Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Թեհրան-Բաքու լարվածությունն աննախադեպ է

Փետրվարի 9, 2023
Տարածաշրջան
Թեհրան-Բաքու լարվածությունն աննախադեպ է
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
258
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Իրան-Ադրբեջան փոխհարաբերությունները, ինչպես տարբեր առիթներով նշել ենք՝ հաշվի առնելով դրանց ազգային անվտանգության ու ռազմավարական շահերի հակընթաց լինելը, Բաքվի անկախությունից ի վեր մշտապես ընթացել են լուրջ ելեւէջներով։ 100 տարի առաջ Օսմանյան կայսրության ջանքերով աշխարհի քարտեզին ֆեյք Ադրբեջան պետության երեւան գալու գոյաբանական պատճառն Իրանի տարածքային ամբողջականությունը թիրախավորելն է եղել։ Հետեւաբար, լոկ կրոնական գործոնը չէր կարող եւ չի կարող ամուր բարեկամական հարաբերությունների հիմք ծառայել։

Իրականում Բաքուն կրոնի գործոնը գլխավորապես կիրառել է Իրանից տարաբնույթ աջակցություն կորզելու եւ Հայաստանից, որպես ոչ իսլամական երկիր, հեռու պահելու շահարկման, ինչպեսեւ ճնշման գործիք։ Մանավանդ որ Իրանը հանդես է եկել իբրեւ իսլամական երկրների շահերի պաշտպան, ուստի շատ հաճախ ոչ միայն խիստ հանդուրժողականություն է դրսեւորել Բաքվի հանդեպ, այլեւ ձգտել է հնարավորինս ընդլայնել փոխհարաբերությունները տարբեր ոլորտներում։ Ավելին՝ Ալիեւը խոստովանել է, որ դիվանագիտական բառապաշարում Իրանին եղբայրական, բարեկամական երկիր է համարում զուտ շահադիտական նպատակներով, ինչն ակնհայտ դարձավ «Վիքիլիքսի» բացահայտումներում: Դրանցից մեկի համաձայն՝ 2010 թ. փետրվարի 25-ին Բաքվում ԱՄՆ նախկին փոխպետքարտուղար Ուիլյամ Բըրնսի (2008-2011 թթ.) եւ Ալիեւի գաղտնի բանակցությունների ժամանակ նա, ի պատասխան Բըրնսի բացատրությունների՝ Իրանի եւ նրա միջուկային ծրագրերի, ԱՄՆ-ի եւ ՄԱԿ-ի կիրառած սահմանափակումների մասին, շեշտել է՝ թեեւ արտաքուստ Թեհրան-Բաքու փոխհարաբերությունները բնականոն են, սակայն դրանց էությունը խիստ տարբերվում է երեւացող կողմից: Ալիեւը շեշտել է, որ Բաքուն միանգամայն կողմնակից է Իրանի տնտեսական մեկուսացմանը, եւ հավելել, թե համոզված է, որ եթե միջազգային հանրությունն Իրանի դեմ սահմանափակումների հարցում լուրջ համագործակցի, ապա դրանք արդյունավետ կլինեն:

Այսուհանդերձ, երկու երկրների փոխհարաբերությունների պատմության մեջ առկա լարվածությունը կարելի է համարել աննախադեպ, ինչը, թերեւս, իր գագաթնակետին հասավ Բաքվի դեսպանության վրա հարձակումից հետո։ Այս դեպքի առնչությամբ ԶԼՄ-ներն իրանցի պաշտոնյաներին մեղադրում են ոչ սկզբունքային լինելու ու շտապողականություն դրսեւորելու մեջ։ Իրանի ԱԳ նախարարի՝ հիվանդանոցում Ադրբեջանի դեսպանության վիրավոր աշխատակիցներին տեսակցության գնալը եւս քնադատվել է եւ գնահատվել ոչ համարժեք։ «azariha.org» վերլուծական կայքը, անդրադառնալով նաեւ Ադրբեջանի քաղաքացիների՝ Շիրազում պաշտոնական Բաքվի աջակցությամբ կատարած ահաբեկչության նկատմամբ անհամապատասխան հանդուրժողականությանը, միաժամանակ առաջ է քաշել գործի ընթացքի ու դրա կարեւորության հարցը։ Բաքվի քայլերն իրանցի վերլուծաբանները գնահատում են որպես սադրիչ, հոգեբանական ճնշում Իրանի դեմ եւ վերջինիս պատերազմի մեջ ներքաշելու ջանքեր՝ վկայակոչելով դեսպանության աշխատանքը դադարեցնելը եւ իր քաղաքացիներին Իրան չայցելելու նախազգուշացնող հայտարարությունը՝ անվտանգությունն ապահովված չլինելու պատճառաբանությամբ։ Մյուս կողմից՝ հայտարարել է, թե Թավրիզում Ադրբեջանի հյուպատոսարանն աշխատելու է անխափան, ինչը վերլուծաբաններից ոմանք մեկնաբանում են Իրանի հանդեպ Բաքվի տարածքային հավակնությունների համատեքստում։ «Էղթեսադ-ե սալեմ» լրատվական կայքի վերլուծաբան Մաջիդ Մոըթամեդին «Նախազգուշացում Բաքվի ռեժիմին» հոդվածում գրել է, որ Ադրբեջանի դեսպանության միջադեպն Ալիեւի ռեժիմը պատրվակ է դարձրել հայ-իրանական սահմանը թիրախավորելու համար, ինչը հավասար է ինքնասպանության։ Նա նշել է նաեւ, որ պատահածի առաջին րոպեներից սկսած՝ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներն ու ռեժիմի ԶԼՄ-ները, այն ահաբեկչական գնահատելով, հոգեբանական լայնածավալ պատերազմ են սկսել եւ ճշմարտությունը խեղաթյուրելով՝ ջանքեր են գործադրում այն դարձնել ճնշման մահակ Իրանի դեմ։ Եվրասիայի հարցերով փորձագետ Շաիբ Բահմանը վստահ է, որ Բաքվի թշնամական դիրքորոշման նպատակն Իրանին քաղաքականապես խեղդելը եւ միջազգային կարեւոր իրադարձությունների թատերաբեմից հեռացնելն է։ Դրան է ուղղված նաեւ այդ երկրի դեսպանությունում տեղի ունեցածից հետո իրանական բեռնատարների երթեւեկությունը Աստարայի սահմանից արգելելը, ինչպեսեւ Բերձորի միջանցքը փակելը, ինչն ուղղված է ոչ միայն չարաբաստիկ միջանցքը Հայաստանին պարտադրելուն, այլեւ այն Բաքվի տնօրինությանը հանձնելուն։ Բահմանը շեշտել է, որ այսօր Իրանը պետք է գործի խելամտորեն՝ Թեհրան-Բաքու փոխառնչությունները ճիշտ կառավարելով, միաժամանակ ուշիուշով պետք է հետեւի տարածաշրջանի ռազմական տեղաշարժերին, որպեսզի հնարավորություն չստեղծվի Հայաստանի հարավը գրավելու եւ «Զանգեզուրի միջանցքի» կեղծ գաղափարը կյանքի կոչելու համար։

Ինչ վերաբերում է Իրանին պատերազմի մեջ ներքաշելու ջանքերին, ապա, որպես օրինակ, կարելի է վկայակոչել համաթյուրքական կողմնորոշմամբ հայտնի քաղաքական գործիչ, Ադրբեջանի ազգային  կառավարության  կուսակցության առաջնորդ Նեմեթ Փանահլիի՝ «Մուսավաթ TV»-ին տված հարցազրույցը, որի ընթացքում նա հայտարարել է, թե Իրանը թուրքերի գլխավոր թշնամին է, ուստի դեռեւս 1990 թ. ինքը մի շարք համախոհների հետ, այդ թվում՝ «հարավային ադրբեջանցիների», Թուրքիայում երդվել են, որ իրենց կյանքը կնվիրեն Իրանի դեմ պայքարին, ընդհուպ այդ պատճառով ոմանք անգամ չեն ամուսնացել։ Նա հավելել է, թե երբեմն նրան մեղադրում են պատերազմ հրահրելու մեջ, սակայն դրանք անհիմն են, քանի որ հանուն անկախության պայքարն առանց արյունահեղության ու պատերազմի հաջողությամբ չի պսակվում։ Փանահլին, արդարացնելով իշխանությունների ջանքերն Իրանին պատերազմի մեջ ներքաշելու ուղղությամբ, շեշտել է, թե նույնիսկ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան ու Իսրայելը չեն կարող Իրանին հաղթել, քանի որ այդ երկրի հասարակության շրջանում հիմքեր չունեն, մինչդեռ Ադրբեջանը 40 միլիոնանոց բանակ ունի։ Ըստ Բաքվի՝ Իրանում 40 միլիոն թուրքախոս ադրբեջանցի կա, որոնք բոլորն էլ համաթյուրքականներ են, ինչը, անշուշտ, ճշմարտությանը չի համապատասխանում, սակայն այն, որ այդ գաղափարի կրողներ են ներթափանցել Իրանի օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բոլոր օղակներ, փաստ է, քանի որ Իրանում կարեւորվում են իսլամն ու նրա շիա ուղղությանը հավատարմությունը, եւ ազգությունների առումով բացարձակապես խտրականություն չկա։

Ինչպես հայտնի է, Բաքուն ոչ միայն հակաիրանական սադրիչ եւ աննախադեպ քարոզչական արշավ է սկսել Իրանի դեմ, այլեւ «ահաբեկչության» առնչությամբ բողոք է ներկայացրել միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններ։ Սա եւս լուրջ արձագանք է գտել Իրանի ԶԼՄ-ներում ու փորձագետների շրջանակներում։ Ի դեպ, նշենք, որ դրանցից շատերին Բաքուն անդամակցել է հենց Իրանի աջակցությամբ, այդ թվում՝ Չմիավորված երկրների կազմակերպությանը, Ասիայի փոխհամաձայնության ու վստահության նախաձեռնությունների համաժողովին, Իսլամական համագործակցության կազմակերպությանը եւ այլն։ Հատկանշական է նաեւ, որ Ադրբեջանի ԱԳ  նախարարությունը միաժամանակ հայտարարել է, թե ջանք չի խնայում, որպեսզի խափանի Թեհրանի քայլերը, որոնք ուղղված են տվյալ կազմակերպություններին թույլ չտալ որոշումներ ընդունելուն, «ահաբեկչությունը» լիովին բացահայտելուն՝ մասնավորապես այն կազմակերպություններում, որոնց անդամակցում է նաեւ Թեհրանը։ Սա՝ այն դեպքում, երբ Իրանը Բաքվին առաջարկել էր հետաքննությունն իրականացնել համատեղ, սակայն Բաքուն մերժել է եւ որեւէ փաստ, փաստարկ չի ներկայացրել առ այն, որ տեղի ունեցածը անձնական դրդապատճառ չի ունեցել, մինչդեռ հոխորտում է այդ մասին։ Հավելենք նաեւ, որ թեեւ իրանյան ԶԼՄ-ների քննադատությունների սլաքն ուղղված է Բաքվին, ակնհայտ է, որ վերջինս Անկարայի կամակատարն է, «երկիրն» էլ ունի թուրքական վիլայեթի կարգավիճակ։

Թեգեր: ԱդրբեջանԱՄՆԹուրքիաԻրանՀարավային Կովկաս
Կիսվել1Tweet1Կիսվել
Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյանն իրանագետ է: 1980-91 թթ. դասավանդել է Երեւանի պետական համալսարանում։ Իրանի եւ Միջին Արեւելքի քաղաքական հարցերի ուսումնասիրությամբ զբաղվում է 1991 թվականից` աշխատելով Հումանիտար տեխնոլոգիանների կենտրոնի Հայաստան-Միջին Արեւելք վերլուծական բաժնում: 1994-98 թթ. աշխատել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում։ Lրագրությամբ զբաղվել է հիշյա կենտրոնների եւ ԶԼՄ-ների հետ համագործակցության շրջանակներում։ Նրա հոդվածներն առաջին անգամ լույս են տեսել «Ազգ» օրաթերթում, որին հետագայում թղթակցել է որպես Իրանի եւ Միջին Արեւելքի հարցերի վերլուծաբան։ Այնուհետեւ աշխատել է «Լրագիր» օրաթերթում՝ հիմնադիր կազմում, թղթակցել է նաեւ «ժամանակ», «Նորաթերթ», «Ազատ Արցախ», իսկ 2003-ից առ այսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթերում։ Միաժամանակ խմբագրել է «Փարսիան» երկլեզու պարբերականը: Հիշյալ թեմաներով ունի հրատարակված աշխատություններ։ Նա միաժամանակ զբաղվում է գեղարվեստական ստեղծագործությունների թարգմանությամբ՝ պարսկերենից հայերեն եւ հակառակը, լույս է ընծայել 11 գիրք։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Իսկ զոհերին դեռ չեն թաղել…

Իսկ զոհերին դեռ չեն թաղել…

«Հանելուկային լռությո՞ւն», թե՞ ամոթը թաքցնելու միջոց

«Հանելուկային լռությո՞ւն», թե՞ ամոթը թաքցնելու միջոց

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist