծիք հայտնեց, որ առաջիկա օրերին հարցը կլուծվի:

Վերոհիշյալ գործընթացներում թերեւս էականն այն է, որ Ադրբեջանի ղեկավարությունը հասկացել է, որ Արցախի հետ ունեցած հարցերը, որքան էլ դրանք մտացածին եւ կեղծ լինեն, պետք է լուծի Արցախի Հանրապետության օրինական ընտրված իշխանությունների հետ: Այն, որ Բերձորի միջանցքը փակելու «բնապահպանական» հիմնավորումները կեղծ են, վերջին ասուլիսում փաստեց նաեւ Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը՝ հայտարարելով, որ ադրբեջանական կողմը պնդում է, թե միջանցքով ականներ են տեղափոխվել Արցախ եւ ականապատվել շփման գիծը: Ստացվում է, որ Բաքուն իր իրական վախերով պայմանավորված գործողությունները քողարկում է կեղծ «բնապահպանական» շղարշով, որը միանշանակ համաշխարհային հանրությանը եւ միջազգային կառույցներին մոլորեցնելու քարոզչական քաղաքականություն է:

Իրականությունն այն է, որ Արցախի պաշտպանության բանակը նույնիսկ 44-օրյա պատերազմից հետո էլ ունի բավարար սպառազինություն երկրի պաշտպանությունն ապահովելու համար, իսկ այն, որ նման միջոցառումներն անհրաժեշտ են, փաստում են հենց ադրբեջանական զինուժի ռազմական ներխուժումները Փառուխի  եւ Շահումյանի շրջանի շփման գծի հատվածներ:Հետեւաբար, եթե շփման գծի ականապատման աշխատանքներ տարվել էլ են, ապա դա բացառապես նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ հայտարարության պահանջները Ադրբեջանի պարբերաբար խախտման պատճառով է՝ բացառապես Արցախի զինված ուժերի տրամադրության տակ եղած սպառազինության միջոցներով:

Գրեթե 40 օր շարունակվող շրջափակման պայմաններում սեփական հայրենիքում ապրելու վճռական որոշում եւ կամք ունեցող արցախցին պայքարում ու դիմակայում է Ադրբեջանի ձեռնարկած սողացող ցեղասպանության գործողություններին: Արցախի ժողովրդի ներկայացուցչական մարմինը՝ Ազգային ժողովը, վերոհիշյալ հայտարարությունների օրը կոչով դիմել է ՄԱԿ-ին եւ համաշխարհային հանրությանը՝ հայտարարություններից զատ գործնական քայլերով Բաքվին ստիպելու հրաժարվել ցեղասպան քաղաքականությունից: Արցախի ներկայացուցչական մարմինը դիմել է նաեւ եռակողմ հայտարարության երկու պետություններին՝ Ռուսաստանին եւ Հայաստանին՝ երրորդ կողմին պարտադրելու կատարել հրադադար ապահոված միակ փաստաթղթով ամրագրված պարտավորությունների կատարումը:

Այսպիսով, չճանաչված Արցախի Հանրապետությունը կոչով դիմում է համաշխարհային հանրությանը՝ ձայն բարձրացնելուց բացի գործնական քայլերով պաշտպանելու սեփական հայրենիքում ապրելու Արցախի ժողովրդի իրավունքները, որոնք ամրագրված են միջազգային գործող իրավունքի հիմնարար նորմերով: Արցախցին կոչ է անում կանխել Բաքվի՝ մարդկության դեմ հանցագործության հերթական գործողությունները: Արցախի ԱԺ հայտարարության հրապարակումից մի քանի ժամ անց Եվրախորհրդարանն իր լիագումար նստաշրջանի ավարտին ընդունեց զեկույց, որի մի շարք դրույթներ վերաբերում էին արցախյան հիմնախնդրի կարգավորմանը, եւ դրանցից մեկով Ադրբեջանից պահանջվում է անհապաղ բացել Բերձորի միջանցքը՝ դրա փակումը գնահատելով որպես 2020 թ. եռակողմ հայտարարության խախտում:

Միազգային կառույցների համար արդեն լսելի է Արցախի ժողովրդի ձայնը, ինչը թույլ է տալիս այնտեղ ստեղծված իրավիճակին գոնե առարկայական գնահատական տալ՝ ժխտելով ադրբեջանական քարոզչական կեղծիքը, սակայն Բաքվին կառուցողական գործողությունների դաշտ բերելու համար պետք են ավելի գործուն միջոցներ, իսկ 40 օր շրջափակման մեջ գտնվող 120 հազար արցախցիների ուսերին օրեցօր առավել են ծանրանում հումանիտար աղետի հետեւանքները:

Թեգեր: ագրեսիաագրեսորԱդրբեջանանկախությունԱրցախԲերդաձորխաղաղապահ ուժերճանապարհՌուսաստանսադրանք
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Բումերանգի կանոնը եւ թուրքական նահանջը՝ ելքի բացակայությամբ

Բումերանգի կանոնը եւ թուրքական նահանջը՝ ելքի բացակայությամբ

Թուրքական մանեւրներ սիրիական խնդրում

Թուրքական մանեւրներ սիրիական խնդրում

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist