Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Անտեսելով գրված ու չգրված բոլոր օրենքները

Ապրիլի 6, 2023
Տարածաշրջան
Անտեսելով գրված ու չգրված բոլոր օրենքները
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
156
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Միջազգային հանրության եւ իրավունքի պաշտպանության կազմակերպությունների՝ Լաչինի միջանցքն անհապաղ բացելու որոշումներին ու հորդորներին ադրբեջանական պետության ղեկավարությունն արձագանքեց արհամարհական ժեստով՝ ավելի խստացնելով Արցախի շրջափակման օղակը: Դրանով պաշտոնական Բաքուն պարզապես անտեսեց իր առաջ դրված ցանկացած միջազգային ատյանի որոշում եւ հորդոր: Ապրիլի 5-ի առավոտյան Լաչինի միջանցքը փակ պահող ադրբեջանական ուժերն արգելել են նաեւ ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստանից Արցախի 27 քաղաքացու, այդ թվում՝ երեխաների, տարեցների եւ կանանց վերադարձն իրենց տներ:

Այսպիսով՝ հարեւան պետության ղեկավարությունը ոչ միայն չի կատարում ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, այլեւ ամբողջությամբ արգելում է Արցախի քաղաքացիների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, որը սահմանված է նաեւ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Արգելվում է առանց այն էլ խիստ սահմանափակված տեղաշարժը միջանցքով, ինչը ծայրահեղ անհրաժեշտությամբ իրականացվում էր խաղաղապահների միջնորդությամբ: Վերջիններս ստիպված են եղել արցախցիներին ուղեկցել հետ՝ Գորիս: Իսկ 4 քաղաքացու, որոնց ինքնազգացողությունը վատացել էր, շտապօգնության մեքենաներով հասցրել են Ստեփանակերտի հիվանդանոց:

Ադրբեջանը կոպտորեն խախտում է մարդու հիմնարար իրավունքների բոլոր միջազգային նորմերը, իսկ բարոյական նորմերի մասին խոսելն ուղղակի ծիծաղելի է: Դրանով ավելորդ անգամ ապացուցվում է, որ արցախցիների իրավունքները պաշտպանելու մասին այդ երկրի իշխանությունների հայտարարությունները կեղծ են, եւ նրանց իրական նպատակը Արցախի հայաթափումն է: Պարզ է, որ Արցախի ժողովուրդը չի ընկրկելու նման ճնշումների առաջ, չի դադարեցնելու իր իրավունքների համար պայքարը, առավել եւս՝ կիսատ չի թողնի այդ գոյապայքարին իրենց կյանքը նվիրած ընտրյալների գործը: Սա էլ, իր հերթին, նշանակում է, որ միջազգային ճնշումների անարդյունավետության դեպքում Բաքուն կրկին դիմելու է ռազմական ճանապարհով Արցախը հայաթափելու փորձին:

Ռազմական նոր ագրեսիայի համար հիմքեր ստեղծելու ուղղությամբ պաշտոնական Բաքուն կատարում է դանդաղ, բայց հետեւողական քայլեր: Արդեն չորրորդ ամիսն ընթացող Լաչինի միջանցքը փակ պահելու ռեժիմի խստացմամբ ադրբեջանական պետության ղեկավարը փաստացի չեղարկում է Արցախում հրադադարն ապահովող միակ փաստաթղթի՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հերթական կետը: Այն միակ գործող փաստաթուղթն է, որը տարածաշրջանում կանխում է  ռազմական գործողությունների վերսկսումը, հետեւաբար, պաշտոնական Բաքվի հեռահար նպատակներն առավել քան թափանցիկ են ու իրատեսական:

Ադրբեջանի այս գործողություններին գործուն հակազդեցություն չկա նաեւ եռակողմ հայտարարությունը ստորագրած ՌԴ-ից: Հավանաբար, կաշկանդված լինելով ուկրաինական հակամարտությամբ՝ Մոսկվան ձեռնպահ է մնում Բաքվի նկատմամբ կտրուկ գործողություններից, ինչն ավելի սանձարձակ է դարձնում վերջինիս: Մոսկվայից նաեւ հայտարարում են, որ խաղաղապահների մանդատի լիազորությունները սահմանափակ են, հետեւաբար, ավելին չեն կարող անել: Այս դեպքում Արցախում գործընթացների աղետաբեր ընթացքը կանխելու համար անհրաժեշտ են անվտանգության եւ մարդու իրավունքների պահպանման լրացուցիչ մեխանիզմներ ու միջոցներ: Ադրբեջանը մերժում է այդ ուղղությամբ ցանկացած առաջարկ: Պարզ է, որ իր նենգ նպատակներն իրականացնելու ճանապարհին Բաքուն չի ցանկանա տեսնել միջազգային միջնորդ այլ ձեւաչափ: Այստեղ է, որ առաջնային անհրաժեշտություն են դառնում այդ մեխանիզմներն Ադրբեջանի ղեկավարությանը պարտադրելու միջազգային կառույցների գործողությունները: Այն չանելն ուղղակի նշանակում է, որ միջազգային հանրությունն աչքերը փակում է հերթական՝ արդեն քաղաքակրթության 21-րդ դարում իրականացվող սողացող ցեղասպանության փաստի առաջ:

Թեգեր: ԱդրբեջանԱրցախխաղաղապահ ուժերճանապարհսադրանք
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Պայմանավորվել են շարունակել…

Պայմանավորվել են շարունակել...

Շահումյանի ծրագրի ազգային բնույթը

Շահումյանի ծրագրի ազգային բնույթը

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Հետաքրքիր է իմանալ

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

    17 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 4

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist