Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Ռուսաստանը ստիպված է բացահայտվել

Ընդդեմ Հայաստանի եւ ռուս ժողովրդի շահերի՞

Փետրվարի 15, 2023
Տարածաշրջան
Համատեղ պատասխան Մոսկվայից
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
169
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ռուսական որոշ շրջանակներ շարունակում են գործել Հարավային Կովկասում ռուս ժողովրդի շահերի դեմ եւ իրենց քայլերով ապակողմնորոշել սեփական հանրությանը: Որպես դաշնակից կոչված լինելով հանդես գալ Հայաստանի պաշտպանության դիրքերից՝ նրանք, ընդհակառակը, աշխատում են Հայաստանի Հանրապետության շահերի դեմ՝ ըստ էության, կաշառքի կամ ինչ-ինչ բիզնես նախագծերի համար Ռուսաստանին զրկելով Հարավային Կովկասում իր միակ դաշնակցի՝ Հայաստանի աջակցությունից եւ սեփական երկիրը վերածելով երկրորդ Բյուզանդիայի, որն այսպիսի ղեկավարման պայմաններում կայուն քայլերով, իսկ ավելի ճիշտ՝ կայուն վազքով ընթանում է դեպի անդունդ:

Ռուս այդպիսի գործիչներից է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, ով մինչ օրս աչքի չէր ընկել հակահայկական հայտարարություններով: Ինչպես երեւում է, սպառնալիքի հնչեցման համար ռուսական քարոզչամեքենան նոր շրջանակների ներգրավման կարիք ունի, սակայն չի հասկանում, որ հնչող հակահայկական հայտարարությունները միայն համախմբում են հայ ժողովրդին:

Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահ Ս. Գաֆարովայի հետ հանդիպման ընթացքում Վոլոդինը հայտարարել է, որ Եվրախորհրդարանի եւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ներգրավումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում նոր խնդիրներ կստեղծի: Վոլոդինը «նախազգուշացրել է եվրոպական կառույցների, մասնավորապես՝ Եվրախորհրդարանի եւ ԵԽԽՎ-ի՝ տարածաշրջանում իրավիճակի կարգավորման փորձերից՝ հիշեցնելով, թե ինչի է հանգեցրել նրանց գործունեությունը Ուկրաինայում»: Նա ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված համաձայնագրերի վրա. «Եկեք ելնենք այն բանից, որ կա որոշում՝ ընդունված պետությունների՝ Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների մակարդակով: Մենք սրանով ենք առաջնորդվելու եւ մեր կողմից ամեն ինչ անելու ենք, որպեսզի այդ պայմանավորվածությունները կյանքի կոչվեն: Եվ նրանք, ովքեր հայտարարություններ են անում եվրոպական կառույցների ուղղությամբ, կարող են պարզապես կորցնել երկիրը»:

Վոլոդինը հետագայում փորձում է փոքր-ինչ մեղմել հայտարարությունը` բայց հայտնվում է հերթական սկանդալում: Նա ասում է, որ Եվրախորհրդարանին հրավիրելու եւ ինչ-ինչ հարցերի լուծման գործում ներգրավելուց առաջ պետք է պատասխանել՝ իսկ ընդհանրապես Եվրախորհրդարանի, ԵԽԽՎ-ի մասնակցությամբ ինչ-որ սուր հարց լուծվե՞լ է, բախումնային իրավիճակները հարթվե՞լ են: Չբացատրելով, թե ինչու է խոսում ոչ թե իրեն, այլ Հայաստանին վերաբերող հարցերի մասին, ՌԴ Պետդումայի խոսնակն ավելացրել է. «Նման օրինակ չկա: Տեսեք, թե ինչ եղավ Ուկրաինայում, ինչպիսի հայտարարություններ արեցին կանցլեր Շոլցը եւ Ֆրանսիայի այն ժամանակվա նախագահ Օլլանդը: Ինչպես հիմա է պարզվում, հիմարեցրեցին ողջ աշխարհին, ստեցին, կեղծեցին, իսկ իրենք պատրաստվում էին պատերազմի»:

Վոլոդինը նաեւ սպառնալիքներ է հնչեցրել նրանց հասցեին, ովքեր տարածաշրջան են բերում եվրոպական կառույցներին: «Նա, ով խաղաղություն է ուզում, ով ուզում է կարգավորել իրավիճակը, պետք է հեռու մնա ԵԽԽՎ-ից, Եվրախորհրդարանից եւ նաեւ հստակ հասկանա, որ նրանց ներգրավումը կսրի իրավիճակը, կստեղծի նոր խնդիրներ: Եվ եթե դա անում են, ապա պետք է պատասխանատվություն կրեն հետեւանքների համար»,- ասել է Պետդումայի ղեկավարը:

Ռուսական խորհրդարանի ղեկավարի տոնայնությունը, համաձայնեք, ոչնչով չի տարբերվում մեծապետական-շովինիստական տրամաբանությունից, որը հաշվի է առնում միայն սեփական շահերը՝ օգտագործելով կամ ընդհանրապես հարգանքի չարժանացնելով այլոց հետաքրքրությունները: Վոլոդինը երեւի մոռացել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մենաշնորհը պատկանում է ոչ թե Ռուսաստանին, այլ ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի համանախագահությամբ: Եվ այս երկրներից միայն վերջինն է 2020 թ. պատերազմից հետո հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղի հարց այլեւս չկա, հետեւաբար, Մինսկի խումբն այլեւս գոյություն չունի, իսկ դա համընկնում է Ադրբեջանի դիրքորոշման հետ: Ֆրանսիան ու ԱՄՆ-ն, ընդհակառակը, պնդել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ, եւ Մինսկի խումբը պետք է շարունակի իր աշխատանքը: Ընդ որում՝ նրանք միեւնույն ժամանակ պատրաստակամություն հայտնեցին այդ շրջանակներում շարունակել համագործակցությունը Մոսկվայի հետ:

Ժամանակին ՌԴ-ն չօգնեց Հայաստանին՝ պատճառաբանելով, որ Արցախը Հայաստանի կազմում չէ, իսկ հիմա հավակնում է լինել հակամարտության միակ կարգավորողը: Հետո խոսում է եռակողմ համաձայնագրին հավատարմության մասին՝ չնշելով, որ իր երկիրն այնպիսի բարձրության վրա չէ, որ կարողանա հարգել իր ստորագրությունը եւ կատարել ստանձնած պարտավորությունները: Այդ համաձայնագրի դրույթներին հավատարիմ է եղել միայն Հայաստանը: 2021 թ. սեպտեմբերին Ադրբեջանը պատերազմ է սանձազերծել Հայաստանի Հանրապետության դեմ: Մեր դաշնակից Ռուսաստանը, ՀԱՊԿ-ն ոչ միայն չեն օգնել մեզ, այլեւ նույնիսկ չեն դատապարտել Ադրբեջանի գործողությունները: Հետո ադրբեջանական «բնապահպաններն» արդեն 65 օր փակել են Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը: Ռուսաստանը, որն ստանձնել էր այդ ճանապարհը բաց պահելու պատասխանատվությունը, չի կարողացել կամ պարզապես չի ցանկացել ապահովել ստանձնած պարտականությունը: Այսպիսի իրավիճակում, երբ Ադրբեջանն ու Ռուսաստանն անընդհատ խախտում են այդ պայմանագրերը, նրանց ներկայացուցիչները հանդիպում են ու խոսում այդ համաձայնագրին հավատարմության մասին, որով հարցը պետք է կարգավորվի եռակողմ փաստաթղթի համաձայն: Սա ապացուցում է միայն, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը միասին են գործում, իսկ նրանց կողմից եռակողմ համաձայնագրի խախտումները նպատակ ունեն անկյուն մղել Հայաստանին եւ զրկել նրան դիմադրության բոլոր հնարավորություններից:

Ինչ վերաբերում է նրան, թե եվրոպական կառույցներն ինչ են արել, Վոլոդինին հիշեցնենք, որ նրանց խաղաղ առաքելությունն օգնել է, որպեսզի ադրբեջանական հրոսակները չփորձեն հարձակվել Հայաստանի վրա, իսկ ՌԴ-ի ներկայությունը հարձակման հնարավորություններ է ստեղծել ադրբեջանական կողմի համար:

Հետաքրքիր է, որ Ռուսաստանն արտասահմանյան ռազմաբազա ունի միայն Հայաստանում, եւ մեր երկիրը ոչ միայն ֆինանսավորում է նրա գործունեությունը, այլեւ հայ զինվորները զորակոչվում են նաեւ ռուսական բանակ՝ երդում տալով ինչպես Ռուսաստանի Դաշնությանը, այնպես էլ Հայաստանի Հանրապետությանը:

ՌԴ-ի իշխանությունների ներկայացուցիչները մեզ սպառնալու փոխարեն պետք է մտածեն այն պատասխանատվության մասին, որին ենթարկվելու են Հարավային Կովկասում ոչ միայն իրենց դաշնակցին դավաճանելու, այլեւ ռուս ժողովրդի շահերի դեմ գործելու համար:

Եվս մեկ հանգամանք. ռուսական կողմի ներկայացուցիչների տոնը Հայաստանի դեմ խստացավ այն բանից հետո, երբ տեղի ունեցած սարսափելի երկրաշարժի պատճառով Թուրքիան, ըստ էության, դուրս եկավ տարածաշրջանային գործընթացներից, իսկ Հայաստանում Իրանի դեսպանը, ինչպես հաղորդում են հայկական ԶԼՄ-ները, հայտարարեց, որ դեմ չէ Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին ԵՄ առաքելության տեղակայմանը: Իսրայելը, որի անունով Բաքուն դեռ մինչեւ վերջերս երդվում էր, հայտնվել է այնպիսի ներքաղաքական քաոսում, որ չի կարողանում բարձրացնել հայացքը: Ստեղծված իրավիճակում Ադրբեջանը մենակ է մնում: Ռուսաստանը, բնականաբար, պետք է ձգտի օգնել նրան, չնայած հասկանում է, որ բացահայտում է իր դերակատարումը, որը խնամքով թաքցնում էր մինչեւ հիմա:

Թեգեր: ԱդրբեջանԱրցախԵՄխաղաղապահ ուժերՌԴ ՊետդումաՎյաչեսլավ Վոլոդին
Կիսվել1Tweet1Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Խնդիրների պատճառներն անտեսելով՝ դրանք չեն լուծվի

Խնդիրների պատճառներն անտեսելով՝ դրանք չեն լուծվի

Բացառապես սեփական շահերի սպասարկման ճանապարհով

Բացառապես սեփական շահերի սպասարկման ճանապարհով

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist