Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Ծուղակ… Բաքվի համար

Իրանա-ադրբեջանական «փոխհրաձգություն» դիվանագիտական ճակատում

Ապրիլի 5, 2023
Տարածաշրջան
Ծուղակ… Բաքվի համար
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
114
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Իրանի եւ Ադրբեջանի միջեւ առկա ներքին լարվածությունն աստիճանաբար ավելի խիստ շեշտադրումներով հրապարակային դրսեւորումներ է ստանում: Այն առավել թեժացավ ադրբեջանական պետության արտաքին գործերի նախարար Բայրամովի՝ Իսրայել կատարած այցից հետո: Վերջին օրերին իրանա-ադրբեջանական «փոխհրաձգությունը» ինտենսիվացել է հատկապես դիվանագիտական ճակատում՝ ստանալով աննախադեպ բնույթ: Սա էլ՝ այն դեպքում, երբ գործնականում վերոնշյալ հարեւան պետությունների միջեւ դիվանագիտական հարաբերություններ չկան՝ Թեհրանի ադրբեջանական դեսպանատան աշխատակիցներին Բաքու հետ կանչելու որոշումից հետո:

Իրանը գերզգայուն գտնվեց Իսրայելի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների համատեղ ասուլիսի ժամանակ Կոենի արած հայտարարություններից հետո: Մահմեդական շիա ուղղությանը հետեւող հիմնական բնակչություն ունեցող պետության եւ Իսրայելի նման մերձեցումը չէր կարող հարցեր չառաջացնել Թեհրանում, առավել եւս, երբ Իսրայելի արտաքին գերատեսչության ղեկավարը հայտարարում է, թե Ադրբեջանն իրենց հետ համակարծիք է «Իրանից եկող վտանգների հարցում»: Կոենը հայտարարել էր, որ իրենք Բաքվի հետ պետք է համատեղ գործեն, որպեսզի թույլ չտան Իրանին զարգացնել միջուկային հզորությունները:

Իսրայելը մշտապես խոսում է Իրանի միջուկային ծրագրի «սպառնալիքներին» դիմակայելու մասին, ինչն առաջին հերթին ենթադրում է ուժային լուծումներ, որի մասին ակնարկեց նաեւ Կոենը՝ շեշտելով համատեղ «վստահելի եւ վճռական զինված ուժեր կազմավորելու» անհրաժեշտությունը: Չնայած Բայրամովն իր խոսքում խուսափեց հակաիրանական ձեւակերպումներից, բայց նրա այցն ու հանդիպումներն ինքնին այդ համատեքստում էին: Բնականաբար, դրան հետեւեց Իրանի ԱԳՆ խոսնակի պարզաբանման մասին հրապարակային դիմումը՝ ուղղված Բաքվին: Ադրբեջանից, սակայն, հնչեց պատասխան մեղադրանքը՝ իբր, ադրբեջանցի պատգամավորի դեմ զինված միջադեպի հետաքննության նախնական հետքերը տանում են դեպի Իրան:

Ադրբեջանն առաջին անգամ իր արտաքին գերատեսչության մակարդակով Իրանին մեղադրում է զինված միջադեպ կազմակերպելու մեջ: Միջադեպ, որի շուրջ միայն անորոշություններ են եւ բազմաթիվ անպատասխան հարցեր: Ստացվում է, որ Ադրբեջանը՝ իր արտաքին գործերի նախարարի՝ Իսրայելից վերադառնալուց հետո կտրուկ փոխեց սեփական հռետորաբանությունը եւ աննախադեպ մեղադրանքներ ուղղեց Թեհրանին: Բանն այն է, որ Ադրբեջանն ուղղակի չի կարող մերժել այն պետությանը, որը համարվում է պաշտպանության ոլորտում իր առաջին գործընկերը: Ավելորդ չէ հիշելը, որ 44-օրյա պատերազմից առաջ Ադրբեջանն իր բանակի սպառազինության հիմնական մասը գնել է այդ պետությունից: Ըստ Ստոկհոլմի խաղաղության միջազգային ինստիտուտի տվյալների՝ 2016-20 թթ. Ադրբեջանի գնած զենքի խմբաքանակների մոտ 70 տոկոսը մատակարարվել է Իսրայելից: Այս միտումը շարունակվել է նաեւ 2020 թ. Արցախի դեմ իրականացված ագրեսիայից հետո:

Պարզ է, որ նման աջակցություն ստացած Բաքուն ի վիճակի չի լինի մերժել Իսրայելի որեւէ առաջարկ եւ այդ առումով հայտնվել է ծանր իրավիճակում: Ունենալով շիա հավատի հետեւորդ բազմամիլիոնանոց թալիշ եւ թաթ համայնքներ, որոնք բացահայտ հայտարարում են, թե երբեւէ դուրս չեն գա իրենց պատմական հայրենիք համարվող Իրանի դեմ, պաշտոնական Բաքուն լուրջ խնդիրների առաջ է կանգնած:

Միանշանակ է, որ Բաքվի հակաիրանական այս կեցվածքը չի ողջունում այդ երկրի քաղաքացիների մեծ մասը, եւ այսօր վերջինս ավելի շատ խնդիր ունի իր քաղաքացիների հարցերին պատասխանելու, քան դրսից հնչեցվածներին, հետեւաբար՝ իրանա-ադրբեջանական դիվանագիտական «փոխհրաձգության» մեջ Բաքուն պարտվում է՝ մի կողմից չկարողանալավ բացահայտ հայտարարել Իսրայելի հակաիրանական գիծը պաշտպանելու մասին, մյուս կողմից՝ իր քաղաքացիների տրամադրությունները բավարարելու հարցում:  Փորձը ցույց է տալիս, որ անհրաժեշտ պահին ադրբեջանական իշխանությունները կարող են գործողության դիմել առանց սեփական քաղաքացիների կարծիքը հարցնելու, բայց հիպոթետիկ այդ  քայլերն էականորեն այլ հետեւանքներ կարող են բերել՝ հաշվի առնելով Իրանի ահռելի ազդեցությունն ադրբեջանական շիա համայնքի վրա:

ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
«…Հարկավոր է եւս մի արթնացում»

«…Հարկավոր է եւս մի արթնացում»

Իշխանության այլընտրանքի հարցը Հարավային Կովկասում

Իշխանության այլընտրանքի հարցը Հարավային Կովկասում

Ամենաընթերցվածը

  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Ուկրաինա-ադրբեջանական կապերի բնույթը

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5
  • Իսլամը մասնակից չէ

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist