Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Արցախ կգա՞ ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն

Բաքվի ապատեղեկատվությունն ու սուտը «ջրի երես» հանելու համար

Փետրվարի 25, 2023
Տարածաշրջան
Արցախ կգա՞ ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
183
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Պաշտոնական Բաքվից անդադար հորդող ապատեղեկատվությունն ու սուտը հայկական պետությունների առջեւ առաջնահերթ խնդիր են դնում դրանց դեմ պայքարի հարցում օգտագործել բոլոր հնարավորությունները՝ բազմազանեցնելով միջոցները: ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ Հայաստանի միջնորդության կետերից մեկի մերժումը փաստեց, որ միջազգային կառույցների որոշումների վրա կարող են ազդել ադրբեջանական ապատեղեկատվական հոսքերը, որոնք տարածվում են այդ պետության քաղաքական ղեկավարության առաջին դեմքերի մակարդակով:

Միջազգային դատարանը, մերժելով Հայաստանի հայցը, որով Ադրբեջանին պարտադրվելու էր դադարեցնել գազի, էլեկտրականության մատակարարման եւ  կապի այլ միջոցները խափանելու գործելաոճը, որոշեց, որ հայկական կողմը բավարար հիմքեր չի ներկայացրել փաստն ապացուցելի համարելու համար: Այստեղ պետք է արձանագրել, որ մինչ այդ որոշումը ադրբեջանական իշխանությունների ներկայացուցիչները եվրոպական կառույցներում ունեցած իրենց հանդիպումներում հայտարարում էին, թե գազը, էլեկտրականությունը եւ կապի միջոցները խափանվում են Հայաստանից: Չնայած նման պնդումն անհեթեթություն է, բայց այն հերքելու համար հայկական կողմը որեւէ փաստարկ չունի:

Ձմռան ամիսներին դեպի Արցախ գազի եւ էլեկտրականության մատակարարման դադարեցումը կամ սահմանափակումը հումանիտար իրավիճակը բարդացնելու լուրջ գործիք է Բաքվի ձեռքում, եւ տեղի ժողովրդի՝ իր հայրենիքում ապրելն անհնարին դարձնելու քաղաքականության հիմնական գործողություն: Մատակարարումների վերականգնման հարցը գրեթե նույն կարեւորությունն ունի, ինչ Բերձորի ճանապարհի բացումը: Պատահական չէ, որ Հաագայի դատարանի որոշման հրապարակման հաջորդ իսկ օրը ՀՀ վարչապետը հեռախոսազրույց ունեցավ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, որի հիմնական թեման Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը եւ դրա հաղթահարման հարցերն են եղել: Դատելով տարածված պաշտոնական հաղորդագրությունից՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշման համատեքստում Նիկոլ Փաշինյանն առաջարկել է Լաչինի միջանցք եւ Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն ուղարկել: Թերեւս, միայն այս մեխանիզմով եւ տեղում դիտարկումներ կատարելու արդյունքում կբացահայտվի այն կեղծիքը, որը պաշտոնական մակարդակով տարածվում է Բաքվից:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ կայացած հեռախոսազրույցից հետո տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՄԱԿ-ի առաքելության ուղարկման հարցի շուրջ քննարկումները շարունակել, եւ Անտոնիո Գուտերեշը նշել է, որ հարցը կպահի ուշադրության կենտրոնում: Հատկանշական է, որ նույն օրը Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ կրկին նույն թեմայով: Մյուս կողմից էլ նաեւ ռուս խաղաղապահները հասանելիություն չունեն գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարման գծերի այն հատվածներին, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են, եւ որտեղից խափանվում է դրանց մատակարարումն Արցախ:

Հայկական կողմի առաջարկը կյանքի կոչելու դեպքում հնարավոր կլինի տեղեկանալ գազի խողովակի, էլեկտրաէներգիայի գծերի եւ կապի միջոցների հաղորդակցության ուղիների վիճակից հենց ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքներում, ինչը կդյուրացնի նաեւ ռուս խաղաղապահների բուն առաքելության իրականացումը: Սա նշանակում է, որ հնարավոր փաստահավաք խումբը Լաչինի միջանցքից եւ Արցախից բացի նաեւ պետք է գործունեություն ծավալի Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում, ինչի համար անհրաժեշտ կլինի վերջինիս համաձայնությունը:

Հայաստանի այս առաջարկի քննարկման հետագա ընթացքը կախված է հենց Բաքվի դիրքորոշումից, սակայն, դատելով վերջինիս այսօրվա գործելաոճից, նա կընդդիմանա նման փաստահավաք առաքելության ստեղծմանը, քանի որ այդ դեպքում աշխարհին ի ցույց կդրվի այն էթնիկ զտումների քաղաքականությունը, որն այսօր հետեւողականորեն եւ պետական մակարդակով իրականացնում է Ադրբեջանն Արցախում:

Թեգեր: Արցախդատարանխաղաղապահ ուժերճանապարհՄԱԿ
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Իսպանիայի 40-րդ քաղաքը ճանաչեց Հայոց եղեռնը

Իսպանիայի 40-րդ քաղաքը ճանաչեց Հայոց եղեռնը

Դավադրությունից մինչեւ սեյսմոլոգիական զենք ու այլմոլորակային հարվածներ

Դավադրությունից մինչեւ սեյսմոլոգիական զենք ու այլմոլորակային հարվածներ

Ամենաընթերցվածը

  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist