Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Իրանա-ադրբեջանական խոր հակասությունը քողազրկվեց

Թեհրանի հետ հարաբերությունները փչացնելու նվազագույն եւ առավելագույն հետեւանքները

Ապրիլի 8, 2023
Տարածաշրջան
Իրանա-ադրբեջանական խոր հակասությունը քողազրկվեց
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
210
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Իրանա-ադրբեջանական ներքին հակամարտությունը դուրս է գալիս դիվանագիտական էթիկայի եւ արեւելյան քաղաքավարության՝ այս դեպքում արհեստական շղարշի տակից: Չնայած ներքին լարված հարաբերություններին, մինչեւ վերջին ժամանակահատվածը կողմերը դեռ կարողանում էին զուսպ հարաբերվել: Իրանը, առաջնորդվելով իր ավանդական արեւելյան դիվանագիտության բարիդրացիության սկզբունքներով, փորձում էր Ադրբեջանի բավական կոպիտ քայլերին ոչ նույնաձեւ, բայց թափանցիկ պատասխան տալ: Վերջինս վարում էր իրանական ավանդական արտաքին քաղաքականության հավասարակշռված գործողություններ: Թեհրանն ակնհայտ մեղմ արձագանքեց Հայաստանի միջպետական ճանապարհից իրանցի վարորդներին Բաքու բերման ենթարկելու փաստին, իր երկրի քաղաքացիների՝ բեռնափոխադրող մեքենաների համար խոչընդոտներ ստեղծելուն, կեղծ տեղեկատվության տարածման դեպքին, երբ Բաքուն պնդում էր, թե Արցախում է գտնվել Իրանի՝ իբր, դիվերսիաներ կազմակերպելու մեջ մասնագիտացած անձանց խումբը:

Թեհրանն այդ ամենին պատասխանում էր ոչ բացահայտ եւ շատ դեպքերում՝ անտեսանելի միջոցներով՝ փորձելով  առկա լարված հարաբերությունները հնարավորինս զերծ պահել հրապարակային դրսեւորումներից: Թեհրանի եւ Բաքվի հարաբերություններում հակասությունների նման մակարդակ նկատվեց 44-օրյա արցախյան պատերազմից հետո, երբ Ադրբեջանն սկսեց պարբերաբար խոսել այսպես կոչված «զանգեզուրյան միջանցքի» մասին, որից հետո Իրանի հոգեւոր-քաղաքական առաջնորդները հրապարակային եւ բարձր հարթակներից սկսեցին հայտարարել, որ այդ երկիրը թույլ չի տա տարածաշրջանում պատմական եւ ճանաչված սահմանների խախտում՝ դրան զուգահեռ կազմակերպելով աննախադեպ ծավալների եւ քանակի զորքերի ներգրավվածությամբ զորավարժություններ:

Այն բանից հետո, երբ իսրայելական թերթերում տեղեկություն տարածվեց, թե Արցախի օկուպացված տարածքներում մեծ արագությամբ կառուցված օդանավակայաններն Իսրայելի ռազմական կարիքների համար են օգտագործվում՝ վերջինիս օդուժին տրամադրվելով, Իրանի գործողություններն ավելի կոշտացան, բայց դրանք կրկին հնարավորինս հեռու էին պահվում հրապարակային հակադրման մակարդակից:

Այս ամենին հետեւում էին պաշտոնական Բաքվի՝ դիվանագիտական էթիկայից հեռու եւ ոչ բարիդրացիական հարաբերությունների ենթատեքստ ունեցող հայտարարություններն ու գործողությունները, բայց ապրիլի 6-ին ադրբեջանական պետության ղեկավարությունը գնաց Թեհրանի հետ բացահայտ հակադրության եւ առճակատման՝ առայժմ դիվանագիտական հարաբերություններում: Այդ երկրի արտաքին հարաբերությունների գերատեսչությունը Իրանի դեսպանատան միանգամից 4 դիվանագետի հայտարարեց «պերսոնա նոն գրատա» եւ պարտադրեց 48 ժամվա ընթացքում լքել Ադրբեջանը: Տարածված հայտարարության մեջ առկա ձեւակերպումը, թե դեսպանատան աշխատակիցները խախտել են Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի 1961 թ. կոնվենցիան, ընդամենը շաբլոն ձեւակերպում էր եւ ամենեւին չէր համապատասխանում իրական շարժառիթներին:

Իրականությունն այն է, որ թյուրքական պետություններն իրենց ծավալապաշտական  նպատակներն իրականացնելու ճանապարհին բախվել են իրանական չորսհազարամյա պետականությամբ ձեւավորված քաղաքակրթության պատին եւ արդեն բացահայտ գործողություններ են անում դրա դեմ: Պարզ է, որ Բաքուն նման աղաղակող քայլի ինքնագլուխ չէր գնա, այն ուղղորդվում է Անկարայից: Ստացվում է, որ Ադրբեջանին ներքաշում են վտանգավոր խաղերի մեջ: Թեհրանից առայժմ զսպվածության բանավոր հորդորներ են հնչում այդ երկրի ուղղությամբ՝ ակնարկելով, որ առճակատման դեպքում Բաքվի բարեկամները կարող են չհասցնել օգնության գալ նրան:

Անտեսելով այս ամենը՝ Ադրբեջանը գնում է Իրանի հետ հարաբերությունները փչացնելու բացահայտ քայլերի, իսկ դրա առաջին հետեւանքը կլինի այն, որ Բաքուն նվազագույնը կարող է դուրս մնալ Հյուսիս-Հարավ միջանցքի հաղորդակցության ուղիներից, որում տեղ ունենալու համար այնքան ջանք է թափել, ինչպես նաեւ՝ Իրանի տարածքով թուրքմենական գազը Եվրոպա հասցնելու ծրագրից: Դրանք կլինեն այն նվազագույն կորուստները, որոնք Ադրբեջանը կարող է կրել Իրանի հետ «հարաբերությունները փչացնելու» դեպքում, իսկ առավելագույն կորուստը կլինի թալիշների եւ թաթերի միանգամայն օրինական ու տրամաբանական անջատումն Ադրբեջանից:

Թեգեր: ԱդրբեջանԻրան
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Ուժի դիրքերից հոխորտալով՝ խաղաղություն չեն պարտադրում

Ադրբեջանը շարունակելու է լպիրշանալ

«Բաժանիր, որ տիրես» կարգախոսի տրամաբանությամբ

«Բաժանիր, որ տիրես» կարգախոսի տրամաբանությամբ

Ամենաընթերցվածը

  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist