Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Արցախի ժողովրդի պահանջն աշխարհից

Ընտրություն մարդու հիմնարար իրավունքների եւ… նավթի միջեւ

Փետրվարի 1, 2023
Տարածաշրջան
Ադրբեջանի «բնապահպանական» օրակարգը սպառվել է
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
114
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանից Արցախի ժողովուրդը հայցում է, որ Ադրբեջանին ստիպի դադարեցնել ցեղասպանական գործողությունները եւ բացել իր «կյանքի միակ ուղին»՝ Բերձորի ճանապարհը: Աշխարհի բարձրագույն դատական կառույցում արցախցու ձայնը հնչեցնում են Հայաստանի միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը, մեր երկրի իրավախորհրդատուները եւ փաստաբանները:

Իսկ այն, որ պաշտոնական Բաքուն հստակ էթնիկ զտման քաղաքականություն է վարում, դատարանում հնչեցված ելույթների ժամանակ հիմնավորվեցին եւ փաստարկվեցին ադրբեջանական կողմի գործողություններով, այդ երկրի բարձրագույն ղեկավարության հրապարակային հայտարարություններով: Շուտով երկու ամիսը կլրանա, ինչ Ադրբեջանը կեղծ բնապահպանական հիմնավորմամբ շրջափակման է ենթարկել մի ողջ հանրապետություն՝ իր 120 հազար քաղաքացիների հետ միասին: Միջազգային դատարանում ելույթ ունեցողները շեշտել են, որ Եվրոպայում ոչ ոք չի հավատացել, թե շրջափակումը բնապահպանական շարժառիթներ ունի:

Ադրբեջանը, ինչպես միշտ, այս անգամ էլ գործել է նենգորեն՝ շրջափակումն սկսելով հենց ձմռան սկզբին, ճանապարհի արգելափակմանը զուգահեռ պարբերաբար փակելով Արցախը սնուցող գազատարը եւ խափանելով Հայաստանից էլեկտրաէներգիայի սնուցումը: Դատարանում ելույթ ունեցած միջազգային իրավախորհրդատուներն ստիպված էին իրենց ելույթներում պարբերաբար հիշատակել ակնհայտ փաստեր, որպեսզի ապացուցեն այն պարզ ճշմարտությունը, որ «էկոակտիվիստները» չեն Արցախը սնուցող գազի փականի մոտ կանգնած կամ բարձրավոլտ հաղորդակցության լարերը կտրողները: Դատարանում հնչեցվեցին Ալիեւի բաց հայտարարություններն այն մասին, որ ազգությամբ հայերը չեն կարող մտնել Արցախ, բայց անարգել կարող են լքել այն:

Նման ակնհայտ փաստերի հրապարակումից հետո համընդհանուր տարակուսանքի արժանացավ Ադրբեջանի ներկայացուցչի հերթական պնդումը, թե պետությունը չի ուղղորդում «բնապահպան-ակտիվիստների» ակցիան՝ մոռանալով, որ վերջիններս, բնականաբար, պետության թելադրանքով, վաղուց են հրաժարվել բնապահպանական պահանջներից եւ անցել քաղաքականի՝ հայտարարելով, թե, իբր, միջանցքն օգտագործվում է ռազմական նպատակներով:

Արդարադատության միջազգային դատարանից Արցախի ժողովուրդը հայցում է Ադրբեջանին պարտադրել 3 միջանկյալ որոշում՝ Բաքվի իշխանությունները պետք է դադարեցնեն կեղծ հիմքերով բողոքի ակցիաների հովանավորումը, երաշխավորեն Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը եւ վերականգնեն դեպի Արցախ գազի, էլէկտրաէներգիայի մատակարարումը՝ հետագայուն զերծ մնալով նմանօրինակ մարդատյաց գործողություններից:

Ակնկալել, որ Ադրբեջանն արագ կարձագանքի բարձրագույն դատարանի ընդունած հերթական միջանկյալ որոշումներին, սխալ կլիներ, քանի որ արդեն կան հակառակի մասին հուշող փորձերը: Եթե միջազգային հեղինակավոր կառույցների հորդորները լսող լիներ, ապա Բաքուն Արցախը պետք է ապաշրջափակեր դեռ նախորդ տարի դեկտեմբերի 20-ից հետո, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պահանջեց անհապաղ բացել Բերձորի ճանապարհը:

Մյուս կողմից էլ ասել, թե նման դատավարությունները կամ հորդորներն Ադրբեջանի վրա որեւէ ազդեցություն կամ հետեւանքներ չեն ունենում, միանշանակ սխալ է: Այդ հարթակները կարեւոր են Արցախի ժողովրդին պատուհասած հումանիտար աղետի եւ, ընդհանրապես, նրա իրավունքների մասին բարձրաձայնելու համար: Աշխարհն այդ դատավարությունների արդյունքում փաստարկված եւ իրավական  գնահատականներով տեղեկանում է Բաքվի իրական՝ ցեղասպան քաղաքականության մասին:

Արդարադատության միջազգային դատարանում իրականում Արցախի ժողովուրդը Հայաստանի միջոցով բարձրաձայնում եւ պայքարում է իր իրավունքների, սեփական բնօրրանում իր ճակատագիրը կառավարելու ու ազատ ապրելու համար: Միջազգային դատարանի ամբիոնից իրականում արցախցու խոսքն է հասնում աշխարհին, որ Ադրբեջանի արդեն երկամսյա շրջափակումը եւ ձմռան ամիսներին էներգակիրների մատակարարման դադարեցումը փաստում են՝ Արցախի Հանրապետությունը չի կարող Ադրբեջանի հետ մեկ պետության մեջ լինել: Իսկ դատարանի որոշումները հօգուտ մարդու հիմնարար իրավունքների են, ոչ թե դեպի Եվրոպա գազի եւ նավթի հոսքի: Այդ որոշումները իրական հողի վրա բերելու աշխարհի խոշոր պետությունների գործողություններից է կախված նրանց եւ ողջ մարդկության քաղաքակրթական ընթացքը:

Թեգեր: ԱդրբեջանԱրցախԲերդաձորՄԱԿ Միջազգային դատարանշրջափակումսադրանք
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Երբ աջ ձեռքը չգիտի՝ ինչ է անում ձախը

Երբ աջ ձեռքը չգիտի՝ ինչ է անում ձախը

Թակարդում՝ երկու ոտքով

Թակարդում՝ երկու ոտքով

Ամենաընթերցվածը

  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Իսլամը մասնակից չէ

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5
  • 34 տարի առաջ ծնունդ առավ Արցախյան շարժումը

    24 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist