Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 23, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Ստի ոտքերը, միեւնույն է, կարճ են

Եվրոպական կառույցները՝ ադրբեջանական կեղծիքների քաղաքականության թիրախում

Փետրվարի 10, 2023
Տարածաշրջան
Ստի ոտքերը, միեւնույն է, կարճ են
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
85
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Բերձորի միջանցքի փակման գործողությունների պատճառով Ադրբեջանին ուղղված միջազգային աննախադեպ ճնշումները եւ քննադատություններն այդ երկրի պետական համակարգի ներկայացուցիչներին ցայտնոտի մեջ են գցել: Որեւէ կերպ չկարողանալով իր մարդատյաց, ապակառուցողական գործողությունների համար հիմնավոր փաստարկներ կամ պատճառաբանություններ բերել՝ Բաքվի քաղաքական  վերնախավը հայտնվել է ցնցումների մեջ եւ չտարբերակված վիրավորանքներ, կեղծիքներ է տարածում այս ու այն կողմ: Ադրբեջանական կեղծիքին մեր պետության քաղաքացիները վաղուց են ծանոթ եւ պարբերաբար զգում են դրանց բացասական հետեւանքները, երբ հաջողվում է միջազգային կառույցներում դրանք ճշմարտության տեղ «անցկացնել»:

Վերջին ամիսներին, սակայն, արդեն միջազգային կառույցների ներկայացուցիչներն են իրենց մաշկի վրա զգում ադրբեջանական կեղծիքի ողջ «հմայքը», ինչը նրանց պարտադրում է այլեւս չլռել: Օրերս Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլլան ստիպված էր իր վրդովմունքն արտահայտել Ադրբեջանի խորհրդարանի նախագահին: Իսկ պատճառն այն էր, որ այդ երկրի մեջլիսում ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Թուրալ Գյանջալիեւը հերթական կեղծ հայտարարություններն էր արել, բայց այս անգամ դրանց ավանդական հասցեատերը Հայաստանը չէր, այլ Եվրոպայի ներկայացուցչական մարմնի պատգամավորը:

Փորձելով որեւէ կերպ պայքարել Ադրբեջանի մարդատյաց գործողությունների պատճառով Եվրոպայից եկող ճնշումների դեմ՝ Գյանջալիեւը Եվրոպական խորհրդարանին մեղադրել էր կոռուպցիայի միջոցով եվրոպացի խորհրդարանականներին ֆինանսավորման մեխանիզմ ստեղծելու մեջ: Ադրբեջանցի պատգամավորը հայտարարել էր, թե, իբր, Արցախի Հանրապետությունում արդյունահանվող ոսկին «մտնում» է Ադրբեջանի գործողությունները քննադատող կազմակերպությունների անդամների «գրպանները»: Նա նաեւ տարածել էր Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Մարինա Կալյուրանդի նկատմամբ անուղղակի անձնական հարձակմամբ հոդված եւ նրան մեղադրել կոռուպցիայի մեջ: Եվրոպական ներկայացուցչական մարմնի ղեկավարն ստիպված կոչ է արել ադրբեջանցիներին գալ առողջ քննադատության դաշտ եւ փաստերով խոսել:

Տասնամյակներով եվրոպացի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների տարբեր կոռուպցիոն մեխանիզմներով կաշառած Ադրբեջանն այսօր չի կարողանում նույն կերպ վարվել, քանի որ նրա խավիարային քաղաքականության խաղաքարտը վաղուց է «վառվել»՝ հենց եվրոպացիների կողմից: Այսօր արդեն Բաքվին չի հաջողվում ստիպել եվրոպացիներին փակել աչքերը թափ հավաքող Արցախի էթնիկ զտման քաղաքականության առաջ: Տարիներ շարունակ ինչ-որ բանի դիմաց ադրբեջանամետ դիրքորոշումներ կորզած Բաքվի ներկայացուցիչներն ի վիճակի չեն պատկերացնելու, որ եվրոպացի պատգամավորները կարող են անտեսել նաեւ ադրբեջանական գազից ու նավթից իրենց կախված լինելու փաստը եւ առարկայորեն ներկայացնել Արցախում ստեղծված հումանիտար աղետալի իրավիճակը եւ հնչեցնել մարդկության դեմ հանցագործություններ գործելու՝ Ադրբեջանին ուղղված գնահատականներ:

Ադրբեջանի քաղաքական վերնախավն իր կողմից տարածվող կեղծիքների հորձանուտում այնքան է հեռացել իրականությունից, որ չի կարողանում տարանջատել դրանց հասցեատերերին: Եթե Արցախի ու Հայաստանի վերաբերյալ կեղծիքները եւ իրականությունն աղճատող տեղեկությունները տարածվում են համաշխարհային հանրությանը մոլորության մեջ գցելու համար, ապա այսօր պարզ չէ, թե նույն այդ միջազգային հանրության մասին կեղծ տեղեկատվության տարածմամբ ո՞ւմ է ուզում մոլորեցնել Բաքուն:

Իսկ իրականությունն այն է, որ Եվրոպայից ճշմարտությունը «թակում» է Բաքվի կեղծիքի դարպասները, իսկ դրան, բացի հերթական կեղծիքից, այլ գործիք Ադրբեջանը չունի հակադրելու: Իրեն վերաբերող իրականության՝ Բաքվից եկող աղճատումների դեմ միջազգային կառույցները չեն կարող եւ չեն էլ պատրաստվում աչք փակել: Նման իրավիճակում միակ ելքն ադրբեջանական քաղաքական ղեկավարության սթափվելն ու արատավոր քաղաքականությունից հրաժարվելն է, արդյունքում՝ էթնիկ զտումների քաղաքականության դադարեցումը: Պաշտոնական Բաքուն ստիպված է ընկալելու, որ միակ ճանապարհը խնդիրները բանակցության սեղանի շուրջ լուծելն է:

Թեգեր: ԱդրբեջանԱրցախԲերձորԵվրոպախորհրդարանսադրանք
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
ՀՀ-ն եւ ԱՄՆ-ն կշարունակեն համագործակցել միջուկային անվտանգության ոլորտում

ՀՀ-ն եւ ԱՄՆ-ն կշարունակեն համագործակցել միջուկային անվտանգության ոլորտում

Սահմանային վիճակ

Սահմանային վիճակ

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist