Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Թյուրքական զորավարժություններ ապրիլի 24-ի նախաշեմին

Տարածաշրջանն ինտենսիվորեն ռազմականացվում է

Ապրիլի 20, 2023
Տարածաշրջան
Թյուրքական զորավարժություններ ապրիլի 24-ի նախաշեմին
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
80
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Տարածաշրջանը, որտեղ գտնվում են Հայաստանը եւ Արցախը, ինտենսիվորեն  ռազմականացվում է: Ավերիչ երկրաշարժի հետեւանքով 50 հազարից ավելի մարդկային կորուստներ եւ 100 մլրդ դոլարը գերազանցող նյութական վնասներ կրած Թուրքիան նախկին ինտենսիվությամբ շարունակում է մեծացնել ռազմական կարողությունները՝ իր հետեւից տանելով նաեւ Ադրբեջանին: Բնական աղետը եւ տնտեսության վատ վիճակը որեւէ կերպ չեն թուլացնում վերոնշյալ երկու պետությունների համատեղ ռազմական մերձեցման եւ ռազմականացման գործընթացի արագությունը:

Առաջիկա օրերին Կարսում կրկին կանցկացվեն թուրք-ադրբեջանական զորավարժություններ ուշագրավ՝ «Հեյդար Ալիեւ-2023» անվանմամբ: Վարժանքների ժամանակ, ինչպես միշտ է արվում, կրկին շեշտը դրվելու է երկու պետությունների զինված ուժերը նույն չափանիշներով ուղղորդելու վրա՝ մարտական գործողությունների համակարգմամբ, փորձի փոխանակմամբ: Թյուրքական երկու պետությունները գրեթե ամենամսյա ռեժիմով համատեղ զորավարժություններ են անցկացնում ադրբեջանական զինված ուժերը հին՝ ռուսական չափանիշներից թուրքականին համապատասխանեցնելու նպատակով:

Ուժի ցուցադրման նման միջոցառումները տարածաշրջանում ուղղված են երկու պետության՝ Հայաստանի եւ Իրանի դեմ: Դժվար է չնկատելը, որ թյուրքական պետությունները բնական աղետից կարճ ժամանակ անց վերջին զորավարժությունները հապճեպ կազմակերպում են Հայոց եղեռնի հիշատակի օրվա՝ Ապրիլի 24-ի նախաշեմին: Սիմվոլների սիրահար թյուրքական պետության նման թափանցիկ ակնարկները եւ ուղերձները նոր երեւույթ չեն, դրանք ուղեկցել են նրա զավթողական քաղաքականության պատմության ողջ ընթացքում: Բացառություն չեղավ նաեւ 44-օրյա պատերազմի դեպքում: Թերեւս, զորավարժությունների վայրն էլ պատահական չի ընտրվել՝ պատմական հայկական Ղարսը:

Զորավարժություններ անցկացնելու մասին հաղորդագրության տարածման օրը նաեւ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն երկարատեւ արգելքից հետո համաձայնություն է տվել F-16 կործանիչների արդիականացման ծրագրին: Այն կասեցվել էր նաեւ հայկական լոբբիի գործողությունների արդյունքում՝ 2020 թ. սեպտեմբերյան ագրեսիայում Անկարայի գործուն միջամտության  հիմնավորմամբ: Այստեղ խոսքը 80 կործանիչների արդիականացման մասին է, եւ տեղին է հիշեցնելը, որ Թուրքիայի զինված ուժերի հենց այս տիպի կործանիչին է վերագրվում 44-օրյա պատերազմի օրերին ՀՀ տարածքում հայկական Սու-25 ինքնաթիռի խոցման փաստը, քանի որ թուրքական ինքնաթիռն այդ օրերին հերթապահում էր Ադրբեջանի երկնքում՝ Մինգեչաուրի ջրամբարի մոտ, եւ հայկական ինքնաթիռից գտնվել է խոցելիության բավարար հեռավորության վրա: Ներմուծմանը զուգահեռ Թուրքիան աննախադեպ ընդլայնում է նաեւ սեփական ռազմարդյունաբերության ծավալները: Մեծ ծավալներով զինվում է նաեւ Ադրբեջանը, որը վերջին երկու տարում ոչ միայն վերականգնել է 44-օրյա պատերազմում ունեցած տեխնիկայի ահռելի կորուստները, այլեւ գերազանցել նախապատերազմյան ծավալները:

Սպառազինությունների մրցավազքի եւ զորավարժությունների պարբերականության այս միտումները կտրուկ մեծացնում են տարածաշրջանում ու աշխարհում անկայունության ռիսկը՝ միեւնույն ժամանակ դուրս մնալով նաեւ միջազգային համապատասխան կենտրոնների ուշադրությունից: Բանն այն է, որ Արցախյան առաջին պատերազմից հետո միջազգային համապատասխան կառույցները մշտապես եւ հետեւողականորեն ստուգում էին, որպեսզի կողմերը զենքի եւ զինամթերքի համամասնությունները գերազանցող գնումներ չանեն կամ արգելված զինատեսակներ ձեռք չբերեն, ինչը թույլ էր տալիս հնարավորինս ապահովել ռազմական հավասարակշռությունը եւ նվազեցնում էր խնդիրները ռազմական ճանապարհով լուծելու հավանականությունը: Այսօր արդեն մեր տարածաշրջանում այդ հավասարակշռությունը խախտվում է նաեւ միջազգային համապատասխան կառույցների լուռ հայացքի ներքո:

Վերոնշյալ միտումները Հայաստանին պարտադրում են միջոցներ ձեռնարկել տարածաշրջանում ուժերի հարաբերակցության տարբերությունը նվազեցնելու ուղղությամբ, քանի որ այն առաջնային դեր ունի մեր պետության շուրջ խաղաղության պահպանման համար: Այս հարցում Հայաստանն ունի բարեկամ երկրների աջակցության կարիքը, բայց կարեւոր է, որ այն լինի ոչ միայն սպառազինության ձեռքբերման հարցում, այլեւ թյուրքական պետությունների դեմ հասցեական ճնշումների մեխանիզմներով:

Թեգեր: ԱդրբեջանզորավարժություններԹուրքիա
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Խաղաղություն հայցողը խաղաղություն չի ստանա

Խաղաղություն հայցողը խաղաղություն չի ստանա

Նոր միգրացիոն ճգնաժամի շեմին

Նոր միգրացիոն ճգնաժամի շեմին

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist