Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Արեւմուտքի եւ Ռուսաստանի համագործակցության ամենահարմար տարածաշրջանը Հայաստանն է

Ռուսաստանում արդյոք բավարար չափով գիտակցվա՞ծ է այս անհրաժեշտությունը

Մարտի 31, 2023
Տարածաշրջան
Արեւմուտքի եւ Ռուսաստանի համագործակցության ամենահարմար տարածաշրջանը Հայաստանն է
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
172
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Երբեք չեմ մոռանում Իրաքի գիտությունների ակադեմիայի անդամ Ջ. Ջալիլի հավաստումը. «Ես որպես պատմաբան եմ ասում՝ Ռուսաստանը միշտ անհամեմատ մեծ հաջողությունների է հասել հարավում եւ միշտ զիջել է այդ հաջողությունները՝ հանուն Արեւմուտքում ինչ-որ կասկածելի ձեռքբերումների»։

Դա իմ ուսանողության շրջանում էր, իսկ Խորհրդային Միությունում ընդունված չէին նման մտքերը։ Հետագայում, ազատ մտածողության մուտքով բազմիցս ապացուցվեց այս ճշմարտությունը, որ հիմա ըստ էության ոչ ոք չի վիճարկում։ Անգամ ռուս ամենանշանավոր տիրակալները, սկսած 17-րդ դարից, իրենց մեծագույն հաջողությունները մասնավորապես հարավում են ունեցել։ Եթե Իսրայել Օրին հանկարծամահ չլիներ Աստրախանում, ապա այդ նվաճումների արդյունքները վստահորեն ավելի մնայուն եւ իմաստալից կլինեին, քանի որ ռուսական ցարի սխալն այն էր, որ չկարողացավ կամ արհամարհեց այդ պահին ներգրավել հայկական գործոնը, ինչն իրականացրեցին տարածաշրջանը հաջողությամբ գրաված նրա հաջորդները։ Բայց հայերի ներդրումը մշտապես անտեսվել, արհամարհվել կամ մոռացության է տրվել Ռուսաստանի հարավային քաղաքականության պատմության մեջ։ Հայերը միշտ ոգեւորվել են քրիստոնյա Ռուսաստանի մուտքով իրենց տարածաշրջան, եւ շատ հաճախ, գրեթե մեծ մասամբ, այն զուգակցվել է մեծ հուսախաբություններով։ Ռուսական գեներալը, որ հետսովետական Ռուսաստանում արդեն ամենամեծարվողների թվին է դասվել, մինչեւ կյանքի վերջ չէր կարող մոռանալ Անդրանիկի ապտակը, երբ ոգեւորելով հայերին եւ հայ կամավորական գնդերի օգնությամբ խորանալով Թուրքիայի խորքերը, հաղթած վիճակում հրաման իջեցրին հետ քաշվել հենց հայաբնակ հողերից։ Հայկական Կարինը հայաթափվեց նույն կերպ, երբ դավադիր նահանջի հրամանից հետո բոլոր հայերը ստիպված թողեցին իրենց բնօրրանը, քանի որ ռուսների օգնությամբ թուրքին ջարդած հայերը մնում էին միակ քավության նոխազը՝ կատաղած եւ վրեժխնդիր գազանի առջեւ։ Այսպես եղավ Վանում, այսպես եղավ Բաքվում, այսպես եղավ բոլշեւիկյան հեղափոխության, մինչեւ անգամ երկրորդ համաշխարհայինից հետո, երբ Ստալինը հրաժարվեց Կարսի ընդարձակ մարզից՝ Լեհաստանի վրա ազդեցությունը պահպանելու դիմաց։ Այժմ այդ Լեհաստանը ողջ Եվրոպայում Ռուսաստանի թիվ մեկ ատողն ու հակառակորդն է, իսկ Հայաստանը մնացել է Ռուսաստանի միակ եւ անկեղծ, հուսալի դաշնակիցը Կովկասում։

Այսօր Արեւմտյան ճակատում Ռուսաստանը դարձյալ ծայրահեղ անհարմար վիճակում է հայտնվել՝ հարուցելով ամբողջ Արեւմուտքի թշնամանքը։ Ողբերգականն այն է, որ Ռուսաստանը բոլոր կոնֆլիկտներում, որտեղ ներգրավված է, կոչված է պաշտպանել ազատագրման, ինքնորոշման ձգտողների, փոքրամասնության եւ թույլերի շահերը։ Այդպես էր Արցախում, Աբխազիայում, Օսեթիայում, Մերձդնեստրում, Ղրիմում, Դոնբասում։ Անձամբ եմ վկա եղել այն անսահման երջանկությանը, արցունքախառն շնորհակալության հուզիչ դրսեւորումներին, որոնցով համակվել էր Ղրիմը՝ Ռուսաստանի մուտքի կապակցությամբ։ Սակայն ազատագրման  պաշտպանի իր այս կոչումը Ռուսաստանն իրագործում է ռուսական արջի այնպիսի կոպտությամբ ու անշնորհքությամբ, որ իր դեմ է տրամադրել փաստորեն ողջ առաջավոր Արեւմուտքին։ Մանավանդ Ուկրաինայում իր չհաշվարկված արկածախնդրության պայմաններում այսօր Ռուսաստանը տենդագին փնտրում է հաղորդակցության եզրեր աշխարհի այդ քաղաքակիրթ մասի հետ՝ գոնե նվազագույն խայտառակությամբ դուրս գալու իր սանձազերծած այդ անհաջող խաղից։ Ամենասկզբում Բելառուսի  նախագահ Լուկաշենկոն էր փորձում այդ միջնորդի դերը ստանձնել, հետո մեծ հույսեր կապվեցին Թուրքիայի հետ։ ՌԴ եւ Ուկրաինայի դիվանագիտական ներկայացուցիչները հանդիպումներ ունեցան Անթալիայում, Ստամբուլում՝ փորձելով երկխոսության պատուհան բացել։ Վերջին ժամանակներս, երբ թուրքական գործոնը էապես նվազում է Ռուսաստանին օգնությունների հարցում, խառնվեց Ռուսաստանի մյուս կողմնակիցը Եվրոպայում՝ Հունգարիայի նախագահ Օրբանը, փորձելով ուղղակի ԱՄՆ-ին բերել բանակցությունների, հասկանալով, որ նա է գլխավորը։ Հիմա էլ խոսում են այս հարցում Չինաստանի առաքելության մասին։ Արեւմուտքի հետ լեզու գտնելը Եվրոպայում անհաղթահարելի խնդիր է դարձել Ռուսաստանի համար։

Այս անհաղթահարելի խնդիրները գոյություն չունեն հակամարտության մյուս օջախում՝ Հարավային Կովկասում։ Երեսուն տարի այս կողմերի միջեւ լուռ համերաշխություն է եղել Արցախի խնդրում, այդ թվում Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Սա Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ քաղաքական համագործակցության լավագույն օրինակներից էր։ Զարմանալիորեն, Արցախյան պատերազմի ողբերգական ավարտից հետո, ունենալով միակ իրական, անգերագնահատելի ներդրումը պատերազմի դադարեցման գործում, Ռուսաստանը նոր հավակնություններ է ձեռք բերել, որոնք խանգարում են միջազգային հաշտեցմանը, ինչին նա այդպես ձգտում է Ուկրաինական ճակատում։ Ավելի պարզ ասենք՝ մեր վերը ներկայացրած թեզին հակառակ, որ իր կոնֆլիկտներում Ռուսաստանը հայտնվել է թույլերի պաշտպանի դերում, զարմանալիորեն հենց մեր դեպքում այս երկիրը հանդես է գալիս որպես Պալմերստոնի ձեւակերպած եւ այսօր էլ արդիական՝ մերկանտիլ-շուկայական հայտնի դոկտրինի հետեւորդ։ Գրեթե 200 տարի առաջ Մեծ Բրիտանիայի վարչապետը հանդես եկավ մի կասկածելի թեզով, որը հետագայում, ցավոք, օրինակելի վարքագիծ դարձավ շատերի համար։ Այսօր դա ամենահայտնի ասույթներից մեկն է՝ «Մենք չունենք մշտական դաշնակիցներ։ Մենք չունենք մշտական թշնամիներ։ Միայն մեր շահերն են անփոփոխ եւ մշտական»։ Այս մտածողությունն էր, որ Բայրոնի նման ազնվական հումանիստի երկիրը դարձրեց շահամոլ, ինտրիգան, բոլորի գործերին խառնվող, ամեն տեղ իր օգուտը փնտրող մի տհաճ գաղութատեր։ Ցավալի է, որ այս վարդապետության հետեւորդները բազմացել են եւ դա համարում են վարքագծի իմաստուն կանոն։ Ավելի ցավալի է, որ մեզ հետ հարաբերություններում այս գաղափարախոսությամբ է առաջնորդվում Ռուսաստանը։ Մի երկիր, որը գաղափար չունի իր երկրի շահից, որն իր ժողովրդի բերանից կտրել՝ միշտ ուրիշներին է կերակրել, որը տիրապետելով աշխարհում ամենամեծ ռեսուրսներին, երբեք չի կարողացել ժողովրդի համար միջին կենսամակարդակ ապահովել, բայց պատերազմում հարյուրավոր միլիարդներ է քամուն տալիս, իր հաշվին 25 միլիարդանոց ատոմակայան կառուցում իրականում աշխարհաքաղաքական թշնամու համար եւ այլն, եւ այլն։

Այսօր Ռուսաստանը մեծ դժվարություններ ունի Արցախում եւ Հայաստան-Ադրբեջան հակամարտության կարգավորման խնդիրներում. փաստորեն, չի հաջողվում զսպել սանձերը կտրած Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքը եւ զավթողական նպատակները։ Սեպտեմբերին ադրբեջանական ներխուժման ժամանակ մեծ կորուստներ եղան, ըստ էության բացվում էր Ռուսաստանի հարավում ռազմական կոնֆլիկտի երկրորդ ճակատը, որին նա հրապարակային գնահատական չհամարձակվեց տալ` բնութագրելով որպես սահմանային բախումներ, երբ մի շարք արեւմտյան երկրներ իրերն անվանում էին իրենց անունով` Ադրբեջանի հարձակում Հայաստանի վրա։ Այնուամենայնիվ, մարտական գործողությունների դադարեցման խնդրում ԱՄՆ-ն եւ Եվրամիությունը մեծ դեր խաղացին՝ ցույց տալով, որ Հայաստանի հարցում փաստորեն պատրաստ են համատեղել ջանքերը Ռուսաստանի հետ։ Արեւմուտքն ակնհայտ բարեհաճություն էր ցուցաբերում Ռուսաստանի խաղաղապահ առաքելությանն այս հակամարտության գոտում, Ադրբեջանի վերջին ագրեսիան դադարեցնելու համար դիմել էր նաեւ փաստացի հակամարտության մեջ գտնվող պետությանը՝ ՌԴ-ին, որպեսզի նա օգտագործի կողմերի հանդեպ իր ազդեցությունը հրադադարի ռեժիմը վերականգնելու համար։ Այն մանրամասն վերլուծվել է նաեւ մեր էջերում՝ https://hhpress.am/hanrapetutyun/2022/13560/։

Սա նորից վկայում է, որ Հայաստանի հարցում Ռուսաստանի եւ Արեւմուտքի վերաբերմունքը կարող է միասնական լինել, նույնիսկ Արեւմուտքը պատրաստ է զիջել իր նավթային շահերը եւ սկզբունքները՝ հանուն այստեղ արդար լուծման։ Ռուսաստանը իմաստուն կգործի, եթե իր տրամադրվածությունը մրցակցությունից փոխի համագործակցության։ Եթե Եվրոպայում դա չի հաջողվում, ապա այստեղ միանգամայն հնարավոր եւ արդյունավետ կարող է լինել՝ օգնելու ռազմավարական գործընկեր Հայաստանին իր գերմարդկային փորձերում՝ համախմբելու բոլոր հնարավորությունները գոյաբանական վտանգը կասեցնելու ուղղությամբ։

Սկզբում կարծես Ռուսաստանի արձագանքն էլ Արեւմուտքի միջամտությանը հագեցած էր դիվանագիտական լայնախոհությամբ (ՌԴ նախագահի աշխատակազմի եւ ԱԳ նախարարության հայտարարությունը՝ «ՌԴ-ն պատրաստ է ողջունել ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակի այցը Հայաստան, եթե այն արդյունք տա» եւ այլն)։ Սակայն աստիճանաբար Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում հստակորեն կոշտանում է (ըստ էության, գործում է մեր ոչ բարով հարեւանի պառակտչական ձեռագիրը)։ Բանը հասավ այնտեղ, որ ՌԴ արտգործնախարար Լավրովն ի վերջո ուղղակի հայտարարեց՝ միջազգային մոնիտորինգային խմբի ներկայությունը հրահրիչ է Ադրբեջանի համար։ Սա Արեւմուտքի հետ համագործակցության ակնհայտ մերժում է։ «Էս հալին»։ Ի՞նչ է նշանակում՝ քարտեզները Ռուսաստանում են։ Ինչ է, Ռուսաստանը զլանո՞ւմ է հատկացնել իր տրամադրության տակ եղած քաղաքացիական իրավական փաստաթղթերը միջազգային քննարկման՝ արդարությունը հաստատելու նպատակով։ Չենք կարող մեղադրել, որ այս ամենը տրամադրում է որոշ շրջանակների, բնականաբար, մտածելու, որ Ռուսաստանն անհարմար իրավիճակում է հայտնվել՝ չկարողանալով մերժել ադրբեջանաթուրքական կողմի հետ կայացված ինչ-որ ներքին պայմանավորվածություններ, որոնք պետք է իրագործվեն՝ շրջանցելով միջազգային համագործակցությունը, կամ չկարողանալով ազդել Ալիեւի վրա՝ նրան զիջումներ է անում։ Եթե խաղաղարար գործընթացում հետին նպատակներ չկան, Ռուսաստանին պետք է ձեռնտու լինի Եվրամիության ներկայացուցիչների առկայությունը` Ալիեւի վրա լրացուցիչ ազդեցություն ունենալու եւ նրա քմահաճ ճնշումներին դիմակայելու համար։

Քննելով նաեւ կողմերի մտադրությունները, հնարավոր չէ հերքել, որ բոլոր դեպքերում, Արեւմուտքի առաքելություններն ակնհայտ մարդասիրական են գոնե այս դեպքում (… չհաշված Ռուսաստանին դուրս մղելու թեզը, որը ուղղակի չի ապացուցվում այս պահին) եւ իրավական բնույթ են կրում։ Ռուսաստանի մոտեցումն ավելի կոնկրետ է՝ շնորհիվ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի եւ դրա հիման վրա ռեալ գործող խաղաղարար խմբի տեղավորման, սակայն ռուսական լուծումները քաղաքականացված են եւ ասոցացվում են Հարավային Կովկասում միայնակ վերահսկելու՝ Ռուսաստանի վաղուց արտահայտված շահերի հետ, որ իրենք եւս չեն թաքցնում։ Իսկ ո՞վ կարող է պնդել, որ հանկարծ ավելի շահավետ չի դուրս գա ադրբեջանական կողմի հետ ամբողջական համագործակցությունը։ Այս իմաստով միջազգայնացումը գրեթե միակ հույսն է մնում հայերի համար՝ հավասարակշռություն հաստատելու ճանապարհով խուսափելու աղետից։

Շրջանցելով ճակատագրական այս պահին առկա բազմաթիվ այլ նրբություններ, պետք է ամփոփենք, որ Հայաստանը լավագույն ճակատն է Ռուսաստանի համար՝ միջազգային համագործակցության ասպարեզում, եւ նա կարող է կորցնել այդ հնարավորությունը։ Սա շրջանառվող տեսակետներից մեկն է միայն։

Հետսովետական Ռուսաստանի պատմության մեջ զգալի ներդրում ունեցած, ժամանակին մեծ հեղինակություն վայելող, ապա իշխանությունների կողմից մեկուսացված Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը գրում էր ցավով եւ որոշակի ինքնահեգնումով. «Ռուսաստանի սպառնալիքը բնավ էլ Արեւմուտքից չէ, այլ՝ հարավից։ Թեեւ ոմանք հակված են այդ սպառնալիքը համարել բարօրություն` Ռուսաստանի իսլամացման մեջ տեսնելով նրա փրկությունը Արեւմուտքից» (Յուրի Լուժկով, «Պատմության վերակերտումը», Եր., 2007)։

Հրաչյա ՎԱՐԴԱՆՅԱՆ

Թեգեր: ՀայաստանՈւկրաինապատերազմՌուսաստան
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Երբ խաղային ոլորտը «ծաղկում» է

Կայունացման հաշվի նպատակային մակարդակի կանոնը պատերազմի ժամանակ չի գործի

Ռազմական սպառնալիքի ներքո երկխոսություն չի կարող ծավալվել

Ռազմական սպառնալիքի ներքո երկխոսություն չի կարող ծավալվել

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Հետաքրքիր է իմանալ

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist