Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Ռազմական սպառնալիքի ներքո երկխոսություն չի կարող ծավալվել

Արցախցիների իրավունքների հարցը ուժի սպառնալիքով, առավել եւս՝ ռազմական ճանապարհով չի կարող լուծվել

Մարտի 31, 2023
Տարածաշրջան
Ռազմական սպառնալիքի ներքո երկխոսություն չի կարող ծավալվել
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
175
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախի Հանրապետությունից մի քանի լեզվով տարածվող պարբերական տեղեկագրերը փաստում են, որ ադրբեջանական զինուժը գրեթե ամենօրյա ռեժիմով խախտում է հրադադարը արցախա-ադրբեջանական շփման գծում: Մարտի 29-ին էլ հերթական տեղեկատվությունը տարածվեց, որ օկուպացված Շուշիի հարակից  շփման գծի հատվածում ադրբեջանցիները խախտել են հրադադարը: Դրանից մի քանի ժամ անց միայն Արցախից տարածված այդ ահազանգը հաստատեց նաեւ ՌԴ խաղաղապահ զորակազմը՝ ՊՆ-ի պաշտոնական կայքէջում հրապարակված տեղեկագրում: ՌԴ խաղաղապահ զորակազմը արձանագրում է հրադադարի խախտման դեպքերը, տեղեկացնում, որ կողմերի հետ քննություն է տանում հանգամանքները բացահայտելու ուղղությամբ, սակայն դրանց արդյունքների մասին այդպես էլ որեւէ հաղորդագրություն չկա:

Մյուս կողմից էլ, խաղաղապահ զորակազմը հրադադարի խախտման ոչ բոլոր դեպքերն է կարողանում արձանագրել: Լինում են օրեր, երբ ադրբեջանական բանակի ստորաբաժանումները մի քանի ուղղությամբ են խախտում հրադադարը: Այսպես, միայն մարտի 26-ին շփման գծի երեք տարբեր հատվածներում ադրբեջանցիները խախտել են հրադադարի ռեժիմը՝ Սուս գյուղի բնակիչներին թույլ չեն տվել խաղողի այգում էտման աշխատանքներ կատարել, Թաղավարդ գյուղի ուղղությամբ կրակելով խոչընդոտել են ցորենի դաշտում աշխատանքներ իրականացնել եւ Մարտակերտ քաղաքի հարակից տարածքում նռան այգիներում աշխատողների ուղղությամբ են անկանոն կրակ բացել:

Հրադադարի ռեժիմի խախտումներն արձանագրվում են շարունակական շրջափակման եւ շփման գիծն արդեն  երրորդ անգամ խախտելու ֆոնին: Մարտի 29-ի գիշերն էլ ադրբեջանական զինուժը փակել էր Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի Աղավնո եւ Տեղ գյուղերի միջնամասում գտնվող հատվածը: Այս ամենից հետո ադրբեջանական կողմը Արցախի ներկայացուցիչներին առաջարկում է հանդիպում կազմակերպել Բաքվում: Այդ երկրի քաղաքական ղեկավարության գործողությունները ոչ միայն չեն տեղավորվում որեւէ տրամաբանության մեջ, այլեւ արդեն աբսուրդի թատրոնի դրսեւորումներ են ստանում: Փաստացի պատերազմական գործողություններ իրականացնելով եւ ահաբեկելով Արցախի ժողովրդին՝ հարեւան պետության ղեկավարությունն առաջարկում է կողմերի հաջորդ հանդիպումը կազմակերպել Բաքվում: Կարելի է ենթադրել, որ վերջիններս համոզված են, թե արդեն չորրորդ ամիսը շրջափակման ենթարկելով Արցախը, շփման գծի երկայնքով պարբերաբար դիվերսիաներ կազմակերպելով եւ հրադադարը խախտելով, իրենց հաջողվել է արցախցիներին ահաբեկել, հետեւաբար, արդեն կարող են երկու երկրների ներկայացուցիչների երկրորդ հանդիպումից առաջ իմիտացնել խաղաղ համակեցվողների սցենարը եւ բարեկամական հրավեր անել Ադրբեջանի մայրաքաղաք:

Բաքուն չի կարողանում ընկալել, որ իր գործողություններով արցախցուն ավելի վճռական է դարձնում իր իրավունքների համար պայքարում եւ հերթական փաստարկներն է ներկայացնում աշխարհին, որոնք ապացուցում են, որ Արցախի ժողովուրդը չի կարող անվտանգ ապրել Ադրբեջանի հետ մեկ պետությունում: Մյուս կողմից էլ պարզ է, որ Բաքվում հանդիպումն ակնհայտ ոչ հավասար պայմաններ է ստեղծելու, եւ այն օգտագործվելու է Արցախի ժողովրդի ներկայացուցիչների վրա ճնշում գործադրելու նպատակով: Բաքվի այդ պարզունակ քայլին արձագանքեցին Արցախի իշխանությունները տարածած հայտարարության միջոցով: Նրանք ընդգծել են, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմից ստացված առաջարկը ոչ թե առկա խնդիրների շուրջ իրական քննարկում է հետապնդում, այլ երկխոսության խաթարում կամ սեփական օրակարգի պարտադրում: Արցախից պատրաստակամություն են հայտնել շարունակել շրջափակման հետ կապված տեխնիկական եւ հումանիտար հարցերի քննարկումը, բայց նախկին՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ եւ հիմնական տեղակայման վայրում:

Անթույլատրելի համարելով Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումների օրակարգի քաղաքականացումը՝ պաշտոնական Ստեփանակերտը շեշտել է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման քաղաքական հարցերը պետք է քննարկվեն համաձայնեցված եւ միջազգայնորեն ճանաչված բանակցային ձեւաչափերում՝ կողմերի իրավահավասարության հիման վրա եւ նրանց ստանձնած պարտավորությունների կատարման միջազգային ամուր երաշխիքների առկայության պայմաններում:

Այլ կերպ ասած՝ այս արձագանքով Արցախի ժողովուրդը ի լուր աշխարհի փաստում է, որ շրջափակման հետեւանքով ստեղծված հումանիտար ճգնաժամն ամենեւին չի խաթարել սեփական իրավունքների համար պայքարող արցախցու ոգին, իսկ ադրբեջանական կողմին բաց տեքստով ասում է, որ չի պատրաստվում ընկրկել ապակառուցողական, նենգ քայլերի առաջ եւ հորդորում է երկխոսությունը վարել կառուցողական հարթության վրա, քաղաքական բանակցություններն էլ՝ միջազգային ձեւաչափով: Այսինքն, երկխոսությունը ռազմական սպառնալիքի տակ չի կարող ընթանալ:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Թեգեր: Ադրբեջանխաղաղապահ ուժերսադրանքսահման
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

Հովհաննես Թումանյանի սիրտը

Հովհաննես Թումանյանի սիրտը

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Լենկթեմուրը եւ յոթ ձիաբեռ ադամանդի առասպելը

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist