Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Բանակցություններ… կրակահերթերի տակ

Արցախա-ադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումները բացառող մեխանիզմի կարիք կա

Մարտի 3, 2023
Տարածաշրջան
Ստեփանակերտի հե՞տ է Բաքուն ուզում բանակցել
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
143
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Երկու օրվա ընթացքում երկու անգամ Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի շփման գծում ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարը՝ կրակահերթեր արձակելով գյուղատնտեսական նշանակության տարածքներում հողի մշակման աշխատանքներ իրականացնող տեղի բնակիչների գյուղտեխնիկաների ուղղությամբ. փետրվարի 28-ին Մարտունու Մյուրիշեն գյուղի բնակչի՝ Բերդաշեն վարչական տարածքում աշխատանք իրականացնող տրակտորի, իսկ հաջորդ օրն արդեն Բերդաշեն գյուղի բնակչի մեկ այլ տրակտորի ուղղությամբ:

Հատկանշականն այն է, որ վերջին օրերին հենց Մարտունու շրջանի շփման գծի հատվածում են տեղի ունեցել Արցախի Հանրապետության եւ Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների հանդիպումներն ու բանակցությունները: Վերջին հանդիպումը կայացել է մարտի 1-ին՝ ադրբեջանական զինուժի կողմից այդ ուղղությամբ հրադադարի խախտման օրը: Այլ կերպ ասած, արցախա-ադրբեջանական բանակցություններն ընթանում են Ադրբեջանի զինուժի պարբերական կրակահերթերի տակ:

Չանդրադառնալով հրադադարի խախտման դեպքերին՝ Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամային հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ողջունել է երկու հանդիպումները՝ հուսադրող համարելով դրանք, եւ շեշտել, որ դրանց ժամանակ, բացի Արցախի շրջափակման վերացմանը վերաբերող հարցերից, քննարկվել են նաեւ ավելի լայն հարցեր: Մյուս կողմից էլ, ինչպես պարզ դարձավ Արցախից տարածված հայտարարությունից, եվրոպացի պաշտոնյան նման հայտարարություն անելիս հիմնվել էր միայն Բաքվի աղբյուրի վրա: Նույն օրը երեկոյան Արցախի Հանրապետությունը հերքում տարածեց, որում ասվում էր, որ հանդիպման արդյունքներով ադրբեջանական կողմի արած մեկնաբանություններն ընդհանուր հարցերի քննարկման վերաբերյալ իրականությանը չեն համապատասխանում, որ Արցախի Հանրապետությունը պահպանում է հանձնառությունն իր ժողովրդի՝ ինքնորոշման եւ անկախության ուղու ընտրությանը, որն ամրագրվել է 1991 թ. հանրաքվեի ժամանակ։

«Անհետաձգելի հարցերի լուծման, մասնավորապես, Արցախի ապաշրջափակման նպատակով կազմակերպվող նմանատիպ քննարկումները չեն կարող փոխարինել լիարժեք խաղաղ բանակցությունները, որոնք անհրաժեշտ են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման համար։ Ելնում ենք միջազգային միջնորդական ձեւաչափի վերականգնման անհրաժեշտությունից՝ որպես խաղաղ գործընթացի անշրջելիության կարեւոր երաշխիք։ Կրկին ընդգծում ենք, որ Արցախի Հանրապետության դիրքորոշումն առ այն, որ Ադրբեջանի կողմից ուժի եւ ուժի սպառնալիքի ապօրինի կիրառման արդյունքները չեն կարող մեկնակետ լինել խաղաղության, կայունության եւ անվտանգության հաստատման ճանապարհին, մնում է անփոփոխ»,- ասվում է տարածված հայտարարության մեջ։

Այստեղ պակաս նշանակություն չունի այն իրողության դիտարկումը, որ ռուս խաղաղապահների հրամանատարության կողմից տեղեկատվություն չի հրապարակվում, թե ինչ քայլեր են ձեռնարկվում Ադրբեջանին ստիպելու, որպեսզի պահպանի հրադադարի ռեժիմը, ինչի հետեւանքով հենց հրադադարի խախտման հաջորդ իսկ օրն ադրբեջանական զինուժը կրակում է շփման գծի նույն հատվածում:

Լավ իմանալով ադրբեջանական պետության իրական նպատակները եւ վարած պետական քաղաքական գիծը, կանխատեսելի էր, որ խոչընդոտներ կստեղծվեն Արցախում մեկնարկած գյուղատնտեսական աշխատանքների համար: Այս վարքը տեղավորվում է Արցախը շրջափակման ենթարկելու պետական համալիր քաղաքականության տրամաբանության մեջ, այն է՝ արցախցիների համար ստեղծել կենսագործունեության անտանելի պայմաններ՝ ստիպելով լքել իրենց հազարամյա բնօրրանը եւ գաղթել: Պարենային եւ հումանիտար ճգնաժամի մեջ հայտնված արցախցիները փորձում են խնայած վառելիքով գյուղատնտեսական մշակաբույսեր աճեցնել՝ առաջնային պահանջները բավարարելու համար, ինչին կրկին խոչընդոտում է ադրբեջանական զինուժը: Այն դեպքում, երբ 44-օրյա պատերազմից հետո Արցախը զրկվեց իր մշակվող հողատարածքների մեծ մասից, իսկ մնացածի զգալի հատվածն էլ հայտնվեց արցախա-ադրբեջանական շփման գծի մոտ, հրադադարի ռեժիմի խախտումները լրջագույն ռիսկեր են առաջացնում գյուղացիների համար՝ անհնար դարձնելով գյուղատնտեսական աշխատանքների կատարումը:

Իսկ Արցախի ժողովրդի անկոտրում կամքին ծանոթ յուրաքանչյուր ոք գիտի, որ նման ձեւով հնարավոր չէ նրան ստիպել հրաժարվել իր ընտրած արդար ճանապարհից, առավել եւս՝ անհնար է այդ կրակահերթերի տակ ընթացող հանդիպումների ժամանակ Արցախի ժողովրդից զիջումներ կորզել: Ընդհակառակը՝ պաշտոնական Բաքվի նման վարքագիծն ավելի է ամրապնդում իր ինքնորոշման համար պայքարի գործում արցախցու կամքը, մյուս կողմից էլ, հրադադարի ռեժիմների նման խախտումները միջազգայի հանրության առաջ դնելու լուրջ փաստարկներ են, որոնք ապացուցում են այդ երկրի հետ Արցախի համատեղ գոյակցության անհնարինությունը:

Լիովին օրինաչափ էր, որ Արցախ-Ադրբեջան բանակցությունների եւ հրադադարի խախտման նույն օրը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կառավարության նիստում կրկին վերահաստատեց արցախցիների դիրքորոշումը: «Մեկ անգամ եւս ցանկանում եմ ընդգծել, որ անկախ դժվարություններից եւ մեր նկատմամբ կիրառվող տարբեր ճնշումներից՝ մենք հավատարիմ ենք մնալու Արցախյան շարժման գաղափարներին եւ անկախության ճանապարհից հետնահանջի ոչ մի քայլ չի լինելու: Ամենայն պատասխանատվությամբ ուզում եմ հայտարարել, որ բացառված է Ադրբեջանի հետ ինտեգրացիոն որեւէ գործընթաց: Սակայն դա չի նշանակում, որ մենք խուսափելու ենք շփումներից՝ ենթակառուցվածքային եւ հումանիտար բնույթի խնդիրներ լուծելու համար»,- հայտարարեց նա եւ շեշտեց, որ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների համար անհրաժեշտ է ապահովել որոշակի պայմաններ եւ միջազգային ձեւաչափ:

Թեգեր: ԱդրբեջանանկախությունԱրցախբանակցություններսադրանք
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Աստղագետը կրկին զգուշացրել է

Աստղագետը կրկին զգուշացրել է

«Մեծ քսանյակում» տարաձայնությունները պահպանվում են

«Մեծ քսանյակում» տարաձայնությունները պահպանվում են

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist