Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Փոխզիջումը չի կարող արցախահայության գոյությունը վտանգելու հաշվին լինել

Արցախի ժողովուրդը փոխզիջումները կարող է դիտարկել միայն միջազգային ձեւաչափով բանակցային սեղանի շուրջ

Մարտի 25, 2023
Տարածաշրջան
Ակտիվանում է Հյուսիս-Հարավ համագործակցությունը
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
101
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Լաչինի միջանցքի փակման 100-րդ օրվա պայմաններում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտնում է իր պետության մտահոգությունը, որ կողմերը փոխզիջման չեն գնում: Մարիա Զախարովան նաեւ մտահոգություն էր հայտնել, որ գնալով մեծանում է թշնամական հռետորաբանությունը, եւ Արցախում հրադադարի խախտման դեպքերը հաճախակի են դառնում:

Այստեղ հրադադարի խախտման հաճախակիացումը մեղմ է ասված, դրանք արձանագրվում են գրեթե ամենօրյա ռեժիմով: ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի վերջին հայտարարության օրն էլ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, թե Արցախի եւ Ադրբեջանի շփման գծի Շուշիի հատվածում արձանագրվել է հրադադարի խախտում: Արցախի իրավապահ մարմիններից էլ պարբերաբար հաղորդագրություններ են տարածվում, որ ադրբեջանական զինուժը կրակ է բացել գյուղատնտեսական աշխատանքներ կատարող արցախցի գյուղացիների ուղղությամբ:

Ադրբեջանի՝ վերեւում շարադրված գործողություններն ամբողջությամբ տեղավորվում են պետական ցեղասպան քաղաքականության տրամաբանության մեջ: Արցախն արդեն 100 օր պահելով շրջափակման մեջ՝ գարնան գալուն զուգահեռ Բաքուն թույլ չի տալիս արցախցիներին զբաղվել գյուղատնտեսությամբ եւ մեղմել պարենի անբավարարությունը, ինչը մասն է այն համակարգային հումանիտար ճգնաժամի, որում հայտնվել է Արցախը:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն առավել քան մտահոգիչ զուգահեռներ անցկացրեց՝ հայտարարելով, թե կողմերը չեն գնում փոխզիջման: Հարց է առաջանում, թե Արցախը ի՞նչ զիջում պետք է անի, որ չի արել: Դրա համար ընդամենը պետք է թվարկել այն պահանջները, որոնք հրապարակել է պաշտոնական Բաքուն՝ արդարացնելով Լաչինի միջանցքի փակումը: Կեղծ բնապահպանական պահանջները շատ արագ վերածվեցին քաղաքական եւ Արցախի ժողովրդի համար գոյաբանական պահանջների: Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների վերջին հանդիպումից հետո Արցախը հայտարարեց, որ համաձայնել է միանգամյա ադրբեջանցի մասնագետների դիտորդների խումբ ընդունել Դրմբոնի ու Կաշենի ոսկու, պղնձի եւ մոլիբդենի հանքավայրեր, սակայն դրանից հետո էլ Լաչինի միջանցքը չի բացվել: Ուրեմն՝ հայկական կողմի էլ ի՞նչ զիջումների մասին է խոսում Մարիա Զախարովան:

Լավ կլիներ, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հերքեր Ադրբեջանի կեղծ տեղեկատվությունն այն մասին, թե Հայաստանից Արցախ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ռազմական շարասյուն է տեղափոխվել: Այդպիսի հերքման բացակայությունը վկայում է ռուս-ադրբեջանական հնարավոր պայմանավորվածությունների մասին, ինչը համապատասխան եզրակացությունների անհրաժեշտություն է ստեղծում հայկական քաղաքական դաշտում: Ապատեղեկատվություն շրջանառելուց եւ Շուշիի մատույցներում դիվերսիա նախապատրաստելուց հետո պաշտոնական Բաքուն հայտարարություն է տարածում Լաչինի միջանցքում հսկիչ անցակետ դնելու մասին: Ստացվում է, որ հայկական կողմը պետք է փոխզիջման գնա եւ անցակետ տեղադրի Լաչինի միջանցքում, ինչը ոչ միայն 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության չեղարկում է նշանակում, այլեւ Արցախի բնակչությանը էթնիկ զտման ուղիղ ճանապարհ, ինչի մասին մեկ անգամ չէ, որ հայտարարել է պաշտոնական Ստեփանակերտը:

Արցախի ժողովուրդը հայտարարում է, որ իր իրավունքների հարցը պետք է քննարկվի միջազգային որեւէ ձեւաչափում, իսկ ադրբեջանական կողմն Արցախի ներկայացուցիչների հետ Լաչինի միջանցքի բացման հարցով հանդիպմանը առաջարկում է խոսել… ինտեգրացիայի մասին:

Հետեւաբար՝ ի՞նչ փոխզիջման մասին է խոսում ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը: Ստացվում է, որ միջանցքը բացելու դիմաց Բաքուն պահանջում է վերացնել Արցախի պաշտպանության բանակը եւ ինտեգրվել Ադրբեջանի կազմում: Այլ կերպ ասած՝ միջանցքը փակ պահելով՝ Ադրբեջանը փորձում է իր օգտին լուծել երեք տասնամյակ տեւող հիմնահարցը, եւ ենթադրվում է, որ դրան նպաստում է նաեւ ռուս խաղաղապահների անհասկանալի եւ անտրամաբանական անգործությունը: Տեւական եւ արյունալի պատերազմները չկոտրեցին սեփական իրավունքների համար պայքարի արցախցու ոգին, ուր մնաց, թե շրջափակումներով արցախցուն ինչ-որ բան կարող է պարտադրվել: Արցախի ժողովուրդը փոխզիջումների հարցը կարող է քննարկել միջազգային որեւէ ձեւաչափով բանակցային սեղանի շուրջ, այսօր լուծման այլ ճանապարհ չկա:

Թեգեր: անկախությունԱրցախԲերձորՄարիա ԶախարովապատերազմՌուսաստան
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Սողացող պատերազմներում հաղթողներ չեն լինում…

Որպեսզի չշարունակվեն մայիսները, նոյեմբերներն ու սեպտեմբերները

Արցախցի երեխաների նկատմամբ շարունակվում է հանցանքը

Արցախցի երեխաների նկատմամբ շարունակվում է հանցանքը

Ամենաընթերցվածը

  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist