Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Հուլիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

44-օրյա ագրեսիան՝ Էրդողանի ընտրարշավի հաղթաթուղթ

Հարեւան պետության ռազմական շեշտադրումը վերաբերում է տարածաշրջանի բոլոր երկրներին, այդ թվում՝ Հայաստանին

Ապրիլի 12, 2023
Տարածաշրջան
44-օրյա ագրեսիան՝ Էրդողանի ընտրարշավի հաղթաթուղթ
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
131
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մայիսին Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրությունները թեւակոխում են ընտրարշավի թեժ փուլ, եւ Էրդողանի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը քաղաքական խաղասեղանին է դրել իր ձեռքում եղած բոլոր հաղթաթղթերը: Երբ պետությունը տնտեսական ծանր վիճակում է, երբ աննախադեպ արժեզրկմանը եւ տնտեսական ցուցանիշների անկմանը գումարվել են երկրաշարժի պատճառած 100 միլիարդ դոլարը գերազանցող վնասները, Թուրքիայի իշխող կուսակցությունը, թերեւս, կարող է օգտագործել միայն ռազմական ոլորտում, այն է՝ հարեւան Սիրիայում, Իրաքում, Լիբիայում իրականացրած ռազմական գործողությունների արդյունքները:

Ինչպես եւ սպասելի էր, որպես հիմնական հաղթաթուղթ, Էրդողանի կուսակցությունն ընտրապայքարում օգտագործելու էր 44-օրյա ագրեսիան Արցախի ժողովրդի դեմ: Պատերազմի ելքը մշտապես շեշտադրվել է Թուրքիայի առաջնորդի՝ Ադրբեջան կատարած եւ ներքին այցերի ժամանակ, որպես այդ երկրի ապահոված հաղթանակ: Այդ փաստը մշտապես ստիպված շեշտել է նաեւ Ալիեւը Թուրքիայի քաղաքական էլիտայի հետ հանդիպումների ժամանակ, ամենայն հավանականությամբ՝ պարտադրված, քանի որ իր երկրի ներսում զինվորական հանդերձանքով բեմադրած «մենաներկայացումների» ժամանակ վերջինս «հաղթանակը» մշտապես վերագրել է իրեն եւ ադրբեջանական բանակին:

Բայց այսօր Էրդողանի կուսակցությունը ընտրարշավի ընթացքում բացահայտ հայտարարում է, որ Արցախյան երրորդ պատերազմի ելքն իրենք են ապահովել: Այսպես՝ «Արդարություն եւ զարգացում» կոսակցության մարզային համակարգման կենտրոնի բացման ժամանակ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւելութ Չավուշօղլուն օրերս հայտարարել է, որ եթե այդ երկիրն իր ռազմարդյունաբերությամբ ներքին պահանջների բավարարումը 80 տոկոսի չհասցներ, հարվածային ԱԹՍ-ներ, ցամաքային հակաօդային հարձակողական համակարգեր եւ ուղղաթիռներ չարտադրեր, ապա Ադրբեջանը կդժվարանար գրավել Արցախի տարածքները: Այստեղ Չավուշօղլուն, թերեւս, «մոռանում է» հիշատակել Սիրիայից վարձու ահաբեկիչների՝ Արցախյան պատերազմում ներգրավման գործընթացը համակարգելու եւ բայրաքթարների կառավարմանը թուրքական ռազմական մասնագետների մասնակցության փաստի մասին: Բայց ճշմարտությունն այն է, որ Էրդողանի կուսակցությունն Արցախյան վերջին պատերազմն օգտագործում է որպես իր ընտրապայքարի հիմնական գործիք:

Նույն օրը Թուրքիայի մեկ այլ վիլայաթում արդեն Էրդողանն է թափահարում ռազմական խաղաթուղթը: Ելույթ ունենալով առաջին՝ «Անադոլու» տեղական արտադրության դեսանտային նավի՝ բանակին հանձնման միջոցառմանը, իշխող կուսակցության առաջնորդը հայտարարել է, թե հաջորդ տարի այդ երկրի ռազմական բյուջեն կհասցնի 75 մլրդ դոլարի՝ շեշտելով, թե երբ ինքը 2002-ին եկել է իշխանության, ռազմական բյուջեն եղել է ընդամենը 5.5 մլրդ դոլար: Էրդողանը նաեւ հայտարարել է, որ այդ ընթացքում ռազմարդյունաբերական ձեռնարկությունները  56-ից հասել են 2700-ի: Սակայն ուշագրավ է Թուրքիայի առաջնորդի խոսքի մեկ այլ հատվածը, որում նա շեշտում է, որ ռազմական արդյունաբերության զարգացման միջոցով Թուրքիան պատրաստվում  է ապագա հնարավոր ռազմական իրավիճակներին:

Այսինքն, Էրդողանը բացահայտ հայտարարում է իր ղեկավարած վարչախմբի հաղթելու դեպքում այդ երկրի հետագա հնարավոր հարձակումների մասին, քանի որ բոլոր դեպքերում՝ եւ՛ Լիբիայում, եւ՛ Սիրիայում, եւ՛ Իրաքում, առավել եւս Արցախում Թուրքիան անմիջականորեն մասնակցել է ռազմական ագրեսիաներին եւ այլ պետության տարածքներ ներխուժումներով՝ ուղղակի կամ միջնորդավորված:

Այն, որ Թուրքիան ընտրարշավում հիմնական խաղաթուղթ է օգտագործում ռազմական գործոնը, նաեւ խոսում է թուրքական հասարակության շրջանում ձեւավորված համապատասխան պահանջարկի մասին: Վերջին տարիներին արմատական ազգայնական գաղափարախոսության զարգացմանը խթանած իշխանությունները լավ գիտեն, որ այդ գործիքը լավագույնն է ընտրապայքարի ժամանակ, որը կարող է նույնիսկ ստվերել տվյալ երկրի սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակը:

Թուրքիաի իշխող էլիտան շահաբաժիններ է ձեռք բերում ներսում, բայց միանշանակ կորցնում ժողովրդավարական աշխարհում, քանի որ ոչ մի առաջադեմ արժեքային համակարգ կրող համայնք չի խրախուսում ոչ պաշտպանական նպատակներով ռազմական գործողությունները եւ ռազմական ուժի մեծացումը: Այս իրողությունների պայմաններում Թուրքիայի կողքին է Հայաստանը, որին Անկարան Բաքվի միջոցով շարունակում է առավելապաշտական պահանջներ ներկայացնել եւ խոսել ուժի սպառնալիքի դիրքերից: Հետեւաբար, հարեւան պետության ռազմական շեշտադրումը վերաբերում է տարածաշրջանի բոլոր երկրներին, նաեւ՝ Հայաստանին:

Թեգեր: ընտրություններԹուրքիա
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Խաղաղության պատրանքի օղակը

Խաղաղության պատրանքի օղակը

Քաղաքական հետնաբեմը նույնպես թեժ է

Քաղաքական հետնաբեմը նույնպես թեժ է

Ամենաընթերցվածը

  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    Բարի անուն, լուսավոր հետագիծ

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հերոսների ոգին անմահ է

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    129 Կիսվել են
    Կիսվել 52 Tweet 32
  • Հայ զինվոր-ռազմիկի վարքականոնը

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist