Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 10, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Կրակոցներ եւ սադրիչ ապատեղեկատվություն

Բաքվի «ողջույնը» տարածաշրջան ժամանած ԵՄ դիտորդներին

Փետրվարի 23, 2023
Տարածաշրջան
Կրակոցներ եւ սադրիչ ապատեղեկատվություն
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
266
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքի լրահոսում սկսվել է ավելի հաճախակի հրապարակվել տեղեկատվություն Արցախի Հանրապետության շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ: ՌԴ ՊՆ-ն փետրվարի 21-ին հաղորդել է, որ Մարտակերտի հատվածում արձանագրված հրադադարի խախտման հետեւանքով զոհեր, վիրավորներ չկան, եւ Արցախում տեղակայված խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հետաքննություն է անցկացնում դեպքի առնչությամբ:

Այստեղ պետք է արձանագրել, որ նույնանման միջադեպ արձանագրվել էր նաեւ մոտ 10 օր առաջ եւ կրկին՝ Մարտակերտում: Երկու հաղորդագրություններում էլ նույն ձեւակերպումներն են տրված միջադեպի փաստի առթիվ: Ինչպես նախորդ հետաքննված դեպքով, այնպես էլ փետրվարի 21-ի դեպքով որեւէ որոշակիություն չկա, թե որ կողմն է խախտել հրադադարը: Հայկական կողմի համար պարզ է, որ կրակել են ադրբեջանական դիրքերից, ինչը չի դադարում 2020 թ. պատերազմից հետո՝ պարբերաբար ստանալով ինտենսիվության եւ ռազմական բախման տարբեր բնույթներ, բայց կողմերի միջեւ հավասարության նշան դնելը, ինչպես փորձն է ցույց տալիս, մեղավոր կողմի ձեռքերն ազատում է նմանօրինակ ու էլ ավելի մասշտաբային, վտանգավոր խախտումների համար, եւ հակառակը՝ միջադեպերի մեղավորներին հասցեական մատնանշումը զսպող դեր կարող է ունենալ այդպիսի անցանկալի դրսեւորումների համար:

Փաստ է, որ հրադադարի խախտումներով ադրբեջանական կողմը փորձ է անում իրավիճակը պահել լարված վիճակում եւ հավանական է նաեւ՝ նոր ռազմական գործողության նախադրյալներ ստեղծել: Հետեւաբար, այդ հրադադարի խախտումնեը պետք է հասցեական գնահատականներ ստանան, որպեսզի կանխվեն հետագա դեպքերը եւ իրավիճակի սրումները, իսկ առջեւում գարնան գյուղատնտեսական աշխատանքներն են, երբ շրջափակման պայմաններում սեփական պարենային անվտանգության խնդրի լուծումն Արցախի ժողովրդի համար դարձել է գերխնդիր:

Վերեւում ասվածի համատեքստում լիովին օրինաչափ էր, որ ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրության հաջորդ իսկ օրը Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակեց հերթական  կեղծ լուրը, թե, իբր, Արցախի զինված ուժերը կրակել են Ակնայի ուղղությամբ, իսկ ՀՀ զինված ուժերը՝ Տավուշի եւ Նախիջեւանի սահմանների հատվածներում: Հայաստանի ՊՆ-ն անմիջապես հերքեց այդ լուրը՝ փաստելով, որ դա ապատեղեկատվություն է: Այն, որ պաշտոնական Բաքուն հերթական ապատեղեկատվությունն է տարածում, հասկանալի է տարածաշրջանի գործընթացներին փոքրիշատե ծանոթ յուրաքանչյուր անձի եւ միջազգային կազմակերպության, ինչպես նաեւ առկա հանգամանքները ճիշտ համադրող յուրաքանչյուրի համար: Բացարձակ ճշմարտություն է նաեւ, որ ստեղծված իրավիճակում ապակայունացումը բացարձակապես չի բխում հայկական կողմի շահերից, եւ ընդհակառակը՝ դրա շահառուն է Ադրբեջանը, ինչի մասին խոսում է չդադարող ռազմատենչ հռետորաբանությունը: Այլ կերպ ասած՝ իր բազմաթիվ ագրեսիաների դիմաց նման բարեհաճ վերաբերմունք ստանալով եւ անպատիժ մնալով՝ Ադրբեջանն սկսում է հերթական սադրանքները հրահրել Հայաստանի ու Արցախի սահմաններին:

Մյուս կողմից էլ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ ադրբեջանական նման աղաղակող ապատեղեկատվությունը հնչեց ՀՀ վարչապետի եւ Հայաստան ժամանած ԵՄ դիտորդական առաքելության, համապատասխան կառույցների ղեկավարների հանդիպման հաջորդ իսկ օրը: Այդ երկու իրադարձությունների միջեւ կապ չտեսնել հնարավոր չէ: Ստացվում է, որ Բաքուն կրակոցներով եւ ապատեղեկատվությամբ է դիմավորում տարածաշրջան ԵՄ դիտորդների մուտքը, մյուս կողմից էլ իր այդ վարքով աշխատելու լայն դաշտ է ստեղծում վերջիններիս համար:

Բաքուն սադրող ապատեղեկատվություն է տարածում այն իրավիճակում, երբ լուրջ միջազգային ճնշումների տակ է Արցախը շրջափակման մեջ պահելու համար՝ դրանով փաստելով, որ անհաղորդ է մնում միջազգային կառույցներից եկող հորդորներին եւ որեւէ կերպ դրանք հաշվի չի առնում: Դրա փոխարեն ՌԴ խաղաղապահ զորակազմի՝ պարբերաբար տարածվող տեղեկատվական լրահոսում ավելի հաճախ է տեղ գտնում պարբերությունը, որում ասվում է, որ զորակազմի զինծառայողներն ուղեկցել են դեպի Ստեփանակերտ գնացող հումանիտար բեռներով շարասյունը: Հետեւաբար, Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծելուն զուգահեռ տարածում է սադրող ապատեղեկատվություն՝ տարածաշրջանում բարձրացնելով լարվածության աստիճանը եւ դժվարացնելով հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Թեգեր: ԱդրբեջանԱրցախդիտորդխաղաղապահ ուժերՌուսաստանսադրանք
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Երկնքից երկիր իջնելու ժամանակը

Երկնքից երկիր իջնելու ժամանակը

Ելարանը մեզնից հեռացրել են

Ելարանը մեզնից հեռացրել են

Ամենաընթերցվածը

  • Մայիսի 9-ը ընդմիշտ եռատոն կմնա

    Մայիսի 9-ը ընդմիշտ եռատոն կմնա

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • ԱՍԱԼԱ. երբ այլեւս այլընտրանք չի մնում

    65 Կիսվել են
    Կիսվել 26 Tweet 16
  • «Արցախի ձայնը» պիտի սթափեցնի աշխարհին

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    58 Կիսվել են
    Կիսվել 23 Tweet 15
  • ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարի պաշտոնի հավակնորդների թվում կա երեք կին

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist