Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Արցախի բռնազավթված բնակավայրերից ոչնչացվում են հայկական հետքերը

Բաքուն անտեսում է եռակողմ հայտարարության հերթական դրույթը

Ապրիլի 11, 2023
Տարածաշրջան
Արցախի բռնազավթված բնակավայրերից ոչնչացվում են հայկական հետքերը
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
289
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Իր հազարամյակների բնօրրանում արարող հայ ժողովրդի հարուստ ժառանգությունը նոր հարվածներ է ստանում ադրբեջանական պետական քաղաքականության հետեւանքով: Այս պետության ձեւավորման օրվանից հետեւողականորեն ոչնչացվում են հայաբնակ գյուղերը եւ պատմամշակութային ժառանգությունը: 1992 թ. ապրիլի 10-ին Մարաղայի կոտորածներն այդ ցեղասպան քաղաքականության հերթական փաստագրումն էին, Բաքվից եւ Սումգաիթից հետո՝ հերթական հայաթափված խոշոր հայկական բնակավայրը:

Դաշտային Ղարաբաղի ողջ տարածքը հայաթափվեց եւ բռնի տեղահանվեց արցախյան առաջին ազատամարտի տարիներին: Այդ բնակավայրերում հայկական հետք հայտնաբերելը դժվարին առաքելություն կլինի ցանկացողների համար, քանի որ ադրբեջանական պետությունն այնտեղից վերացրել է այն ամենը, ինչը կվկայեր այդ բնակավայրերի եւ հողերի իրական տիրոջ՝ հայ ժողովրդի մասին:

Արցախյան երրորդ պատերազմից հետո Ադրբեջանի այս քաղաքականությունը նոր թափ եւ դրսեւորումներ ձեռք բերեց: Այսօր սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթներում ակտիվորեն տարածվում են տեսագրություններ եւ լուսանկարներ, որոնք փաստում են հայկական բնակավայրերի ու հոգեւոր-մշակութային կոթողների ոչնչացման մասին՝ արդեն մեր օրերում: Դրանք փաստում են Աղավնո գյուղի ամբողջական հողին հավասարեցման, Թալիշի հայ բնակիչների տների ավերման եւ փոխարենը այնտեղ բնակեցված ադրբեջանցիների տների կառուցման աղաղակող տեսագրություններ: Բարբարոսական նման քայլերը վկայող բազմաթիվ փաստագրումներ կան նաեւ Շուշիի վերաբերյալ: Միանշանակ կարելի է պնդել, որ նույն վիճակն է տիրում նաեւ Արցախի Հանրապետության բռնազավթված այլ բնակավայրերում, ուղղակի ադրբեջանցիները դրանք դեռ չեն փաստագրել իրենց իսկ ձեռքերով:

Պաշտոնական Բաքուն այդ քաղաքականությունը շարունակում է՝ կոպտորեն ոտնահարելով եւ անտեսելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակող հայտարարության հերթական դրույթը, որի համաձայն Ադրբեջանը պարտավորված է ապահովել տեղահանված անձանց եւ փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղ եւ հարակից շրջաններ, ինչը պետք է իրականացներ ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձր հանձնակատարի վերահսկողության ներքո: Այստեղ ավելորդ է խոսել առաջին արցախյան պատերազմից հետո բռնագաղթած հայերի՝ սեփական բնակարանները վերադառնալու մասին:

Հայաթափված բնակավայրերն ադրբեջանցիներով բնակեցնելով եւ Արցախը շրջափակված պահելով՝ Բաքուն բացահայտ ասում է, որ չի պատրաստվում կատարել Արցախում հրադադարի, կայունության պահպանմանը եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը նպաստող հիմնական գործող փաստաթղթի դրույթները: Սրան զուգահեռ՝ Բաքվից ոչ միայն շարունակվում են հայատյաց եւ ռազմատենչ հայտարարությունները, այլեւ՝ նախադպրոցական եւ դպրոցական հաստատություններում թշնամանքի սերմանումը հայ ժողովրդի հանդեպ: Այս փաստերը պետք է ահազանգ լինեն միջազգային համապատասխան մարմինների համար՝ տարածաշրջանում հերթական ապակայունացումը կանխելու եւ այնտեղ իրական խաղաղությանն ու կայունությանը նպաստող գործելաոճ Բաքվին պարտադրելու համար:

Թեգեր: անկախությունԱրցախՄԱԿՄարաղա
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Խայծ միամիտների համար

Խայծ միամիտների համար

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Եւ հրեշտակն իր գերանդին գցեց երկրի վերայ, եւ երկրի այգու խաղողը քաղեց, եւ գցեց Աստուծոյ բարկութեան մեծ հնձանի մէջ»

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist