Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Ադրբեջանի «բնապահպանական» օրակարգը սպառվել է

Սակայն զարգացվում են նոր կեղծ օրակարգեր

Հունվարի 24, 2023
Տարածաշրջան
Ադրբեջանի «բնապահպանական» օրակարգը սպառվել է
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
262
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախի շրջափակումն Ադրբեջանի կողմից հասել է մի կետի, երբ այն խնդրահարույց կարող է դառնալ հենց ագրեսիվ կողմի համար։ Ադրբեջանի կեղծ «բնապահպանական» օրակարգը կարծես թե սպառում է իրեն առնվազն քաղաքական-դիվանագիտական հարթության մեջ։ Դրա մասին են վկայում տարբեր երկրների ինչպես պետական, այնպես էլ՝ քաղաքական, հանրային մակարդակով դատապարտող հայտարարություններն ու շրջափակումը դադարեցնելուն ուղղված կոչերը։ Արցախից հստակ ուղերձներ են հնչում, որ չեն պատրաստվում տուրք տալ ադրբեջանական սպառնալիքներին եւ հրաժարվել ինքնորոշման իրավունքից, այսինքն՝ բոլոր տեսակի ճնշումները չեն ստիպելու արցախցուն հեռանալ իր հայրենիքից։

Ադրբեջանի իշխանությունները, սակայն, սկսել են ակտիվորեն զարգացնել հերթական կեղծ օրակարգը՝ «Արեւմտյան Ադրբեջանը», որի հասցեատերը Հայաստանի Հանրապետությունն է, եւ մասնավորապես Սյունիքը։ Այս հարցում Ադրբեջանին անմիջական աջակցություն է ցուցաբերում Թուրքիան։ Երեկ Ադրբեջանում Թուրքիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջահիդ Բաղչին հանդիպում է ունեցել «Արեւմտյան Ադրբեջանի համայնքի» ներկայացուցիչների հետ։ Առաջադեմ երկրի տպավորություն ստեղծելու նպատակով «համայնքն» ունի անգամ կանանց խորհուրդ, որը հունվարի 21-ին կայացած առաջին նիստի ժամանակ Ալիեւի զավթողական նպատակները փորձել է քողարկել Կանանց, խաղաղության եւ անվտանգության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի ներքո։

Տարբեր առիթներով Բաքվի բռնապետը հայտարարել է, որ իրենք պատրաստվում են Սյունիք ու Երեւան զավթել «խաղաղ» ճանապարհով, որը ենթադրում է Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական վիճակագրության փոփոխմամբ։ Այդ ուղղությամբ աշխատանքները սկսվել են դեռեւս անցած տարվա դեկտեմբերի 24-ին, երբ Ալիեւն իր ծննդյան օրը հրապարակայնորեն հայտարարեց «Արեւմտյան Ադրբեջան» «վերադառնալու» մասին՝ մեկ անգամ եւս ցույց տալով խորհրդանշական օրերի նկատմամբ հիվանդագին հակումը։ Իր ելույթում Ալիեւը հավակնություն էր հայտնել Հայաստանի հարյուրավոր բնակավայրերի նկատմամբ, որոնցից մոտ 90 գյուղում ակնկալում է ունենալ մեծամասնություն, բնականաբար, իրենց հատուկ բնական աճի բարձր տեմպերի հաշվին։ Սակայն ժամանակ չկորցնելու մոլուցքով տարված՝ Ալիեւը մոռանում է Բաքվից, Սումգայիթից, Նախիջեւանից եւ խորհրդային տարիներին հայկական այլ բնակավայրերից բռնաճնշումների, հալածանքների եւ ջարդերի հետեւանքով հեռացած հայերի եւ նրանց ժառանգների իրավունքները հարգելու մասին։

Հայկական քաղաքների եւ գյուղերի անվանումները, որոնք տարիների ընթացքում անվանափոխվել են թուրք-ադրբեջանական մշակված քաղաքականության հետեւանքով, չեն կարող Ադրբեջանի համար պատկանելության հիմք դառնալ։ Ալիեւի ելույթին հաջորդեցին գործնական քայլերի մշակումն ու իրականացումը, ինչը դրվեց նաեւ «գիտական» մակարդակի վրա, մասնավորապես գոյություն չունեցող «Արեւմտյան Ադրբեջանի» պատմության վերաբերյալ աշխատություններ ստեղծելու, դրանք օտար լեզուներով թարգմանելու եւ աշխարհով մեկ տարածելու համար։ Այդ նպատակով Ադրբեջանի պատմության, ինչպես նաեւ բանահյուսության ինստիտուտներում ստեղծվել են «Արեւմտյան Ադրբեջանի» հատուկ բաժիններ։ Նկատենք, որ պատմական կեղծարարությունների առումով Ադրբեջանը բավականին «հարուստ» փորձ ունի խորհրդային տարիներից սկսած։ Մշակվում է «վերադարձի» հայեցակարգի նախագիծը, որին ժողովրդավարական աստառ տալու նպատակով ներգրավել են հասարակությանը։ Պատմական կեղծիքի տարածման ու ամրապնդման նպատակով Ադրբեջանի իշխանությունները ներգրավել են երկրի գրեթե բոլոր շերտերին՝ պետական-քաղաքական գործիչների, «պատմաբանների» ու «մշակույթի» գործիչների, այդ թվում նաեւ՝ «խավիարային դիվանագիտության» միջոցով ծառայող օտարազգի «մասնագետների»։

Մեզ հաճախ թվում է, թե իրական պատմությունը կարիք չունի պաշտպանության, արդյունքում պարտություն ենք կրում նաեւ այս ոլորտում։ Կարծում ենք, որ եթե մենք գիտենք իրականությունը, այն ինքնին կա՛, ապա աշխարհը նույնպես տեսնում է այն։ Այսօր հասել ենք մի իրավիճակի, երբ անգամ մեր հասարակության որոշակի շերտեր տեղյակ չեն, թե ինչ է կատարվել թեկուզ ոչ վաղ անցյալում՝ սպասարկելով թշմանական օրակարգեր։ Ստացվում է, որ ճշմարտությունը, իրական պատմությունն անհրաժեշտ է պաշտպանել այնպես, ինչպես պաշտպանում են պետությունն ու հայրենիքը։ Ավելին՝ թերեւս ավելի մեծ նախանձախնդրությամբ եւ նվիրումով պետք է աշխատենք այդ ուղղությամբ, քանի որ շրջադարձային զարգացումները, հաղթանակները ծնվում, զարգանում են նախ մտավոր հարթության մեջ եւ հետո միայն կյանքի կոչվում։

Թեգեր: ագրեսիաագրեսորԱդրբեջանԱրցախԲերդաձորխաղաղապահ ուժեր
Կիսվել1Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Ինչ են ցույց տալիս թղթային արժույթի համաշխարհային շուկայի շարժերը

Ինչ են ցույց տալիս թղթային արժույթի համաշխարհային շուկայի շարժերը

Հինգ օրում երեք բանաձեւ ԵՄ-ից

Հինգ օրում երեք բանաձեւ ԵՄ-ից

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Բնությունը խնամք ու հոգատարություն է պահանջում

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist