Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Թուրքիան շարունակում է զինվել ու զենք արտահանել

Դրանով ընդլայնելով ռազմաքաղաքական գործակցության իր շրջանակները

Մարտի 30, 2023
Տարածաշրջան
Թուրքիան շարունակում է զինվել ու զենք արտահանել
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
189
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայում փետրվարյան ավերիչ երկրաշարժների ընդհանուր վնասը գերազանցել է 105 միլիարդ դոլարը. այս տվյալը մարտի 17-ին հնչեցրել են թուրքական իշխանությունները։ TRT հեռուստաալիքը, պաշտոնական փաստաթղթից մեջբերում անելով, հաղորդել էր, թե «դարի աղետի» վնասը կազմել է մոտ 2 տրիլիոն թուրքական լիրա։ Գանձապետարանի տվյալներով՝ տարերային աղետի ուղղակի նյութական վնասը կազմել է 1.6 տրիլիոն լիրա։ Ընդհանուր կորուստները համարժեք են 2023 թ. Թուրքիայի կանխատեսվող ՀՆԱ-ի 9 տոկոսին։ Ավելի վաղ ՄԱԿ-ը կանխատեսել էր Թուրքիայում տեղի ունեցած բնական աղետի վնասը 100 մլրդ դոլարի չափով։

Զեկույցի համաձայն՝ վնասվել են ավելի քան 0.5 միլիոն շենք, կապի եւ էներգետիկ ենթակառուցվածքներ, ներառյալ ապահովագրական հատվածի կորուստները, առեւտրականների եկամուտների կորուստը եւ մակրոտնտեսական ազդեցությունները։ Կանխատեսվում է, որ բնակարանային վնասը կազմում է 1 տրիլիոն 73.9 միլիարդ լիրա (56.9 միլիարդ դոլար), հասարակական ենթակառուցվածքներին եւ գրասենյակային շենքերին հասցված վնասը՝ 242.5 միլիարդ լիրա (12.9 միլիարդ դոլար), մասնավոր հատվածին հասցված վնասը՝ առանց բնակարանների, 222.4 մլրդ լիրա (11.8 մլրդ դոլար): Մոտավորապես 105 մլրդ դոլարի վնասը եռակի գերազանցում է Համաշխարհային բանկի նախնական այն կանխատեսումը, թե երկրաշարժերից Թուրքիայի տնտեսությանը հասցված վնասը գնահատել է 34.2 մլրդ դոլար։ Ի դեպ, ՀԲ-ն նշել էր, որ այդ գումարը կարող է աճել հետցնցումների պատճառով, եւ այդ 34.2 մլրդ-ն զուտ փետրվարի 6-ին տեղի ունեցած երկու շատ ուժեղ երկրաշարժների հետեւանքի հաշվարկված վնասի չափն էր։ Ֆինանսական միջազգային այս կառույցը նշել էր նաեւ, որ աղետի վերականգնումն ու հետեւանքների վերացումը կարող են ավելի թանկ արժենալ Թուրքիային։ Նկատենք, որ միայն փետրվարի 6-ի երկրաշարժներից տուժած շրջաններն ապահովել են Թուրքիայի գյուղատնտեսական արտադրանքի 15 տոկոսը, արտահանման 8.5 տոկոսը, այդ շրջանները գանձարան են բերել հարկային եկամուտների 7.5 տոկոսը։ Սա վերջնական պատկերը չէ, դեռ հաշվարկված չէ ջրհեղեղների պատճառած վնասը։ 

Բրիտանական «The Economist» հայտնի պարբերականի կայքում հրապարակվել է մի հոդված, որն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած քաղաքականությանը, տնտեսական ձախողումներին եւ մի շարք այլ խնդիրների, որոնք առկա են նախընտրական շրջանում։ «The Economist»-ը նշում է, որ թուրքական լիրան ավելի քան 80 տոկոս արժեզրկում է գրանցել, իսկ ինֆլյացիան 55 տոկոսից բարձր է եղել։ Գնաճի պատճառով էլ մարդիկ այլեւս ներդրումներ չեն անում երկրում։ Ըստ հոդվածի՝ Էրդողանի պլանները լիովին ձախողվել են տեղական արտադրանքը զարգացնելու եւ արտահանումը մեծացնելու վերաբերյալ։ Հունաստանի հետ հարաբերություններին անդրադարձ կատարելով՝ նշվում է, որ ե՛ւ Թուրքիայում, ե՛ւ Հունաստանում կայանալիք ընտրությունների ֆոնին Էգեյան ծովում հնարավոր են ռազմական բախումներ, որոնք լավագույն դեպքում կդրսեւորվեն երկու առաջնորդների վեճով կամ փոխադարձ մեղադրանքներով, իսկ վատագույն դեպքում՝ տեղ-տեղ սահմանային բախումների տեսքով։ «The Economist»-ի դիտարկմամբ՝ փետրվարին տեղի ունեցած երկրաշարժերի հետեւանքով Թուրքիան լիովին թուլացել է, եւ սա է պատճառը, որ Էրդողանը կրկին Արեւմուտքի հետ համագործակցելու եզրեր է փնտրում։ Նշվում է, որ առավելագույնը մինչեւ ընտրություններ այս վիճակը կարող է շարունակվել, ինչ-որ մի պահից սկսած, սակայն, համակարգը կպայթի, եւ Թուրքիայի տնտեսությունը կփլուզվի։ Իսկ նոր կազմավորվելիք կառավարության համար ինֆլյացիան կանգնեցնելը խիստ լուրջ եւ դժվարին խնդիր է լինելու (այս ամենի մասին «Էրմենիհաբերից» ենք տեղեկանում)։

Իրավիճակը ճիշտ պատկերացնելու համար նշենք, որ այնպես չէ, թե Թուրքիան չի պատկերացնում, թե ինչ խնդիրներ ունի եւ ձեռքերը ծալած նստած է։ Օրինակ՝ Թուրքիան հստակ զարկ է տալիս ռազմարդյունաբերությանը։ Նույն «Էրմենիհաբերից» տեղեկանում ենք, որ ԱՄՆ-ում գործող «Global Firepower» միջազգային ընկերությունը հրապարակել է պետությունների զինված ուժերի մասին 2023 թ. զեկույցը։

Համաձայն այդ զեկույցի՝ աշխարհի թիվ մեկ բանակը պատկանում է ԱՄՆ-ին: Հզորագույն եռյակում ԱՄՆ-ին հաջորդում են Ռուսաստանի եւ Չինաստանի բանակները։ Առաջատար տասնյակում կան ՆԱՏՕ-ի անդամ մի քանի երկիր՝ Ֆրանսիան (9-րդ տեղ), Մեծ Բրիտանիան (5-րդ տեղ), Իտալիան (10-րդ տեղ) եւն։ Թուրքական բանակը զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը` 2022-ի համեմատ բարելավելով իր դիրքը 2 հորիզոնականով։

Իրանի Իսլամական Հանրապետության  զինուժն այս տարի զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։ Նշվում է, որ վարկանիշային սանդղակում ներառված չէ երկրների միջուկային հզորության գործոնը։ Ռազմական հզորության առաջին տասնյակի 4-րդ տեղում Հնդկաստանն է, 5-րդում՝ Միացյալ Թագավորությունը, 6-րդում՝ Հարավային Կորեան, 7-րդում՝ Պակիստանը, 8-րդում՝ Ճապոնիան։ Հաջորդում են Ֆրանսիան եւ Իտալիան։ Զենքի արտահանման ծավալներով Թուրքիան աշխարհում 12-րդ տեղում է։ Նույն աղբյուրի համաձայն՝ Ստոկհոլմի միջազգային խաղաղության ուսումնասիրության ինստիտուտի տվյալներով՝ 2018-2022 թթ. ԱՄՆ-ը 7 անգամ մեծացրել է զենքի արտահանման ծավալները՝ հասցնելով 40 տոկոսի։ Երկրորդ տեղում Ռուսաստանն է, որին հաջորդում են Ֆրանսիան, Չինաստանը, Գերմանիան։ Այս ցուցակում Թուրքիան զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը՝ ավելացնելով զենքի արտահանման ծավալները 69 տոկոսով։ Թուրքիայի արտահանման ցուցակում ծավալներով առաջին տեղում Կատարն է՝ մոտ 20 տոկոս, այնուհետեւ ԱՄԷ-ն՝ 17 տոկոս, եւ Հորդանանը՝ 13 տոկոս։ Զենքի ներկրման ցուցակում Թուրքիան զբաղեցնում է 19-րդ տեղն աշխարհում։ Առաջին տեղում է Հնդկաստանը, երկրորդ տեղում՝ Սաուդյան Արաբիան, իսկ եռյակը եզրափակում է Կատարը։

Թուրքիան նաեւ, այսպես ասենք, դրոնային քաղաքականություն է սկսել։ Դեռ նախորդ տարի աշնանը թուրքական «Baykar Makina» ընկերությունը հայտարարել էր, որ ընկերության եկամուտների գերակշիռ մասն ԱԹՍ-ների արտահանման բաժինն է, «Bayraktar TB2» հարվածային ԱԹՍ-ներ գնող 24 երկրի հետ գործակցում են։ Ինչպես Թուրքիան հասավ այս արդյունքին (որակական եւ մատչելիության համատեղում), սա քննարկման այլ թեմա է։ Փաստն այն է, որ Թուրքիան դրոնային քաղաքականությունն օգտագործում է տարբեր երկրների հետ ե՛ւ ֆինանսական, ե՛ւ քաղաքական առումով շահավետ հարաբերություններ ստեղծելու համար։ Դժվար չէ հասկանալ, որ այս շահավետություն ասվածը ենթադրում է նաեւ տվյալ երկրների միջոցով թուրքական օրակարգի ներկայացում եւն։ Շատ բան ավելի հստակ կուրվագծվի առաջիկա նախագահական ընտրությունների արդյունքից հետո։ Դրա հետեւանքները ուղղակիորեն կարտապատկերվեն Ադրբեջանում։ Հայկական կողմը պետք է ամենայն մանրամասնությամբ հետեւի թուրքական տնտեսական եւ ռազմաքաղաքական օրակարգերին, որպեսզի նաեւ կարողանա ճիշտ աշխատել այդ օրակարգում ներառված եւ դրանից դուրս երկրների հետ։

Թեգեր: ԱԹՍԹուրքիա
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Հնդկաստանն ստիպված կլինի մերձենալ Արեւմուտքին

Հնդկաստանն ստիպված կլինի մերձենալ Արեւմուտքին

Ավերված, բայց՝ վկայող ու ներկայացնող

Ավերված, բայց՝ վկայող ու ներկայացնող

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist