Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Հունիսի 2, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

«Իրանը մեր եղբայրը չէ, նա Հայաստանի եղբայրն է»

Ադրբեջանը Թավրիզի հետ հարաբերությունների առանձին տեսլական ունի

Փետրվարի 7, 2023
Տարածաշրջան
«Իրանը մեր եղբայրը չէ, նա Հայաստանի եղբայրն է»
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
150
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Իրանի վրա անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հարձակումից հետո թեման շարունակում է մնալ համաշխարհային մամուլի ու տեղեկատվական-վերլուծական կենտրոնների ուշադրության կենտրոնում: Թեհրանն արդեն հայտարարել է, որ դրոնների մաս-մաս տեղափոխումը երկրի տարածք տեղի է ունեցել իրաքյան քրդերի կողմից, իսկ անմիջապես երկրաշարժից հետո անբարո հարձակումը կազմակերպել է Իսրայելը: Ավելին՝ տեղեկություններ կան, որ Թել Ավիվը ցանկանում է հարվածել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի 3000 ռազմական օբյեկտների: Եվ եթե Իսրայելում նախապատրաստված հարձակումն իրականություն դառնա, ապա կվերաճի երրորդ համաշխարհային պատերազմի:

Հայտնի է, որ Թել Ավիվը միայն սեփական ուժերով չի կարող նման խոշոր գրոհ ձեռնարկել, ուստի բանակցություններ է վարում մի շարք պետությունների, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ: Որոշ վերլուծաբաններ ու լրագրողներ այն կարծիքին են, որ Իրանի վրա կատարված հարձակումը «փորձնական էր». այն նպատակ ուներ ստուգել հակաօդային պաշտպանության եւ հակահրթիռային պաշտպանության համակարգերի արդյունավետությունը, ուսումնասիրել Իրանի կառավարության պատասխան արձագանքը: Ագրեսորները մտադիր են հայտարարել, որ Իրանին հարված է հասցվել Իսրայելի, ԱՄՆ-ի եւ, ընդհանուր առմամբ, տարածաշրջանի համար առկա ռիսկերի չեզոքացման նպատակով: ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչության՝ ավելի վաղ արած հայտարարության մեջ շեշտվում է, որ Թեհրանի կողմից ցանկացած մակարդակով ռազմական տարբերակի ընտրությունը կնշանակի, որ ԱՄՆ-ն մտնում է պատերազմի մեջ, որ աշխարհի համար հետեւանքները կախված կլինեն Վաշինգտոնից: Իրանը Միացյալ Նահանգներին չի կարողանա հարվածել, բայց ահա Իսրայելը, Ադրբեջանը, ամերիկյան մերձավորարեւելյան բազաները կհայտնվեն չափազանց ծանր վիճակում: Իրանը հսկայական քանակով հարվածային անօդաչուներ ունի, բայց նրա ամենահզոր զենքը տարբեր հզորության ու հեռահարության հազարավոր հրթիռներն են:

Խոսելով Ադրբեջանի դիրքորոշման մասին՝ հարկ է շեշտել, որ առկա բոլոր նախանշանները վկայում են, որ Իրանի ու Ադրբեջանի հարաբերությունների վատթարացումը լուրջ է եւ երկար կտեւի: Մասնավորապես՝ արդեն հունվարի 27-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի վարչության ղեկավար Այհան Հաջիզադեն հայտարարել է, որ Ադրբեջանի դեսպանատան վրա կատարված հարձակումն Իրանում վերջին ամիսներին իրականացվող հակաադրբեջանական տեղեկատվական արշավի հետեւանք է, չնայած հետաքննությամբ ապացուցվել է, որ դա ոչ թե ահաբեկչական ակտ էր, այլ հարձակում՝ թելադրված անձնական շարժառիթներով: Ոչ պակաս տարօրինակ է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի արձագանքը: Վերջինս Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ու Թուրքիայի կրթության նախարար Մահմուտ Օզերի հետ տեսակոնֆերանսից հետո հայտարարել է, որ Իրանի ոստիկանությունն ու անվտանգության ծառայությունը լուրջ միջոցներ չեն ձեռնարկել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան պաշտպանության համար: Տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանն ու Թուրքիան պարզապես հարմար պահի էին սպասում հակաիրանական արշավ սկսելու համար:

Բոլորից շատ, սակայն, «աչքի է ընկել» Ադրբեջանի իշխանություններին ենթակա Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն, որի խոսքերը լի են հայ ժողովրդի նկատմամբ հոգեւորական անձի ատելությամբ ու մաղձով: Այցելելով դեսպանատան վրա կատարված հարձակման արդյունքում զոհված Օրհան Ասկերովի ընտանիքին՝ նա ասել է. «Այսօր մենք միասին եկել ենք այստեղ՝ ցուցադրելու մեր երկրի ազգային միասնությունն ու համախմբվածությունը: Շատ եմ ցավում, որ Ադրբեջանի հարեւան պետությունը ձեռնարկում է թշնամական քայլեր մեր երկրի դեմ: Ուստի եւ Հակոբյանների (նկատի ունի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին.- հեղ.) համար զբոսանք է կազմակերպում սուրբ վայրերում: Ես ասվածը չէի տարածի իրանական ժողովրդի վրա, այնտեղ ապրող մեր եղբայրները հասկանում են դա: Այսօր նրանք պարսից ռեժիմի գերիներն են: Հավատում եմ, որ ապագայում ճշմարտությունը կհաղթանակի: Այսօր մենք շեհիդ ենք ստացել Իրանից, այն երկրից, որին եղբայր էինք համարում: Հիմա գիտենք, որ Իրանը մեր եղբայրը չէ, նա Հայաստանի եղբայրն է: Այդ իսկ պատճառով, ինչպես ասաց մեր նախագահը, կատարվածը գնահատում ենք որպես ահաբեկչական ակտ: Այս հարցը պետք է հետաքննվի»:

Գործնականում այս հայտարարությամբ Փաշազադեն հնչեցրել է երկրի ղեկավարության կարծիքը, այն, որ Ադրբեջանի համար պարսիկները նույնքան թշնամի են, որքան հայերը: Հորինված պետության՝ Ադրբեջանի առաջին հոգեւորականը թշնամի է անվանում բնիկներին, որոնցից Ադրբեջանը տարածքներ է խլել ու փորձում խլել: Ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի դեսպանատան վրա կատարված հարձակումը, որը շատ «հաջող կերպով համընկավ» Իրանի վրա գրոհի հետ, Բաքվի համար սոսկ միջոց է՝ հակաիրանական տեղեկատվական արշավն ուժեղացնելու համար: Նույն Փաշազադեն դեռ հունվարի 20-ին բացասական էր խոսել Թեհրանի ու Երեւանի եղբայրության մասին՝ ասելով, որ Իրանը մեծ սխալ է գործում իսլամի պատմության մեջ: Այն, որ Իրանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ավելին՝ 44-օրյա պատերազմից հետո շնորհավորել է Ադրբեջանին, պաշտոնական Բաքվի համար ամենագլխավորը չէ: Ֆեյք պետությունը վախենում է անգամ իր ստվերից, ուստի նրա համար ցանկացած մարդ, կազմակերպություն կամ պետություն, որը չեզոք վերաբերմունք ունի Հայաստանի ու հայերի նկատմամբ եւ նրանց հետ կապեր է պահպանում, թշնամի է:

Տարհանելով Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցներին՝ Բաքուն որոշել է «ձեռք չտալ» իրանական Ատրպատականի մայրաքաղաք Թավրիզում գործող գլխավոր հյուպատոսարանին: Հատկանշական է, որ հունվարի 31-ին Ադրբեջանի իշխանություններին մոտ կանգնած քաղաքագետ Ռիզվան Հուսեյնովն ասել է, թե Թեհրանի հետ հարաբերություններում Բաքուն իր ռազմավարությունն ունի:

«Միեւնույն ժամանակ կշարունակի գործել Թավրիզում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը: Այսինքն՝ Թեհրանի հետ հարաբերություններում Ադրբեջանն իր ռազմավարությունն ունի եւ Թավրիզի հետ հարաբերությունների առանձին տեսլական: Պատմականորեն Թավրիզն ադրբեջանական պետականության ու կայսերականության կենտրոնն է: Բացի այդ, Թավրիզը պարսկական ժամանակակից քաղաքական նախագծի այլընտրանքն է: Եթե Իրանը շարունակի շեշտը դնել Հայաստանի վրա, ապա Ադրբեջանը կուժեղացնի իր ազդեցությունն Իրանի ադրբեջանական մարզում»,- ասել է նա:

Այս հայտարարությունը նշանակում է, որ Ադրբեջանում լիարժեք կերպով ընթանում է Իրանից տարածքներ խլելու արշավը: Ժամանակակից Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունն ու գաղափարախոսությունը գործնականում համապատասխանում են ադրբեջանական ծայրահեղների այն հայտարարություններին, որ պարսիկները թշնամի ժողովուրդ են:

Եվ ահա հենց այսպիսի հանգամանքներում Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը «Al-Monitor»-ին տված հարցազրույցում հայտարարեց, որ 2022 թ. սեպտեմբերին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումը կանխվել է Իրանի գործողությունների ու հայտարարությունների օգնությամբ: «Ադրբեջանը երեք նպատակ ունի՝ էթնիկ զտում իրականացնել Լեռնային Ղարաբաղում, տարածաշրջանում սադրել լայնածավալ ռազմական լարվածություն եւ, վերջապես, հայկական կողմին մղել արտատարածքային միջանցքի տրամադրման… Իրանը կարեւոր գործընկեր է: Իրանի հետ սահմանը մեզ համար առաջնահերթ նշանակություն ունի: Մենք Թուրքիայի ու Ադրբեջանի հետ երկու փակ սահման ունենք, ուստի Իրանն ու Վրաստանը մեր եզակի դարպասներն են դեպի արտաքին աշխարհ… Մենք տեղեկություններ ունենք, որ Ադրբեջանն ավելի լայնածավալ գրոհ էր նախապատրաստել, երբ անցած տարվա սեպտեմբերին հարձակվեց Հայաստանի վրա: Իրանի գործողություններն ու հայտարարություններն օգնեցին կանգնեցնել իրավիճակի հետագա վատթարացումը»,- շեշտել է Վահան Կոստանյանը:

Մեր երկիրը լավագույն հարաբերություններ է պահպանում Թեհրանի հետ, որը հանդես է գալիս այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» դեմ: Անկարան ու Բաքուն, անկախ հայկական իշխանությունների խաղաղասիրական ձգտումներից, շարունակում են հայատյաց քաղաքականությունը եւ նույնիսկ հավակնում են ողջ Հայաստանի տարածքին: Այս իրավիճակում մեծ է տարածաշրջանում լայնածավալ պատերազմի բռնկման հավանականությունը, ինչը մեզ պարտադրում է զինվել ու նախապատրաստվել պոտենցիալ զինված հակամարտությանը: Ադրբեջանն իր գոյությամբ տարածաշրջանում պատերազմ է գեներացնում եւ անհրաժեշտաբար ենթակա է ոչնչացման:

Կա եւս մեկ հանգամանք, որին նույնպես հարկ է անդրադառնալ: Եթե Իսրայելը փորձի հարձակվել Իրանի վրա, ապա վերջինս այն կներկայացնի որպես մահմեդական աշխարհի թշնամիներ համարվող սիոնիստների հարձակում մահմեդական երկրի՝ Իրանի դեմ:

Թուրքիան ու Ադրբեջանը կարող են ռազմական գործողություններ սկսել Թեհրանի դեմ, սակայն ինչ էլ որ անեն, չեն կարողանա թաքցնել իսրայելական ներկայության հանգամանքը: Այս տեսանկյունից Անկարան ու Բաքուն մահմեդական աշխարհին առնվազն ստիպված կլինեն բացատրել, թե ինչու են բարեկամություն անում սիոնիստների հետ: Մահմեդական աշխարհում կուժեղանա տպավորությունը, որ Էրդողանին մահմեդականությունը պետք է միայն այն վերահսկել-օգտագործելու համար, ինչում, օրինակ, համոզվել են սիրիական վարձկան ահաբեկիչները:

Թե այս իրավիճակում Իրանի հանդեպ ինչպիսի դիրքորոշում կորդեգրի ՌԴ-ն, դեռ շատ մեծ հարց է: Ակնհայտ է, որ Հայաստանի վերաբերյալ նրա արտգործնախարարի վերջին հայտարարությունները վկայում են ոչ թե Իրանի, այլ Ադրբեջանի հետ նրա գործակցության մասին:

Թեգեր: ԱդրբեջանԱՄՆԷբրահիմ ՌաիսիԻսրայելԻրանպատերազմ
Կիսվել1Tweet1Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
«Օգտակար մոլորություններ»

«Օգտակար մոլորություններ»

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Առ եւ կեր սորան, եւ սա կդառնանայ փորումդ, բայց բերանումդ քաղցր կլինի մեղրի պէս»

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Այս պահին Հայաստանում խոզի աֆրիկական ժանտախտ չկա

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist