Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Անդրադարձ՝ ողբերգական տարելիցի առթիվ

Իրանական կողմի համար առայսօր բացահայտվա՞ծ չեն 1994 թ. Արցախի երկնքում ինքնաթիռի խոցման դրդապատճառները

Մարտի 21, 2023
Տարածաշրջան
Անդրադարձ՝ ողբերգական տարելիցի առթիվ
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
110
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մարտի 17-ին լրացավ հայ-իրանական փոխհարաբերություններում տեղի ունեցած որղբերգական դեպքի 29-րդ տարելիցը։ Խոսքը Արցախ-Ադրբեջան պատերազմի վերջին, բայց ռազմական բուռն գործողությունների օրերի մասին է, երբ Բաքուն լուրջ հարվածներ ստանալով` նահանջում էր։ Արցախի երկնքում Ստեփանակերտից շուրջ 10 կմ հեռավորության վրա խոցվեց Իրանին պատկանող C-130 օդանավը, որն իրականացնում էր Մոսկվա-Թեհրան չարտերային չվերթ: Օդանավում Մոսկվայում Իրանի դեսպանության աշխատակիցների ընտանիքների անդամներ էին` կանայք ու երեխաներ, ովքեր Թեհրան էին մեկնում Նովրուզը հայրենիքում եւ հարազատների հետ տոնելու համար: Զոհվեց 32 մարդ՝ ուղեւորներն ու անձնակազմը։

Ըստ պաշտոնական վարկածի՝ իրանական օդանավը շեղվել էր երթուղուց եւ Վրաստանի ու Հայաստանի օդային տարածքից թեքվել դեպի արեւելք՝ Արցախի երկինք, որտեղ ընթանում էին ռազմական գործողություններ: Հայկական զինված ուժերին թվացել էր, թե ադրբեջանական օդանավ է, եւ սխալմամբ զենիթահրթիռային համակարգով խոցել էին։ Հայաստանն ի սկզբանե հերքեց տեղեկությունը, թե օդանավը խոցվել է հայկական ուժերի կողմից, սակայն ավելի ուշ ընդունեց՝ հայտարարելով, թե սխալմամբ է խոցվել, ենթադրվելով, թե այն ադրբեջանական է։ Ապա Հայաստանը ոչ միայն ներողություն հայցեց տեղի ունեցած ողբերգության առնչությամբ, այլեւ զոհվածների հուղարկավորությանը մասնակցելու նպատակով Իրան մեկնեց Հայաստանի փոխնախագահ Գագիկ Հարությունյանը։ Ողբերգական դեպքը լայն արձագանք ստացավ միջազգային մակարդակով, միջազգային ԶԼՄ-ներում, բնականաբար, հայկականից զատ, առավելապես ադրբեջանականում, որոնք ցանկանում էին կրակի վրա յուղ լցնելով հարվածել հայ-իրանական փոխհարաբերություններին՝ Իրանից առավել մեծ աջակցություն ստանալու ակնկալիքով։ Թերեւս, ձգտում էին հասնել Երեւան-Թեհրան փոխհարաբերությունների կասեցմանը, Արաքսի վրա ժամանակավոր կամրջի, որը «Կյանքի ճանապարհ» անունն էր ստացել, փակմանը։ Սակայն պաշտոնական Թերհանը, կարելի է ասել, միանգամայն ըմբռնումով վերաբերվեց տեղի ունեցածին, ինչը պայմանավորված էր երկու երկրների փոխհարաբերությունները հարվածի տակ չդնելու հանգամանքով։ Թեեւ բավական բարդ իրավիճակ էր, սակայն կողմերին հաջողվեց կարգավորել, եւ պատահարը բացասաբար չանդրադարձավ հայ-իրանական փոխհարաբերությունների վրա։ Ավելին, անգամ նույն թվականին՝ 1994 թ. ամռանը, հայ դպրոցականները հյուրընկալվեցին Իրանում։

Թվում էր, թե հարցը լիովին փակված է նաեւ իրանական կողմի համար, սակայն իրանյան վերլուծական, լրատվական http://azariha.org/ կայքը, որին թղթակցում են Իրանի` ծագումով Ադրբեջան նահանգի պատմաբաններ, գրականագետներ, քաղաքագետներ, մշակութաբաններ ու վերլուծաբաններ, մարտի 17-ին ողբերգական պատահարի տարելիցի առիթով «Ուսումնասիրություն եւ քննադատություն» բաժնում հրապարակել է «Լեռնային Ղարաբաղում իրանական  C-130 ինքնաթիռի խոցման վերաբերյալ առկա վարկածները» հոդվածը, որտեղ նշվում է, թե այդպես էլ առայսօր ճշմարտությունը չի բացահայտվել։ Այն թարգմանաբար ներկայացնում ենք մեր ընթերցողների ուշադրությանը։

«1994 թ. այս օրը Հայաստանի տարածքում իրանական C-130 օդանավի խոցման տարելիցն է, որով Մոսկվայում իրանցի դիվանագետների ոմանց ընտանիքներ վերադառնում էին Իրան՝ նովրուզյան տոներն այստեղ անցկացնելու նպատակով։ Ինքնաթիռը, որում որեւէ դիվանագետ չկար, խոցվեց Խոջալուում, ինչի վերաբերյալ առայսօր առկա է 4 վարկած։

ա) Ռուսական կողմը դրանով ցանկանում էր ինչ-որ մեսիջ հղել Իրանին, քանի որ տվյալ ժամանակահատվածում Ղարաբաղի հիմնահարցի առնչությամբ իրանական կողմը ակնհայտորեն ակտիվացել էր։ Մի ոլորտ, որը Մոսկվան համարում էր իր մենաշնորհը։ Ավելին, այս համատեքստում ռուսները մի առիթով անգամ արգելեցին Իրանի դիվանագիտական բարձրաստիճան պատվիրակության այցը Լեռնային Ղարաբաղ։

բ) Այս վարկածը հիմնված է օդաչուի սխալի՝ երթուղուց շեղվելու եւ ցածր բարձրության վրա թռչելիս շտապելով վայրկյան առաջ հեռանալու մարտական գործողությունների գոտուց, բայց… Հայկական ուժերը, որոնք ռադար չունեին, կարծել են, թե այն Բաքվի վարչակարգին պատկանող օդանավ է, եւ խոցել են։

գ) Առկա է վարկած, որի համաձայն օդանավը խոցել է Բաքվի վարչակարգը։ Այն խոցվել է Ստեփանակերտի մատույցներում, մի վայրում, որտեղ Լեռնային Ղարաբաղի միակ օդանավակայանն էր։ Իսկ վարչակարգը նախապես բազմիցս սպառնացել էր, թե թույլ չի տա, որ անգամ թռչունը այդտեղից օդ բարձրանա։ Ուստի Բաքվի ուժերը ենթադրելով, որ օդանավը Հայաստանին է պատկանում, խոցել են։

դ) Շրջանառվել է նաեւ ինքնաթիռի տեխնիկական անսարքության խնդրի վարկածը, ինչի վերաբերյալ տեղեկություններ տարածվեցին։ Նշվում է նաեւ, որ Վրաստանում օդաչուն հայտնել է տեխնիկական անսարքության մասին, որը գրանցվել եւ պահպանվում է «Ասոշեյթիդ պրես» գործակալության արխիվում»։

Հոդվածի հեղինակը շեշտում է, որ Հայաստանում Իրանի գործերի ժամանակավոր  հավատարմատար Ահմադ Սոբհանին այդ հարցով բազմիցս այցելել է Խոջալուի՝ ինքնաթիռի ընկնելու վայրը, հետաքրքրվել կատարված ուսումնասիրություններով, սակայն դրանցից որեւէ հստակ եզրակացություն ձեռք չի բերվել։ Այլ կերպ ասած, դեպքի պատճառներն առայսօր հստակորեն բացահայտված չեն, առնվազն իրանական կողմի համար։ Մյուս կողմից էլ հաշվի առնելով նաեւ, որ հայկական կողմը սկզբում հերքում էր հայկական ուժերին վերագրվող մեղադրանքը, կարելի է, իրոք, պատահարը դասել վերջնականապես չբացահայտված դեպքերի թվին։

Թեգեր: ԱրցախինքնաթիռԻրանպատերազմ
ԿիսվելTweetԿիսվել
Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյանն իրանագետ է: 1980-91 թթ. դասավանդել է Երեւանի պետական համալսարանում։ Իրանի եւ Միջին Արեւելքի քաղաքական հարցերի ուսումնասիրությամբ զբաղվում է 1991 թվականից` աշխատելով Հումանիտար տեխնոլոգիանների կենտրոնի Հայաստան-Միջին Արեւելք վերլուծական բաժնում: 1994-98 թթ. աշխատել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում։ Lրագրությամբ զբաղվել է հիշյա կենտրոնների եւ ԶԼՄ-ների հետ համագործակցության շրջանակներում։ Նրա հոդվածներն առաջին անգամ լույս են տեսել «Ազգ» օրաթերթում, որին հետագայում թղթակցել է որպես Իրանի եւ Միջին Արեւելքի հարցերի վերլուծաբան։ Այնուհետեւ աշխատել է «Լրագիր» օրաթերթում՝ հիմնադիր կազմում, թղթակցել է նաեւ «ժամանակ», «Նորաթերթ», «Ազատ Արցախ», իսկ 2003-ից առ այսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթերում։ Միաժամանակ խմբագրել է «Փարսիան» երկլեզու պարբերականը: Հիշյալ թեմաներով ունի հրատարակված աշխատություններ։ Նա միաժամանակ զբաղվում է գեղարվեստական ստեղծագործությունների թարգմանությամբ՝ պարսկերենից հայերեն եւ հակառակը, լույս է ընծայել 11 գիրք։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Արեւմուտքի ու Ռուսաստանի արանքում

Արեւմուտքի ու Ռուսաստանի արանքում

Բելգրադի եւ Պրիշտինայի «կարմիր գծերը»

Բելգրադի եւ Պրիշտինայի «կարմիր գծերը»

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Հետաքրքիր է իմանալ

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist