Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Թուրքիային սնածները նույն թուրքի ձեռքը կրակն են ընկել

«Կոշտ խաղը», ի վերջո, մի օր սկսվելու է

Փետրվարի 11, 2023
Տարածաշրջան
Թուրքիային սնածները նույն թուրքի ձեռքը կրակն են ընկել
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
497
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Փետրվարի 5-ին «Guardian»-ը հոդված էր հրապարակել՝ «Թուրքիայի երկդիմի սուլթանը Արեւմուտքի բարեկամը չէ։ Կոշտ խաղի ժամանակն է»։ Հոդվածում ընդգծվում էր, որ Էրդողանի «թշնամական վերաբերմունքը» ՆԱՏՕ-ի եւ որոշակի «ժողովրդավարական սկզբունքների» նկատմամբ այլեւս «անպատիժ մնալ» չի կարող: Եվ սա գրում է բրիտանական պարբերականը։ Այն պետության պարբերականը, որ մշտապես թեւավորել է թուրքական անսանձությունը…

«Աշխարհագրությունը չի փոխվում. Թուրքիան զգալի ազդեցություն ունի Եվրոպայի, Ասիայի եւ Մերձավոր Արեւելքի խաչմերուկում։ Այդուհանդերձ, երկու տասնամյակների ընթացքում նրա խոլերիկ սուլթան-նախագահի կողմից իրականացվող ավելի ու ավելի ագրեսիվ, ավտորիտար  քաղաքականությունը դրսում եւ ներսում տապալել է վաղեմի պատկերացումները։ Թուրքիայի հուսալիությունն ու օգտակարությունը՝ որպես վստահելի արեւմտյան դաշնակից, գրեթե ավարտին է մոտենում»,- նշում է «Guardian»-ը։ Էրդողանի «աննորմալությունները» ե՛ւ արտաքին, ե՛ւ ներքին հատվածում են։

Ի՞նչ է անում իրեն Արեւմուտքի բարեկամ համարող Էրդողանը։ Ըստ նշյալ պարբերականի՝ «մեր էներգակիրների ներմուծման գնաճ, Ռուսաստանի հետ 6 ամսում առեւտրի 200 տոկոսով աճ, ագրեսիա ընդդեմ Հունաստանի, որ ՆԱՏՕ-ի անդամ է, Շվեդիայի եւ Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցության խոչընդոտների ստեղծում…»։ Եթե Էրդողանի կրկնակի գործարքները Ուկրաինայի շուրջ, նեոօսմանյան նկրտումները եւ մյուս քայլերը բավարար ապացույց չեն, բրիտանական պարբերականը խորհուրդ է տալիս մյուս պատերազմի մասին մտածել. «Մարդու իրավունքների խախտումները մի կողմ թողած՝ Էրդողանը հսկայական խառնաշփոթ է սարքել Թուրքիայի տնտեսության մեջ։ Գնաճը 58 տոկոս է, կենսամակարդակը կտրուկ անկում է ապրում, 18-25 տարեկան երիտասարդների 70 տոկոսից ավելին ասում է, որ կնախընտրեն ապրել այլուր»:

Բայց թուրքական սուլթանին սա չի հուզում, նա նվազագույն աշխատավարձը բարձրացրել է 55 տոկոսով, իջեցրել է կենսաթոշակային տարիքի շեմը, բարձրացրել է պետական հատվածի աշխատավարձերի մակարդակը, ընդլայնել է վարկերի ու պարտքերի ներման ծրագրերը։ «Դա ձայներ գնելու բացահայտ, պետության կողմից ֆինանսավորվող փորձ է»,- գրում է պարբերականը։ Նշվում է նաեւ, որ Թուրքիան «դաժան տարածաշրջանում է ապրում», ու որ ոչ ոք դրա առաջնորդներից «խաղաղության հեղեղ չի սպասում»։ Բնականաբար՝ ուղիղ չի ասվում, որ այս տարածաշրջանը Թուրքիան ինքն է դաժանացրել, պատերազմներ սկսել բոլորի հետ, պանթուրքիստական, տարածական երազանքները գործի դնելու համար կիրառական քայլեր արել։ Իր ծագումին ու բնույթին հավատարիմ՝ մոլեգնած է, շողոքորթ, մարդասպան։ Ոչ մեկին հավատարիմ չէ, թքում է նույնիսկ իրեն սնողների կերակրատաշտում։

Մտածել, թե սնողները սա չգիտեն, միամտություն է, բայց թե ինչու հենց հիմա են սկսել տեսնել թուրքական սուլթանի «մոլեգին ու շողոքորթ» դեմքը, ենթադրությունները կարող են տարբեր լինել՝ սկսած ռուս-ուկրաինական ծավալումների ընթացքում թուրքական դիրքորոշումից, Էրդողանի՝ իրականում նույնիսկ դաշնակիցների հետ ոչ դաշնակցային բնույթից մինչեւ նրա անկառավարելի դառնալը։ Ի վերջո՝ երբ խաղի կանոնները չեն պահպանվում, մի պահի գալու է խաղի դերակատարին փոխելու կամ վնասազերծելու ժամանակը։ Ընդհանրապես՝ մտածել, որ թյուրքական տարրի հետ երբեւէ կարելի է բարեկամություն անել, դեմ է առողջ բանականությանը։ Մեր պահով մասնավորապես սա անհերքելի փաստ է։ Միայն թե չսկսենք գործածել պետական քաղաքականության, պետական  դիվանագիտության հետ կապված խոսույթներ։ Որովհետեւ պետական քաղաքականությունն ու դիվանագիտությունը անառողջ բանականություն չեն ենթադրում։ Ի դեպ, փետրվարի 8-ին Թուրքիան հրապարակել էր այն երկրների ցանկը, որտեղից որոնողափրկարարներ են ժամանել։ Հայաստանն այդ ցանկում չկար՝ թեեւ փրկարարներ ուղարկել էր։ Թուրքական բոլոր նախկին քայլերը մի կողմ թողնենք. 44- օրյայի ընթացքում եւ դրանից հետո ամեն օր բացահայտ ցուցադրում է, որ ինքը մեզ հետ խաղաղություն չի ուզում։ Լավ, էլ ո՜նց ասի, որ հասկանանք։ Հասկանանք, որ մեր կողմից խաղաղության հայցն իրականում մեր գլխին նոր փորձանքներ է բերելու։ Եթե խաղաղություն ենք ուզում, ապա դա պետք է իրականությամբ ամրագրվի։ Ոչ մի փաստաթուղթ խաղաղության երաշխիք չէ։ Իրական խաղաղության երաշխիքը բոլոր հնարավոր ու անհնարին ձեւերով մեր երկիրը արագ ոտքի հանելն է։

* * *

«Չսպասված հյուրը թուրքի է նման» (ռուսական), «Հավը թռչուն չէ, թուրքն էլ` մարդ չէ» (ուկրաինական), «Աքաղաղը ձու չի ածի, թուրքն էլ` մարդ չի դառնա» (ռումինական), «Լավ թուրքը` մեռած թուրքն է: Վատ կյանքը նման է թուրքի հետ հարեւան լինելուն» (քրդական), «Թուրքի հետ ընկերություն արա, փայտը ձեռքիցդ մի քցի» (հայկական),  «Որտեղով թուրքն է անցել, այնտեղ բուսականություն չի աճում» (բուլղարական), «Թուրքը կարող է գիտնական դառնալ, բայց մարդ չի դառնա» (պարսկական), «Եթե թուրքը խաղաղության մասին է խոսում, ուրեմն պատերազմ է լինելու» (հունական)…  Թեւավոր խոսքեր դարձած այս ճշմարտությունները թյուրքական տարրի հայելի են։ Ոչ մի ժողովրդի մոտ այլ տեսակետի չենք հանդիպել։

Եթե ուսումնասիրենք որոշ երկրների ավանդազրույցները, ապա կտեսնենք թուրքի պատկերը՝ կիսամարդ ու կիսագայլ։ Թուրքերի տոտեմը էգ գորշ գայլն է, որ Ալթայի մի քարանձավում ծնել է տասը մարդակերպ գայլուկների (թյուրքական ծագմամբ ժողովուրդներին ուշադրություն դարձնենք), որոնցից ծագել են բոլոր թուրքերը։

Երբ Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցության (ազգայնական բառը պետք է չակերտներում ընկալել,- Ա. Մ.) ղեկավար Դեւլեթ Բահչելին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին թյուրքական աշխարհի քարտեզը նվիրեց, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ափսոսանք  հայտնեց, որ կարմիր աստղով նշված չէ, որ այդ աշխարհի կենտրոնը Թուրքիայում չէ, այլ Ռուսաստանում է՝ Ալթայում։ Պեսկովը, «որպես թուրքագետ», նշելով, թե Ալթայն է այն վայրը, «որտեղից նրանք սերել են», փաստորեն, ակամա խոստովանեց, որ ներկայիս Թուրքիան ստեղծված է տերերից զավթած հողերում։ Գայլը խելոք էր, Ալթայում մնար՝ ի՜նչ աներ։ Նրան Մերձավոր Արեւելքի, Ասիայի ու Եվրոպայի խաչմերուկն էր պետք։ Այստեղ էլ տնավորվեց՝ իսկական տերերից՝ հայերից բնօրրանը խլելով։ Աշխարհը ոչ միայն լռեց, այլեւ իր իսկ շահերի համար գայլին սանձելու փոխարեն, ավելի գազազացրեց։ Թուրքիան այլեւս անսանձ է նույնիսկ իր իսկ տերերի հանդեպ։ Նրան պետք է սանձահարել։

Թեգեր: երկրաշարժԹուրքիաՆԱՏՕ
Կիսվել2Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Ինչո՞ւ ՌԴ-ն չի արձագանքում

Ինչո՞ւ ՌԴ-ն չի արձագանքում

Մեծ ողբերգության աշխարհաքաղաքական հետեւանքները

Մեծ ողբերգության աշխարհաքաղաքական հետեւանքները

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Հետաքրքիր է իմանալ

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist