Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Արցախյան ճշմարտությունը հասու դարձնել աշխարհին

Արտերկրում հնչող արցախցու խոսքին Բաքուն ստիպված է լինելու արձագանքել

Փետրվարի 7, 2023
Տարածաշրջան
Սողացող ցեղասպանություն՝ Արցախի ժողովրդի դեմ
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
89
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Աքսիոմատիկ ճշմարտություն է, որ Արցախի ժողովրդի իրավունքների մասին հիմնական բարձրաձայնողը պետք է լինի արցախցին՝ նաեւ ժողովրդավարական բոլոր չափանիշներին համապատասխանած ընտրություններով ձեւավորված օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչների միջոցով: Միջազգային կառույցներն ու մարմինները հակված են հիմնարար իրավունքների պաշտպանի դերում տեսնել հենց շահառուին՝ տվյալ ժողովրդին, քանի որ վերջինիս խոսքն ավելի ազդեցիկ է, քան միջնորդներինը:

Ներկայիս իրողություններում արցախյան գոյապայքարը թեւակոխել է մի փուլ, երբ գերխնդիր է դառնում հետագա գործընթացներում արցախցիների ձայնը լսելի դարձնելը՝ դրանից բխող, նրա սուբյեկտայնության բարձրացման օրինաչափ դրական հետեւանքներով: Միջազգային կառույցներում գործող կանոնակարգերը թույլ չեն տալիս չճանաչված պետություններին որոշակի իրավական գործընթացներ նախաձեռնել, եւ այդ բացը լրացնում են Հայաստանի Հանրապետությունն ու բարեկամ պետությունները, բայց մնացած բոլոր՝ հասարակական-քաղաքացիական հարթակներում Արցախի Հանրապետության ակտիվ գործողություններն այլեւս հրամայական են:

Վերոշարադրյալի համատեքստում խրախուսելի գործունեություն է ծավալել Արցախի Հանրապետության նորանշանակ պետնախարար Ռուբեն Վարդանյանը: Օրերս նա Արցախի՝ արդեն երկու ամիս ձգձգվող շրջափակման պատճառով, տեսակապի միջոցով մասնակցել է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի խաղաղության հաստատման եւ մարդու իրավունքների ինստիտուտի կազմակերպած «Հայոց երկրորդ ցեղասպանության կազմակերպում. Ադրբեջանը փակում է Լաչինի միջանցքը եւ Արցախը զրկում կենսական պայմաններից՝ ձգտելով հայաթափել այն» խորագրով քննարկմանը: Միջոցառման վերնագիրն արդեն միջազգային հանրությանն ամբոջականորեն ծանուցում է այն մասին, թե ինչ է կատարվում Արցախում, եւ որոնք են պաշտոնական Բաքվի հետապնդած նպատակները:

Վեբինարի մասնակիցներն էլ հասարակական-քաղաքական եւ գիտական աշխարհում հեղինակավոր մարդիկ էին, ինչը նպաստում է էթնիկ զտման ադրբեջանական քաղաքականության մասին տեղեկություններն աշխարհին հասցնել: Բանախոսները եղել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Քրիս Վան Հոլենը, Կոլումբիայի համալսարանի Խաղաղության հաստատման եւ մարդու իրավունքների ծրագրի տնօրեն Դեյվիդ Ֆիլիփսը, Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Վան Գրիգորյանը:

Այդ ձեւաչափի խողովակի միջոցով համաշխարհային հանրությանը տեղեկացվել է ոչ միայն ներկայում Արցախում ստեղծված իրավիճակի, այլեւ դրանց հիմնական խորքային պատճառների մասին, որոնք գալիս են պաշտոնական Բաքվի հայատյաց, էթնիկ զտումների միջոցով Արցախը հայաթափելու քաղաքականությունից: Քննարկմանը հնչեցվել է այն իրողությունը, որ Բերձորի միջանցքի փակումը միայն մի օղակն է Ադրբեջանի վարած պաշտոնական համակարգային քաղաքականության, որով Արցախում խախտվում են մարդու բոլոր հիմնարար իրավունքները՝ սկսած կյանքի իրավունքից:

Այս առումով բավականին ազդեցիկ եւ արդյունավետ էր նաեւ BBC «Hard Talk»-ին տված Ռուբեն Վարդանյանի ծավալուն հարցազրույցը: Դրա առանձնահատկությունն այն է, որ այդ հեռուստաընկերության լսարանը հիմնականում Անգլիայում է, բացի այդ, այն նախկինում աչքի էր ընկնում ադրբեջանամետ նյութերի հրապարակումներով: Պատահական չէր, որ հարցազրույցի ժամանակ վարողը Արցախի պետնախարարին ուղիղ հարցնում է արցախցիների՝ իրենց բնօրրանը լքելու մասին՝ օրինաչափորեն ստանալով բնական պատասխան՝ իր հազարամյակների բնօրրանում ապրելու Արցախի ժողովրդի անբեկանելի որոշման մասին:

Արցախում արցախցու ապրելու համար ընթացող պայքարի այս գործընթացներում  վերեւում ներկայացված միջոցները, թերեւս, ամենակարեւորն են այս պահին: Դրանք աշխարհին արցախյան ճշմարտությունը հասցնելու կարեւոր գործիքներից են՝ հսկայական ռեսուրսներով ադրբեջանական կեղծիքի տարածմանն ի հակակշիռ: Բացի այդ, արտերկրում հնչող արցախցու խոսքին վաղ, թե ուշ ստիպված է լինելու պատասխանել հենց Բաքուն՝ որքան էլ ջանքեր թափի խուսափելու դրանից, ինչը կդառնա երկխոսության սկիզբ:

Թեգեր: ագրեսիաԱդրբեջանԱրցախԲերձորճանապարհշրջափակումսադրանք
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
SEPAM-ը՝  SWIFT-ի նմանությամբ

SEPAM-ը՝ SWIFT-ի նմանությամբ

«Իրանը մեր եղբայրը չէ, նա Հայաստանի եղբայրն է»

«Իրանը մեր եղբայրը չէ, նա Հայաստանի եղբայրն է»

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist