Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հունիսի 6, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Աշխարհաքաղաքական կատարակտ

Դրանով տառապում են միջազգային ամենաբարձր հարթակներում եւ համաշխարհային կենտրոնակայաններում

Փետրվարի 8, 2023
Տարածաշրջան
Աշխարհաքաղաքական կատարակտ
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
178
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Օգտվելով Թուրքիայում եւ Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հանդեպ միջազգային բեւեռացված ուշադրությունից՝ Ադրբեջանը հերթական անգամ անջատել է Արցախի գազամատակարարումը եւ ավելի խորացրել հումանիտար աղետն այնտեղ: Դրան զուգահեռ՝ այդ երկրաշարժն իսկական հումանիտար «բում» է առաջացրել աշխարհում: Անկախ անկեղծության չափից՝ այն, անշուշտ, ողջունելի է, որովհետեւ ոչ միայն մարդկանց, այլեւ երկրների պարագայում է դժբախտությունը մերձեցնում, նույնիսկ որոշ դեպքերում հաշտեցնում: Իհարկե, նախօրեի երկրաշարժի հետ կապված՝ Իսրայելի օգնությունը Սիրիային դժվար է մերձեցման, առավել եւս հաշտեցման մեկնարկ համարել, այդուհանդերձ, այդ օգնությունը, անկախ ամեն ինչից, ցուցաբերվել է:

Տրամաբանորեն հումանիզմը կամ մարդասիրությունը սահմաններ չի ճանաչում կամ չպետք է ճանաչի: Բայց, պարզվում է, որ բոլոր դեպքերում չէ, որ այդպես է: Համենայն դեպս, Արցախի պարագայում այն կարծես թե ընտրովի է: Իհարկե եւ բարեբախտաբար, Արցախում երկրաշարժ տեղի չի ունեցել, եւ չկան այնպիսի ավերիչ ու ողբերգական հետեւանքներ, ինչպիսին այդ աղետի պարագայում է: Սակայն Արցախում մարդն ավելի քան 50 օր զրկված է մարդավայել ապրելուց՝ զրկված է սննդից, բուժօգնությունից, ջերմությունից, այն ամենից, ինչից հաստատ զրկված չեն տարբեր ատյաններում մարդասիրությունից խոսողները:

Այդ դեպքում ինչո՞ւ է Արցախը դուրս մնացել միջազգային առնվազն մարդասիրական ուղեծրից: Որպես պատասխան՝ միանգամից հրապարակ է բերվում այն իբր թե փաստարկը, թե Արցախում Ադրբեջանն ընդամենը բնապահպանական ակցիա է անցկացնում: Հումանիզմին մոտ կանգնած կամ դրանից հեռու գտնվող մարդ ու երկիր ավելի քան 50 օրում մեծամասամբ հաստատ համոզվել են, որ մարդկանց ապրելու պայմաններից զրկելն ու այդպիսով նրանց կյանքին սպառնալը ոչ մի կապ չունեն բնապահպանության, այն էլ՝ ադրբեջանական գոյություն չունեցող բնապահպանության հետ: Ի՞նչ կապ ունի բնապահպանության հետ ձմռան ցրտին գազամատակարարումն անջատելը, ինչն այս էլ որերորդ անգամ պետական մակարդակով իրականացրել է Ադրբեջանը՝ փակելով գազի հոսքը Հայաստանից Արցախ:

Եթե, օրինակ, Թուրքիայում երկրաշարժից տուժած վայրերում գազամատակարարումը կամ էներգամատակարարումը կարող է անջատված լինել բնական աղետի հետեւանքով, ապա Արցախի գազամատակարարումը եւ էներգամատակարարումն անջատվել եւ անջատվում են բացառապես մարդկային գործոնի՝ Ադրբեջանի աղետալի քաղաքականության հետեւանքով, որն ուղղված է Արցախի բնակչության դեմ, հայերի դեմ:

Եթե երկրաշարժը տարբերակում չի դնում տուժածների եւ զոհերի հարցում, ապա Ադրբեջանի քաղաքականությունն Արցախի հանդեպ պայմանավորված է բացառապես վերջինիս բնակչության ազգային պատկանելությամբ:

Եթե երկրաշարժը ծրագրում է բնությունը, եւ այն դեռեւս անկանխատեսելի է, ապա Արցախի պարագայում Ադրբեջանի քաղաքականությունը ծրագրված է պետականորեն եւ կանխատեսելիորեն տեղի է ունենում նախապես հստակեցված գործողություններով:

Եթե Թուրքիայում եւ Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժին գրեթե ակնթարթորեն հետեւեցին միջազգային մարդասիրական արձագանքն ու գործողությունները (որոշ պետությունների փրկարարներ արդեն իսկ դեպքի վայրում են եւ աջակցում են տեղի իրենց գործընկերներին), ապա Արցախի՝ ավելի քան 50 օր տեւող շրջափակման պարագայում, բացի միջազգային նվաղած որոշ արձագանքներից, կոնկրետ որեւէ մարդասիրական կամ այլ բնույթի գործողություն այդպես էլ չկա:

Չհաշված Կարմիր խաչի եւ ռուս խաղաղապահների աջակցությամբ տեղի ունեցող քայլերը՝ որոշակի թվով հիվանդների եւ որոշ քանակի հումանիտար բեռի  տեղափոխումը, Արցախը կարծես առերեւույթ գոյություն չունի միջազգային մարդասիրական քարտեզի վրա, այսինքն՝ 120 000 մարդ չի երեւում միջազգային հանրության կարծես թե ամենատես աչքին: Եվ դրա պատճառն ամենեւին էլ Սիրիայում եւ Թուրքիայում տեղի ունեցած վերջին երկրաշարժի հետեւանքով բարձրացած փոշին չէ, այլ այն աշխարհաքաղաքական կատարախտը կամ կատարակտը, որով տառապում են միջազգային ամենաբարձր հարթակներում եւ համաշխարհային կենտրոնակայաններում:

Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Թեգեր: ԱդրբեջանԱՄՆԱրցախԵվրոպաԹուրքիախաղաղապահ ուժերճանապարհՌուսաստանսադրանք
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Եվրոպայի «գազային փրկիչը» փակում է գազի հոսքը դեպի Արցախ

Եվրոպայի «գազային փրկիչը» փակում է գազի հոսքը դեպի Արցախ

Կանխարգելելո՞ւ, թե՞ հետեւանքների վերացման ծախս

Կանխարգելելո՞ւ, թե՞ հետեւանքների վերացման ծախս

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Պատմության հետագծով

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • «Անտոն Չեխովն է ինձ «հրամայել» գրել»…

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist