Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Երբ անկառավարելի վախերը թելադրում են գործողությունները

Ապակառուցողական կեցվածքի հերթական ցուցադրությունը

Ապրիլի 1, 2023
Տարածաշրջան
Երբ անկառավարելի վախերը թելադրում են գործողությունները
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
110
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Վերջին ամսվա ընթացքում պաշտոնական Բաքվից տարածվող ապատեղեկատվության մեծ հոսքը, Արցախի հետ եւ ՀՀ-Ադրբեջան շփման գծում կազմակերպված ռազմական սադրանքները հուշում էին, որ Ադրբեջանն իրավիճակն ապակայունացնող հերթական քայլն է նախապատրաստում: Այդ մասին վկայում էին նաեւ հարեւան երկրի՝ արդեն բազմիցս արձանագրված նենգ գործելաոճի դրվագները: Իր այս քայլերի բուն նպատակը եւ թիրախը թաքցնելու համար հարեւան երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը սադրանքներ էր կազմակերպում Արցախի եւ Հայաստանի սահմանների տարբեր հատվածներում, իսկ վերջնարդյունքում պարզվեց, որ ապրիլի 1-ին, երբ գործարկվելու էր Հայաստանն Արցախին կապող Լաչինի այլընտրանքային ճանապարհը, նախապատրաստում էր նոր ապակառուցողական քայլը:

Չսպասելով ժամկետի լրանալուն՝ Ադրբեջանը մարտի 30-ին գիշերը նախ փակեց Ստեփանակերտը Մեծ Շեն եւ Հին Շեն բնակավայրերին միացնող գրունտային ճանապարհը, իսկ լուսաբացին դիրքավորվեց Լաչինի միջանցքի հին հատվածից ազատված սահմանագծի բոլոր ռազմավարական բարձունքներում (5 հենակետ` հայ-ադրբեջանական սահմանից 100-300 մետր խախտումով): Մինչ այդ ադրբեջանական ԶԼՄ-ները հերթական ապատեղեկատվությունն էին տարածել, թե, իբր, հայկական ուժերն այդ հատվածում դիրքեր են առաջ տալիս, ինչին արձագանքեց Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության նիստում հայտարարելով, թե ՊՆ դիրքերի փոխարեն այդ հատվածում տեղակայվում են ՀՀ սահմանապահ զորքերը՝ հույս հայտնելով, որ նույնը կանի նաեւ Ադրբեջանը:

Բայց Ադրբեջանի կառուցողականության վրա հույս դնելն անշնորհակալ գործ է, եւ Բաքուն դա ապացուցեց հերթական սադրիչ գործողություններով: Որպեսզի հասնի իր բաղձալի նպատակին՝ սահմանային էսկալացիային, ադրբեջանական պետության ռազմաքաղաքական ղեկավարությունն ակնկալում էր ՀՀ տարածք ներխուժմանն ի պատասխան հայկական զինված ուժերի գործողությունները: Դրանով Բաքուն կկարողանար նաեւ հիմնավորել արդեն մեկ ամիս պարբերաբար տարածած իր կեղծիքը, թե Հայաստանը սադրանք էր նախապատրաստում՝ օգտվելով ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունից: Արձանագրելով ներխուժման փաստը՝ ՀՀ ԱԱԾ-ն շեշտել էր, որ քայլեր են ձեռնարկվում խնդիրը հարթել առանց սահմանային էսկալացիայի, ինչը, բնականաբար, ադրբեջանցիների պլանների մեջ չէր մտնում:

ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելու հերթական դեպքը կարձանագրվի ԵՄ դիտորդական առաքելության կողմից, եւ դրա մասին կտեղեկացվեն եվրոպական ու միջազգային կառույցները: Սպասել, որ այն ինչ-որ չափով կազդի պաշտոնական Բաքվի վարքագծի վրա, ճիշտ չի լինի: Թերեւս, միջազգային հանրությունը մեկ անգամ եւս կհամոզվի Բաքվի ոչ կառուցողական կեցվածքի, ագրեսիվության մեջ, որ նրա գործողությունները տրամագծորեն հակադրվում են տարածաշրջանում խաղաղություն հաստատելու մասին այդ պետության ղեկավարի հնչեցրած պարբերական հայտարարություններին:

Մյուս կողմից էլ՝ ՀՀ սահմանից մի քանի հարյուր մետր առաջ գալու համար հսկայական քարոզչական նախապատրաստություն եւ զորքերի մեծ տեղաշարժեր կազմակերպելն առաջին հերթին խոսում է պաշտոնական Բաքվի չկառավարվող վախերի մասին: Վերջինս ունի մտավախություններ, որ իր՝ պարբերաբար գործած ագրեսիային կարող է համարժեք պատասխան լինել, ինչը, ի դեպ, հիմնազուրկ չէ: Թերեւս, հայկական կողմի հնարավոր «սադրանքների» մասին ապատեղեկատվության հոսքի մի պատճառն էլ այդ սպասելիքներն են, բայց Հայաստանի եւ Արցախի ղեկավարությունները բազմիցս հայտարարել են, որ չեն պատրաստվում տրվել ադրբեջանական հրահրող գործողություններին, ինչը տրամաբանական է, իսկ ՀՀ ինքնիշխան տարածքներ ներխուժումների հիմնահարցը կլուծվի քաղաքական եղանակով՝ սահմանազատման գործընթացի շրջանակներում:

ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Հայաստանը պետք է նոր մակարդակ հաղորդի Հնդկաստանի հետ փոխգործակցության ներուժին

Հայաստանը պետք է նոր մակարդակ հաղորդի Հնդկաստանի հետ փոխգործակցության ներուժին

Հնդկաստանը քննարկում է հնարավոր հետեւանքները

Հնդկաստանը քննարկում է հնարավոր հետեւանքները

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist