Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Եվրոպայի «գազային փրկիչը» փակում է գազի հոսքը դեպի Արցախ

Էներգետիկ ճգնաժամում հայտնված եվրոպացին պետք է որ հասկանա՝ ինչ է առանց գազ ձմեռը

Փետրվարի 8, 2023
Տարածաշրջան
Եվրոպայի «գազային փրկիչը» փակում է գազի հոսքը դեպի Արցախ
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
81
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ձյան տեղումների ինտենսիվացմանը զուգահեռ Ադրբեջանը հերթական անգամ փակել է Հայաստանից Արցախ մտնող գազատարի փականը՝ ավելի խստացնելով արդեն երկու ամիս տեւող շրջափակման հետեւանքները եւ մեծացնելով հումանիտար աղետի ծավալները: Միջազգային հանրությանն ընկալելի լինելու համար արձանագրենք, որ էներգետիկ ճգնաժամում հայտնված Եվրոպայի համար գազի մատակարարման հարցում «փրկօղակներից» մեկը դարձած Ադրբեջանն իր ունեցած գազի ծավալների ողջ հզորություններն ուղղել է Արեւմուտք եւ դրան հակառակ խոր ձմռան խիստ եղանակային պայմաններում փակում է Արցախի 120 հազար բնակչի, այդ թվում 30 հազար երեխայի ջեռուցման աղբյուր գազի հոսքը:

Հայաստանից Արցախ մատակարարվող գազը ոչ միայն ջեռուցման եւ կենցաղային այլ նպատակներով է օգտագործվում, այլեւ տնտեսության կարեւոր բաղադրիչ է: Շրջափակմամբ Կաշենի եւ Դրմբոնի հանքավայրերի աշխատանքները կանգնեցնելուց հետո պաշտոնական Բաքուն գազի մատակարարումը դադարեցնելով՝ երկրորդ խոշոր հարվածն է հասցնում Արցախի տնտեսությանը, որն առանց այդ էլ 44-օրյա պատերազմից հետո ծանր վիճակում է: Այսօր արդեն Արցախում իրենց աշխատանքն են կորցրել 5000-ից ավելի քաղաքացիներ: Ադրբեջանի ղեկավարությունը հետեւողական քայլերով կաթվածահար է անում Արցախի Հանրապետության տնտեսությունը, վատթարացնում բնակիչների կենցաղային պայմանները, չեն գործում մանկապարտեզները եւ կրթական հաստատությունների հիմնական մասը, խիստ է բժշկական ծառայությունների մատչելիության հարցը:

Այլ կերպ ասած՝ 120 հազար արցախցի այսօր հումանիտար աղետի մեջ է, խախտված են քաղաքակրթությանը հայտնի  մարդու բոլոր հիմնարար իրավունքները, իսկ աշխարհից համարժեք արձագանքն ուշանում է: Արցախցին իր հայրենի հողում ապրելու կամքով եւ վճռականությամբ փաստել է, որ Ադրբեջանը չի կարող նման մեթոդներով հայաթափել Արցախը: Արցախյան պատերազմները չստիպեցին արցախցիներին լքել իրենց հայրենի տները, ուր մնաց՝ շրջափակումը որեւէ ազդեցություն ունենա նրանց որոշման վրա, իսկ Ադրբեջանը շարունակում է իր սողացող էթնիկ զտման քաղաքականությունն ու դրան ուղղված հետեւողական, համակարգված եւ պլանավորած գործողությունները:

Արցախի ժողովուրդն ամուր կանգնած է իր հողին, եւ միակ ակնկալիքն իր իրավունքների պաշտպանության ուղղությամբ համապատասխան առաքելություն եւ գործառույթ ունեցող միջազգային կառույցների համարժեք արձագանքն է: Այս երկու ամիսներին Ադրբեջանի գործողությունները դատապարտող եւ Բերձորի միջանցքը բացելու հորդորների ու հայտարարությունների պակաս չի եղել, որոնք որեւէ կերպ չեն ազդել պաշտոնական Բաքվի գործողությունների վրա: Ստեղծված իրավիճակում Ադրբեջանին կարող է զսպել միայն հստակ պատժամիջոցների կիրառումը, իսկ միջազգային կառույցներն այդ ուղղությամբ որեւէ քայլ չեն անում, այն դեպքում, երբ ունեն գործիքակազմ, եւ ցանկության դեպքում այն գործի է դրվում, ինչպես անում են այսօր ՌԴ-ի դեմ կամ ինչպես արդեն 40 տարի կիրառում են Իրանի դեպքում:

Հերթական անգամ Արցախի գազամատակարարման խափանումը նման խնդիր ունեցող Եվրոպային ավելի ընկալելի եւ ակնառու է դարձնում այն հումանիտար աղետը, որում հայտնվել է Արցախի ժողովուրդը շրջափակման հետեւանքով: Բաքվի նման քայլերից հետո էլ հին աշխարհամասից պատժամիջոցներ չսահմանելը որեւէ կերպ ընկալելի չի լինի ոչ միայն արցախցիների, ողջ հայ ժողովրդի, այլեւ քաղաքակիրթ աշխարհի համար: Մյուս կողմից էլ՝ դա ուղղակիորեն կնշանակի մեղսակից լինել Ադրբեջանի՝ մարդկության դեմ իրականացվող հերթական հանցագործությանը:

Թեգեր: ԱդրբեջանԱրցախգազշրջափակում
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Կանխարգելելո՞ւ, թե՞ հետեւանքների վերացման ծախս

Կանխարգելելո՞ւ, թե՞ հետեւանքների վերացման ծախս

«Նարեկացին մերն է, բայց պատկանում է համայն մարդկությանը…»

«Նարեկացին մերն է, բայց պատկանում է համայն մարդկությանը…»

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist