Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Շրջափակում՝ քաղաքական ու ռեսուրսային նպատակներով

Աշխարհաքաղաքական բարենպաստ վիճակին սպասելը խնդրի լուծում չէ

Փետրվարի 18, 2023
Տարածաշրջան
Շրջափակում՝ քաղաքական ու ռեսուրսային նպատակներով
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
343
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախը երկու ամսից ավելի շրջափակման մեջ է։ Եվ սա միայն հումանիտար, էներգետիկ, տրանսպորտային ու սոցիալական կամ այլ ճգնաժամեր անվանելը բավարար չէ։ Իրականում սա թյուրքական կողմից ռազմական քայլ է՝ ուղղված ընդդեմ Արցախի եւ Հայաստանի՝ միտված հայկական երկու պետություններից պահանջների կորզմանը։ Միջազգային հանրության ճնշումներն առայժմ օգուտ չեն տալիս, որովհետեւ դրանք իրականում ճնշումներ չեն, այլ՝ տեսական-բարոյական կոչեր։ Որովհետեւ միջազգային գործնական ճնշումները հստակ պատժի ու պատասխանատվության մեխանիզմներ են ենթադրում, եւ, համենայնդեպս այսօրվա դրությամբ դրանք առաջադրված չեն ընդդեմ Ադրբեջանի։ Պատճառների մասին խոսել ենք, դրանք բազմաթիվ են՝ աշխարհաքաղաքական ու տնտեսաքաղաքական տիրույթներում։

Արցախի շրջափակման դեռ 9-րդ օրը «Կավկազսկի ուզել»-ում նյութ է տեղադրված Ադրբեջանի կողմից Արցախի «տեռորիստական բլոկադայի» մասին։ «Ընտրվել է խորամանկ պատրվակ՝ իբր, Ադրբեջանը մտահոգված է շրջակա միջավայրով, որպեսզի համապատասխանի համաշխարհային միտումներին եւ հեշտացնի իր գործողությունների ընկալումը։ Հասկանալի է, որ ոչ ոք լուրջ չի վերաբերվի այս փաստարկին, բայց գոնե պատասխանատվությունը չվերցնելու համար կարելի է վկայակոչել, եւ աշխարհի այլ երկրներում Բաքվի կողմից կաշառված/գայթակղված բոլոր քաղաքական գործիչները կարող են սլաքներ ուղղել նաեւ բնապահպանների վրա»,- նշվում է հրապարակումում: Խոսվում է նաեւ բնապահպան կոչվածների որակի մասին, երբ առաջին իսկ օրվանից պարզվել է, որ նրանց մեջ կան մարդիկ՝ Ռամիլ Սաֆարովի հետ համատեղ լուսանկարով, ով «հայտնի դարձավ միայն որպես քնած հայի մարդասպան»։ Այսինքն՝ նախ՝ նրանք «պրակտիկ նացիստներ» են, եւ երկրորդ՝ իշխանության հետ կապված մարդիկ, ամենայն հավանականությամբ, կամ հատուկ ծառայությունների միջոցով, կա՛մ ոստիկանության, կա՛մ ուժային այլ կառույցների միջոցով։ Այս «բնապահպաններն» իրենց դրսեւորեցին աղավնու սպանության «զվարճալի» դրվագով եւ իրենց հագուստով, օգտագործած վառելիքով»։

Ըստ էության, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանը ճգնաժամը ստեղծել է եւ այն գործածում է իր նպատակների համար՝ սեփական քաղաքական դիրքերն էլ ավելի բարելավելու նկատառումով։ «Այսինքն՝ պետական մակարդակով օգտագործում է տեռորը որպես գործիք։ Բնականաբար, սա Իլհամ Ալիեւի, այլ ոչ թե որոշ ակտիվիստների որոշումն է»,- նշված է «Կավկազսկի ուզել»-ում տեղադրված հրապարակումում։

Միջազգային հարթակում գաղտնիք չէ, որ այս շրջափակումը նաեւ պայքար է ռեսուրսների համար։ Բաքուն ցանկանում է վերջնականապես զրկել Արցախին օգտակար հանածոների արդյունահանումից (այս պահի դրությամբ փաստացի հաջողել է)։ Այսինքն՝ ջարդել Արցախի՝ առանց այդ էլ 44-օրյայից հետո վատ վիճակում հայտնված տնտեսության ողնաշարը։ Կմնա գյուղատնտեսությունը, որն էլ սեզոնին կխանգարեն իրենց գործելաոճին համապատասխան։ Այն նույն ձեռագրով, ինչ անում են Հայաստանի հետ։ 2020 թ. նոյեմբերից Սոթքի հանքավայրի մեծ մասը բառացիորեն գրավել են ։ Չմոռանանք 2022 թ. սեպտեմբերյան  դեպքերը եւ, ընդհանրապես, Հայաստանի եւ Ադրբեջանի շփման գծում բախումները (սրանք պետք է դիտարկել նաեւ մեկ այլ ռեսուրսին՝ ջրերին տիրանալու համապատկերում, այսինքն՝ ջրային ահաբեկչության տիրույթում)։ Այս տարածքներում դժվարացել է նաեւ գյուղատնտեսության վարումը։

Ադրբեջանն առայժմ հաջողում է, եւ դա պայմանավորված է նաեւ ռուս-ուկրաինական ծավալումներով եւ, ըստ այդմ, Արեւմուտքի հետ թյուրքական հաջողված խաղով։ Ինչքան կտեւի աշխարհաքաղաքական այս վիճակը, առայժմ դժվարանում են նշել նույնիսկ միջազգային փորձագետները։ Ինչքան կդիմանանք մենք (Հայաստան եւ Արցախ), նույնպես դժվար է ասել։ Բայց ձեռքներս ծալած նստելը ու միայն աշխարհաքաղաքական բարենպաստ իրավիճակային ելքերին սպասելը ճիշտ չէ։ Տնտեսական ու ռազմաքաղաքական հարթություններում չաշխատելը մեր վիճակը չի փոխի նույնիսկ միջազգային ձեռնտու վիճակներում։ Որովհետեւ միջազգային գործընկերները միշտ ուզում են սեղմել նրա ձեռքը, ով սուբյեկտ է կամ ցույց է տալիս, որ շատ արագ սուբյեկտ դառնալու ներուժ ունի։ Աշխարհը պիտի տեսնի իր շահը ու մեր ներուժը, բայց մենք կշահենք միայն այն պարագայում, եթե նրա շահը չհակասի մեր շահին ու չսպառի մեր ներուժը։

Թեգեր: ԱրցախԲերձորխաղաղապահ ուժերշրջափակումՌուսաստան
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Երկրաշարժը ցուցադրեց կոռուպցիայի մակարդակը Թուրքիայում

Երկրաշարժը ցուցադրեց կոռուպցիայի մակարդակը Թուրքիայում

«Որդեգրված հայ իսպանացին»՝ Վալենսիայում

«Որդեգրված հայ իսպանացին»՝ Վալենսիայում

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist