Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Արցախը շարունակում է շրջափակված մնալ

«Բնապահպանները» նոր արկածախնդրությունների են դիմում

Փետրվարի 22, 2023
Տարածաշրջան
Արցախը շարունակում է շրջափակված մնալ
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
449
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Երրորդ ամիսն է (ավելի քան 70 օր), ինչ Արցախը կտրված է արտաքին աշխարհից, եւ մարդիկ, գտնվելով պաշարման մեջ, զրկված են ազատ տեղաշարժման, տարրական բուժօգնություն ստանալու իրավունքից: Չնայած միջազգային կառույցների կողմից Ադրբեջանի իշխանություններին ուղղված հորդորներին եւ քննադատություններին, Հայաստանն Արցախին կապող միակ միջանցքը գոցված է մնում…

Ի պատասխան ճանապարհի ապաշրջափակման վերաբերյալ հնչող պահանջների՝ ադրբեջանցի «բնապահպաններն» ավելի են ընդլայնել իրենց նախահարձակ, սադրիչ գործողությունները եւ փորձում են «ճեղքել արգելապատնեշն ու շարժվել դեպի Ստեփանակերտ…»: Իրենց նպատակին հասնելու համար նրանք դիմում են ամենաստոր քայլին՝ որպես վահան՝ այս անգամ  արդեն օգտագործելով Ադրբեջանի ռուսական համայնքի ներկայացուցիչներին, որոնք Բաքվից հատուկ ավտոբուսներով «միջանցք» են տեղափոխվել երկրի իշխանությունների ցուցումով՝ անչափ վտանգավոր «սուսերամարտի մրցաշարին մասնակցելու» եւ բախումներ հրահրելու համար: Ինչպիսի արկածախնդրությունների ասես, որ չեն դիմում «բնապահպանները»՝ արհեստականորեն սրելով լարվածությունը՝ մոռանալով, որ «կրակի հետ են խաղում»:

Դատելով թշնամու «կացնային» քաղաքականությունից՝ դժվար չէ կռահել, որ նա մտադիր չէ լքել դիրքերը եւ «մարդասիրական ժեստ» անել, բացել ճանապարհը եւ կառուցողական երկխոսության գնալ: Ձգտում է սպառնալիքների եւ ահաբեկչության միջոցով օգուտներ կորզել՝ չգիտակցելով, որ օտարի հողում՝ տանտիրոջ հետ այդպես չեն վարվում, եւ արցախցին արժանապատվորեն իր իրավունքներն է պաշտպանում ու իր պատմական հայրենիքը, որտեղ դարեր շարունակ իր նախնիներն են ապրել, արարել ու մաքառել: Եվ որքան էլ թշնամին փորձի էթնիկ զտման ենթարկել 120 հազար հայերին, միեւնույն է, չի հաջողելու, որովհետեւ արցախցին ամուր է կառչած իր հողին ու երբեք չի հանդուրժելու օտարի լուծը: Նա վաղուց է ինքնորոշվել ու անկախացել, իր ճակատագրի տերը դարձել: Եվ ինչ էլ որ լինի, իր զավակների արյամբ շաղախված եւ սրբացած հողից մի պտղունց անգամ չի զիջելու: Չէ որ զոհված տղաների շիրիմների առաջ երդում է տվել, եւ սերունդները չեն ների, եթե իր խոստումը դրժի…

Անկախ շրջափակման հետեւանքով ստեղծված ծանր վիճակից, կեցության անտանելի պայմաններից՝ կյանքն Արցախում շարունակվում է: Զրկանքների եւ փորձությունների մեջ գտնվող մարդիկ անդրդվելի են եւ չեն հուսահատվում: Հունվարի 9-ից խաթարված է մնում Հայաստանից Արցախ մտնող միակ բարձրավոլտ էլեկտրագիծը, ինչի պատճառով Սարսանգհէկ-ից սնվող էլեկտրաէներգիայի սահմանափակ քանակությունը ստիպում է հանրապետության տարածքում պահպանել հովհարային անջատումների հաճախականությունը: Ադրբեջանը կամայականորեն փականքի տակ է պահում Հայաստան-Արցախ գազատարը: Չեն ջեռուցվում բժշկական հաստատություններն ու կրթօջախները, հիմնարկ-ձեռնարկությունները: Շուրջ 6 հազար քաղաքացի պարապուրդի է մատնված եւ կորցրել է աշխատանքը: Գրեթե երկու ամիս է, ինչ շինհարթակներում մուրճի ձայն չի լսվում, եւ անհրաժեշտ շինանյութերի բացակայությունը վտանգել է ծրագրված 370 բնակելի շենքերի ու տների շահագործումը: Պաշտոնական տվյալների համաձայն՝ 90 տոկոսով նվազել են շինարարության ծավալները: Քանի դեռ փակ է մնում Գորիս-Ստեփանակերտ մայրուղին, իսկ դիզվառելիքն ու սերմացուն պիտի ներկրվեն Հայաստանից, վտանգված են գարնան դաշտային աշխատանքները, հատկապես՝ գարնանացանը: Առողջապահական հիմնարկներում չեղարկվել են ավելի քան 600 հիվանդների պլանային վիրահատությունները:

Շրջափակման հետեւանքով քիչ խնդիրներ չեն առաջացել եւ կրթական համակարգում: Չնայած ուսումնական որոշ հաստատություններում (մասնավորապես գյուղական բնակավայրերում), փայտե վառարաններ են տեղադրվել, եւ վերսկսվել են պարապմունքները, սակայն մայրաքաղաքում ու շրջկենտրոններում ջեռուցման բացակայության պատճառով առայժմ չի հաջողվում ուսումնական գործընթացներին մասնակից դարձնել բոլոր աշակերտներին: Ստեփանակերտում 9-12-րդ  դասարանցիներն են դպրոց հաճախում: Ուշագրավ է, որ գյուղական շատ համայնքներում վառելափայտը տնտեսելու նպատակով ուսուցիչները հենց իրենց տներում են պարապմունքները կազմակերպում…

Շրջափակելով Բերձորի միջանցքը եւ պատանդ պահելով 120 հազար բնակչի, թշնամին խափանել է բեռների փոխադրումն Արցախ եւ աղետալի վիճակ ստեղծել կենսապահովման բոլոր ոլորտներում: Չնչին քանակությամբ դիզվառելիքի ներկրումը կաթվածահար է արել հանրային տրանսպորտի աշխատանքը: Բենզինի եւ գազի սղության պատճառով դադարել են գործել մայրաքաղաքից եւ շրջկենտրոններից՝ գյուղական շատ բնակավայրեր նախանշված երթուղիները: Նվազ քանակով են Ստեփանակերտում բնակչությանը սպասարկում նաեւ երթուղային ավտոբուսներն ու տաքսիները: Օրեցօր ճգնաժամն ավելի է խորանում պաշարված երկրում: Կենսական նշանակության օբյեկտները մեծ դժվարությունների առաջ են կանգնած: Ցուրտ սրահներում վաղուց հարսանյաց հանդեսներ եւ տոնական միջոցառումներ չեն կազմակերպվում: Իսկ կիսադատարկ խանութներում երբեմն չնայած սահմանափակ քանակությամբ մթերքներ են հայտնվում, սակայն հերթ կանգնածներից շատ քչերին է հաջողվում գնումներ կատարել: Առանձին ապրանքների գծով մթերքների բաշխումը՝ ըստ կտրոնների, շարունակվում է: Երեկվանից կտրոններ են տրվել նաեւ ձվի, բանջարեղենի, մրգեղենի եւ լվացքի փոշի ձեռք բերելու համար: Ասել է թե՝ պետությունը ստեղծված բարդ իրավիճակում հոգ է տանում բնակչության մասին: Կարեւորն այն է, որ մարդիկ հաց ունեն սեղաններին եւ «թշնամու դուռը չեն գնում»… Ասում են՝ ցրտին, խավարին, քաղցին բոլոր զրկանքներին էլ կդիմանան, միայն թե նորից պատերազմ չլինի, եւ սեփական հողի վրա կերտեն իրենց ճակատագիրը, կյանքը կառուցեն, անկախ եւ ազատ լինեն:

Վերջապես որքա՞ն կարելի է գերի մնալ թշնամուն… Առայժմ պատասխան չկա Բաքվի կողմից Արցախի շրջափակման վերաբերյալ Հաագայի դատարանում կայացած նիստից: Ասել է թե՝ համապատասխան վճիռ դեռ չի կայացվել: Միեւնույն ժամանակ ադրբեջանցի «բնապահպանները», ճնշում գործադրելով ռուս խաղաղապահների վրա, վերահսկողության գոտում փորձում են ավելի սրել իրավիճակը եւ սահմանափակել մինչեւ իսկ Կարմիր խաչի առաքելության շարժը Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով, ինչը հղի է անկանխատեսելի բախումներով եւ նոր ողբերգություններով: Իսկ թշնամին իր կացնային գործելաոճով վաղուց է ապացուցել Արցախն Ադրբեջանի կազմում ուժով պահելու անհնարինությունը:

Թեգեր: ԱդրբեջանանկախությունԱրցախխաղաղապահ ուժերշրջափակումՌուսաստան
Կիսվել2Tweet1Կիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Սահմանին «պատահական միջադեպերով» խաղաղություն չի հաստատվում

Հաղթանակը նախ հոգիների մեջ են կռում

Անվտանգային արտաքին համակարգի բացերի լրացումն ինքնիշխան իրավունք է

Անվտանգային արտաքին համակարգի բացերի լրացումն ինքնիշխան իրավունք է

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Հետաքրքիր է իմանալ

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist