Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Աշխարհը կորցնում է թե՛ խաղաղությունը եւ թե՛ արժանապատվությունը

Մարտի 22, 2023
Տարածաշրջան
Աշխարհը կորցնում է թե՛ խաղաղությունը եւ թե՛ արժանապատվությունը
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
108
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թե նորամուտի, բացման կամ որեւէ այլ նման արարողությունների հետ կապված քանի կարմիր ժապավեն է կտրվել աշխարհում, ոչ ոք չի հաշվարկել: Ամեն դեպքում՝ կարմիր ժապավեն կտրելը սովորաբար կապվում է ինչ-որ բան սկսելու, նոր բանի մեկնարկ կամ սկիզբ նշանավորելու հետ: Մի խոսքով՝ կարմիր ժապավենը դիտվում է նոր փուլի, սպասումների ու հույսերի, հաջողության խորհրդանիշ։ Նաեւ դրանով կարելի է բացատրել, որ կարմիր ժապավենը կտրում են ոչ թե մեջտեղից, այլ կտրողներն այն բաժանում են մի քանի հատվածի, որպեսզի կարողանան մի բաժին հաջողություն, հույս  եւ դրական բան վերցնել:

Ոչ ոք նաեւ չի հաշվարկել, թե քանի կարմիր ժապավեն է կտրվել հանուն խաղաղության, կամ արդյոք կտրվե՞լ է: Փոխարենը խաղաղությունն այսօր բաժանված է ուղեփակոցով (որը նաեւ կարմիր գույն է ունենում), փշալարով, խրամատով, խրամուղիով, իսկ վերջերս մոդայիկ է դարձել նաեւ այն բաժանել պատով: Նույնիսկ բեռլինյան պատի փլուզումը տեղի ունեցավ ոչ թե ժապավեն կտրելով, այլ պարզապես պատը քանդելով:

Մինչդեռ այսօր աշխարհում ամենաշատը հենց խաղաղության կարմիր ժապավեն կտրելու կարիք կա, որովհետեւ առանց խաղաղության առկայության հավանական են ժապավեն կտրելով բացված տան ավերումը, ժապավեն կտրելով բացված ճանապարհի փակումը, ժապավեն կտրելով բացված գազատարի պայթեցումը կամ դրա աշխատանքի դադարեցումը: Ամենակարեւորը՝ առանց խաղաղություն ազդարարող ժապավեն կտրելու անհնար է խաղաղ ապրելն անգամ ամենաբարեկարգ տանը, երթեւեկել անգամ ամենաժամանակակից ճանապարհով եւ այլն: Բայց աշխարհում կարծես թե ավելի գրավիչ է դարձել խաղաղության մասին խոսելն ու միաժամանակ կրակելը: Ուստի զարմանալի չէ, որ երբ ամենաբարձր ամբիոնից խոսում են խաղաղության մասին, նույն պահին աշխարհի որեւէ կետում կրակում, սպանում եւ ավերում են:

Ասում են, թե խաղաղությունը գին չունի: Իրականում, այո, այն չպետք է գին ունենա: Սակայն ժամանակակից աշխարհը միտված է խաղաղության առուծախի, եւ խաղաղությունը վաճառվում է, ընդ որում՝ առավելապես այն ստիպված ես գնել, որովհետեւ պարտադրում են գնել, նույնիսկ եթե դու քո արյան գնով ես հասել խաղաղության: Պարտադրում է ո՛չ քո շահը, պարտադրում են այլոց՝ ուրիշների աշխարհաքաղաքական շահերը: Եվ ոչ մի կապ չունի երկրի տարածքի չափը, կապ չունի՝ հաղթո՞ղն ես, թե՞ պարտվողը…

Խաղաղության մասին խոսելիս ընդունված է այն պատկերել կապույտ գույնով՝ որպես խաղաղ երկնքի խորհրդանիշ: Բայց խաղաղությունը, ցավոք, ավելի շատ կարմիր գույն ունի՝ արյան գույն:

Խաղաղության մասին խոսելիս ընդունված է այն պատկերել աղավնու տեսքով: Բայց խաղաղությունը, ցավոք, ավելի շատ զենքի ու ագրեսիայի տեսք ունի: Սա լավագույնս խորհրդանշվեց անցյալ տարվա դեկտեմբերին՝ Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքում, երբ շրջափակման դերասաններից մեկը՝ ադրբեջանուհի կեղծ բնապահպանը, իր «խաղաղասիրության» ամենաթունդ պահին, խաղաղապահների եւ խաղաղասեր աշխարհի աչքի առաջ խեղդեց խաղաղության խորհրդանիշ աղավնուն…

Խաղաղությունը կարծես թե կորցրել է արժանապատվությունը, որովհետեւ աշխարհն ինքն է կորցնում թե՛ խաղաղությունը եւ թե՛ արժանապատվությունը…

Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Թեգեր: ԱդրբեջանԲերդաձոր
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Գործնական պատժամիջոցնե՞ր, թե՞ օձիքն ազատելու փորձ

Գործնական պատժամիջոցնե՞ր, թե՞ օձիքն ազատելու փորձ

Մեծ կղզի՝ մեծ խնդիրներ, մեծ հնարավորություններ

Մեծ կղզի՝ մեծ խնդիրներ, մեծ հնարավորություններ

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Հետաքրքրական է

    8 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist