Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Շահող դուրս կգանք միայն մեծ նպատակ առաջադրելով

Փետրվարի 21, 2023
Տարածաշրջան
Շահող դուրս կգանք միայն մեծ նպատակ առաջադրելով
7
ԿԻՍՎԵԼ ԵՆ
664
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի երկրաշարժը ինչ վնասներ տվեց այդ պետության տնտեսությանը։ Եթե հակիրճ, ապա թվերն ավելանում են միլիարդներով։ Սակայն պետք է նշել, որ մինչ երկրաշարժն էլ Թուրքիայի տնտեսությունը, մեղմ ասած, բարվոք վիճակում չէր. պակասուրդային բյուջե, 65 տոկոսի եզրագծին մոտեցող գնաճ (2022 թ. տվյալներով)։ Իշխանությունները հույս ունեին, որ 2023 թ. կբարելավվի վիճակը, բայց, ինչպես ասում են, «մարդը ենթադրում է, աստված՝ տնօրինում»։ Հիմա (երկրաշարժից մեկ շաբաթ հետոյի տվյալներով) արդեն պարզ է, որ Թուրքիայի տնտեսությունը կկրճատվի 2 տոկոսով։ «Fitch» միջազգային գործակալությունը Թուրքիայում եւ Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի վնասը գնահատել է առնվազն 4 միլիարդ դոլար։

«Կոմսոմոլսկայա պրավդա»-ին հետաքրքրել է, թե ինչքանով երկրաշարժի հետեւանքները կազդեն Ռուսաստանի վրա։ Եվ սկսել է «կապույտ վառելիքի» թեմայից, քանի որ Ռուսաստանը շահագրգռված է Թուրքիան միջազգային գազային հանգույցի (բաշխման հանգույց) վերածելու մեջ։ Անցյալ տարի թուրք ղեկավարները հայտարարեցին հավակնոտ ծրագրերի մասին. այն է՝ մի քանի տարի անց նման հանգույցի ենթակառուցվածքը կկառուցվի պետության եվրոպական մասում: Ենթադրվում է, որ դրանով Եվրոպա պետք է գնա նաեւ ռուսական գազը։ Ինչպե՞ս կարող է երկրաշարժն ազդել այս պլանների վրա: ՌԴ Էներգետիկայի զարգացման հիմնադրամի տնօրեն Սերգեյ Պիկինի խոսքով՝ «ոչ մի կերպ» չի ազդի, կարող են ընդամենը ժամանակային տեղաշարժեր լինել, բայց «արմատապես ոչինչ չի փոխվի»։

Արմատապես կփոխվի, թե ոչ, առայժմ բարդ է ճշգրիտ ասելը, բայց «Իզվեստիան» մեջբերել է «Bloomberg»-ի տվյալը. Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժները մեծ վնաս են հասցրել երկրի տնտեսությանը, եւ այդ վնասը գնահատվում է 84 մլրդ դոլար։

Որքանո՞վ է իրական այս թիվը, եւ արդյոք Թուրքիայի տնտեսությանը սպառնում է հզոր կոլապս, այս պահին փորձագիտական տվյալները տարբեր են՝ տնտեսության անկում 2-10 տոկոսով։ Ամեն դեպքում, մինչեւ 5 տոկոսի անկման մասին խոսում են նրանք, ովքեր գնահատում են զուտ վնասները, 5 տոկոսից ավելիի մասին՝ նրանք, ովքեր հաշվի են առնում մինչ երկրաշարժը տնտեսության վիճակը եւ երկրաշարժի հետեւանքով «շղթայական ռեակցիան»։ Բավական է հաշվի առնել միայն մինչ երկրաշարժը հիպերինֆլյացիայի փաստը՝ տարեկան մինչեւ 80 տոկոս, հավելյալ՝ մեծածավալ ներդրումների անհրաժեշտությունը, որ պետք է լինելու ավերված քաղաքների վերականգնման համար։

ԱՄՆ երկրաբանական ծառայության փորձագետները երկրաշարժից Թուրքիայի համար տնտեսական կորուստները գնահատում են 2 մլրդ դոլար, ինչը կազմում է ՀՆԱ-ի մոտ 0.24 տոկոսը (ըստ «journal.tinkoff.ru»-ի)։ Սակայն թուրք տնտեսագետ Մուստաֆա Սոնմեզի կարծիքով՝ Թուրքիային հասցված վնասն ավելի մեծ է, քան ասում են ամերիկացիները։ Նրա կարծիքով, միայն ավերված բնակելի շենքերի արժեքը կարող է հասնել 6.3 մլրդ դոլարի, իսկ հաշվի առնելով այն շենքերը, որոնք ամբողջությամբ չեն փլուզվել, բայց որոնք չեն կարող օգտագործվել ավերածությունների պատճառով, այդ գումարը կարող է աճել մինչեւ 10 մլրդ դոլարի։

Միայն ուղղակի վնասները հաշվարկելը ճիշտ պատկերը չի ներկայացնի, կան նաեւ հետեւանքային վնասներ, օրինակ այն, որ երկրաշարժից տուժել են այն տարածքները, որոնք առաջացնում են Թուրքիայի գյուղատնտեսական արտադրանքի 15 տոկոսը, նաեւ՝ արտահանման 8.5 տոկոսը եւ գանձարան են բերել հարկային եկամուտների 7.5 տոկոսը։ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը փետրվարի 16-ին հայտարարել է, որ Թուրքիայի երկրաշարժի տնտեսական վնասը կարող է հասնել 25 մլրդ դոլարի կամ երկրի ՀՆԱ-ի 2.5 տոկոսին։

Ինչեւէ, տարբեր թվերը թողնենք մի կողմ եւ իրատես լինելով՝ հասկանանք, որ նորօսմանական եւ համաթուրանական ծրագրեր ունեցող Թուրքիան չի պատրաստվի ձեռքերը ծալած նստել եւ չմտածել վերականգնվելու մասին։ Որտեղի՞ց կճարի անհրաժեշտ գումարը։ Թուրքիան օտարերկրյա ներդրումների մի քանի աղբյուրներ ունի՝ Եվրամիություն, ԱՄՆ, Ռուսաստան եւ Չինաստան։ Տնտեսագետ Լեոնիդ Խազանովի կարծիքով («Ռիա նովոստի»)՝ ԵՄ-ն ինքն է այժմ ծանր տնտեսական վիճակում եւ չի փրկի Թուրքիային։ ԱՄՆ-ի եւ Չինաստանի աջակցությունը կընդունվի սահմանափակ քանակությամբ՝ կախվածությունից խուսափելու համար: Անկարայի համար ձեռնտու չէ նաեւ Մոսկվային շատ մոտենալը. կա ԱՄՆ պատժամիջոցների տակ ընկնելու վտանգը։ Չեն բացառվում նաեւ կապիտալ ներդրումները Հնդկաստանից եւ Պարսից ծոցի երկրներից։

Փորձագետներն այն տեսակետին են, որ Անկարան կվարի զգուշավոր քաղաքականություն՝ տարբեր երկրներից միջոցներ ներգրավել՝ բոլորից քիչ-քիչ սկզբունքով։ Եվ ամենայն հավանականությամբ, գլխավոր վարկատուն Կատարը կլինի։ Կատարը ոչ միայն հարուստ երկիր է, այլեւ Թուրքիան նրա անվտանգության երաշխավորն է՝ հարեւանների հետ բարդ հարաբերությունների պայմաններում։

Տեսակետներ կան նաեւ, որ Էրդողանը կարող է սկսել իրագործել Ստամբուլը իսլամական աշխարհի ֆինանսական կենտրոնի վերածելու վաղեմի ծրագիրը՝ ոչ միայն վերականգնել ամեն ինչ, այլեւ արդիականացնել թուրքական տնտեսությունը։ Մեկ այլ խումբ տեսակետների համաձայն էլ՝ ներդրումային բում չի լինի՝ հենց ներդրողների զգուշավորության պատճառով։ Ի վերջո՝ ներդրումները կայունություն են սիրում եւ կսպասեն Թուրքիայում քաղաքական իրավիճակի հանգուցալուծմանը։ Ի վերջո՝ դեռ պետք է հասկանալ, թե ինչ տեսք կստանան Թուրքիայի եւ այլ երկրների ապրանքաշրջանառության կորերը նաեւ։

Մի խոսքով, փորձագիտական գնահատականները տարբեր են (ինչպես վնասի թվերը)՝ Թուրքիայի թուլանալուց մինչեւ նորից ուժեղանալ։ Ինչպես իրենց այս հարցում կդրսեւորեն գլոբալ աշխարհաքաղաքական կենտրոնները, կերեւա դեռ։ Այս ամենին հետեւելը, անշուշտ, մեզ համար կարեւոր է (տարածաշրջանային զարգացումները հասկանալու տեսակետից), բայց ոչ զուտ հետեւելը։ Հենց այնպես չխոսեցինք թուրքական երազանքների մասին։ Մեծ երազանքներ ունեցողները շուտ չեն կոտրվում։ Ու քանի որ մենք ենք (Հայաստան եւ Արցախ) թուրքական երազանքի կոկորդում մնացած ոսկորը, այդ կոկորդում ավելի ուժգին խրվելու համար պիտի առաջադրենք մեր երազանքները։ Պիտի ինքներս մեզ համար ֆիքսենք մեծ նպատակը։ Դրանից հետո ե՛ւ մեր շահերը հստակ կդաջենք, ե՛ւ ուրիշները իրենց շահերը մեր մեջ կտեսնեն։ Այսպես են զորացնում երկիրը։

Թեգեր: երկրաշարժԹուրքիաՀՆԱՏնտեսությունֆինանսներ
Կիսվել3Tweet2Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Անսովո՞ր, թե՞ արատավոր հարձակում

Անսովո՞ր, թե՞ արատավոր հարձակում

Հերթական սադրանքը, որին պիտի պատրաստ լինել

Երբ «խաղաղությունը» պատերազմից ավելի վտանգավոր կարող է լինել

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist