Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Հայանպաստ հայտարարություններն անգամ հայկական կողմին ոչինչ չեն տա

Եթե հայկական կողմն ինքը քայլեր չձեռնարկի սեփական տարածքը պաշտպանելու համար

Ապրիլի 25, 2023
Տարածաշրջան
Հայանպաստ հայտարարություններն անգամ հայկական կողմին ոչինչ չեն տա
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
492
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ապրիլի 23-ին Ադրբեջանը փակեց Հակարիի կամուրջը եւ պաշտոնապես հայտարարեց այնտեղ անցակետ տեղադրելու մասին: Արցախն արդեն մոտ 5 ամիս է՝ շրջափակված է։ Ադրբեջանական կողմից Հակարիի կամրջի վրա անցակետի տեղադրումով թյուրքը խստացնելու է շրջափակումը: Թե ինչպես են ռուսական խաղաղապահներն ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հումանիտար բեռներ տեղափոխելու կամ տեղափոխելո՞ւ են, արդյոք, պարզ չէ։ Այն պարզ պատճառով, որ Հաագայի դատարանի որոշումն անտեսող ադրբեջանական կողմին ոչինչ չի խանգարում «սառույցին գրել» նաեւ հումանիտար օգնություն ցույց տվողների ցանկությունները։

Այս ամենը կանխատեսելի էր, եւ, ցավոք, շարունակություն է ունենալու ադրբեջանական կողմի ագրեսիան։ Բազմիցս ենք ասել՝ թշնամին լկտի է, բայցեւ՝ անկեղծ։ Ադրբեջանը քողարկված ռազմավարություն չէ, որ իրագործել է, գերմտքի արգասիք չէ, որ կյանքի է կոչել, ասել է՝ արել է։ Ադրբեջանը հայտարարում է, որ հայաթափելու է Արցախը, եւ եթե Հայաստանն իրեն «խելոք չպահի», մի օր իր գլխավերեւում տեսնելու է ադրբեջանական դրոշները։ Այստեղ չկա՛ ոչ մի քողարկում, չկա՛ ոչ մի գերռազմավարություն, կա մեր՝ հայկական կողմի, մեղմ ասած, պասիվ պահվածք, այն է՝ չկա թշնամու դեմ պատասխան գործողություն։

Անկեղծ լինենք՝ այս դեպքում ինչո՞ւ չպետք է օգտվի թշնամին։ Զավեշտալի է, բայց այդ մեկդարյա արհեստածին պետությանը, կարելի է ասել, հայկական հարցի լուծման պատմական հնարավորություն է ընձեռվել։ Եվ սա ոչ թե չափազանցություն, այլ դառը իրականություն է, որովհետեւ եթե ադրբեջանական կողմը, Աստված մի արասցե, կարողանա հայաթափել Արցախը, Հայաստանի Հանրապետության կյանքը կարճ ժամանակի հարց կլինի։

Հասկանանք վերջապես՝ մեզ միջազգային հարթակից օգնություն չի գալու, որովհետեւ հանձնվողին չեն օգնում, որովհետեւ ինքներս մեզ չենք օգնում։ Ինչ է անում այսօր Հայաստանի Հանրապետությունը, որ մի ժամանակ Արցախի անվտանգության երաշխավորն էր։ Պատասխանը գիտենք։ Ավելի մեղմ բնութագրմամբ՝ իրեն պահում է միջազգային հանրույթի պես. կոչեր է անում թշնամուն…

Իսկ Ադրբեջանը նոր չէ թեւեր ստացել։ Ադրբեջանի թեւերն ուժեղացել են դեռ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։ Երբ նոյեմբերի 25-ին Քարվաճառը հանձնվեց… անկրակոց։ Այն Քարվաճառը, որ Արցախյան առաջին ազատամարտի ժամանակ հայկական կողմի համար կարեւոր ռազմավարական կետ էր, որի ազատագրումով Արցախի եւ Հայաստանի կապը կայունացավ։ Բացի դա. ճակատային գիծն էապես կրճատվեց, Մարտակերտի թիկունքն ամրացավ, Վարդենիսի անվտանգությունն ապահովվեց։ Նոյեմբերի 9-ով հանձնվեց այն Քարվաճառը, որտեղ 44-օրյայի ժամանակ թուրքը չէր հասել։ Ադրբեջանի թեւերն ուժեղացան նաեւ այն ժամանակ, երբ նոյեմբերի 9-ից հետո էլ Արցախում տարածքներ կորցրեցինք։ 44-օրյայից հետո Արցախի 75 տոկոսն անցավ ադրբեջանական օկուպացիայի տակ։ Հիմա 75-ից շատ է. Փառուխի, Քարագլխի մի մասը չմոռանանք (ոչ միայն)։ Չմոռանանք նոյեմբերի 9-ից հետո ՌԴ ՊՆ քարտեզի փոփոխությունը, որ ցույց է տալիս հայկական կողմի կորուստները։ Այո, անհերքելի է, ռուսական կողմը վարում է իր շահից բխող քաղաքականություն։ Հարցն այն է, թե ինչ է անում հայկական կողմը։ Գրողը տանի, ի վերջո, Արցախը հայապատկան է, եւ Արցախի նկատմամբ իրավունքների ու պարտականությունների հասցեատերը նախ մենք ենք, ոչ ռուսական, ամերիկյան, եվրոպական ու չգիտեմ էլ ինչ կողմերը։

Այս ամենից հետո ինչու է զարմանալի, որ Հակարիի կամուրջն Ադրբեջանը փակել է։ ՌԴ ՊՆ-ն ասում է (ՊՆ տեղեկագրից ենք տեղեկանում,-Ա. Մ.)՝ «2023 թվականի ապրիլի 23-ին միակողմանի եւ չհամաձայնեցված գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմն արգելափակել է երթեւեկությունը Լաչինի միջանցքով՝ ռուսական խաղաղապահ զորախմբի թիվ 1 դիտակետի տարածքում։ Խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը բանակցություններ է վարում ադրբեջանական կողմի հետ»։ Զարմանալի ոչինչ չկա, «միակողմանի եւ չհամաձայնեցված» փակել է, որովհետեւ մարսել է Փառուխը, Քարագլուխը… Դրա համար էլ հիմա դժվար է ասել, արդյոք ՌԴ-ն կկարողանա (կամ կցանկանա) հետ պահել Ադրբեջանին։

ՌԴ-ից գանք այլ կողմերին։ ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը (ԱՄՆ պետդեպն էլ է նմանատիպ հայտարարություն տարածել) թվիթերում գրել է, թե «ԱՄՆ-ն խորապես մտահոգված է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղության գործընթացում վստահություն հաստատելու ջանքերը»: Հենց ուզում ենք տեսնել, թե այդ մտահոգությունը ինչի է հանգեցնելու, կարդում ենք շարունակությունը. «Մենք վերահաստատում ենք, որ Լաչինի միջանցքում պետք է լինի մարդկանց եւ առեւտրի բաց եւ ազատ շրջանառություն, եւ բոլոր կողմերին կոչ ենք անում վերադառնալ խաղաղ բանակցություններին ու զերծ մնալ սահմանի երկայնքով սադրանքներից եւ թշնամական գործողություններից»։ Այստեղ մնում է ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանին բարեւել ու հարցնել՝ եթե գիտեք, որ Ադրբեջանն է փակել, ապա կողմերին ինչո՞ւ եք կոչ անում խաղաղ բանակցությունների վերադառնալ։ Հայաստանը շատ խաղաղ է, անթույլատրելիության աստիճանի խաղաղ նույնիսկ, այնքան խաղաղ, որ անգամ իր երկրի տարածք մտած թշնամուն բան չի ասում…

Իհարկե, հնչում են նաեւ առավել հասցեական ու հայանպաստ հայտարարություններ ԱՄՆ Կոնգրեսից, Փարիզի Սենատից՝ միջազգային հանրությանը կոչ անելով վճռականորեն միջամտել՝ խաղաղությունը պահպանելու եւ Լաչինի միջանցքի շրջափակմանը վերջ դնելու համար։ ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի փոխնախագահ Ադամ Շիֆն ասել է, թե Արցախի ճանաչման բանաձեւ է դրել շրջանառության մեջ Կոնգրեսում եւ կցանկանար տեսնել, որ Միացյալ Նահանգները ճանաչում է Արցախի անկախությունը, որովհետեւ «դա կաջակցի եւ անվտանգություն ապահովելու ավելի մեծ հնարավորություն կընձեռի՝ ընդդեմ Ադրբեջանի շարունակական ագրեսիվ պահվածքի»։ Ադամ Շիֆը ճիշտ է նկատել. Ադրբեջանի այս պահվածքը միջազգային հանրության, ներառյալ Միացյալ Նահագների կողմից հայտարարությունների արդյունք է. «Բարոյական համարժեքության հայտարարություններ, որոնք երկու կողմերին կոչ են անում դադարեցնել սադրիչ գործողությունները, երբ կա միայն մեկ պատերազմող կողմ, եւ դա Ադրբեջանն է»։

Ամենայն հարգանքով այն գործիչների հանդեպ, ովքեր ճշմարտությունը վեր են դասում քաղաքական կեղտոտ խաղերից։ Բայց մի բան հաստատ է. հայանպաստ այդ հայտարարություններն անգամ, բարոյական աջակցությունից զատ, հայկական կողմին ոչինչ չեն տա, եթե նա ինքը քայլեր չձեռնարկի իր տարածքն ու իր արժանապատվությունը պաշտպանելու ու պահպանելու համար։ Այո, Արցախն ուժեղ է, որովհետեւ արդեն 5 ամիս դիմանում է շրջափակմանը։ Բայց Արցախը պիտի տեսնի ու զգա, որ ՀՀ պետությունը իր կողքին է։ Ընդգծում ենք՝ մենք չենք մեռել, ոտքի կանգնել կարող ենք, եթե, իհարկե, տուրք չտանք մեր, իբր, անուժ լինելուն ու, հետեւաբար, ամեն գնով, իբր, խաղաղությանը միտված կեղծ ու սին քարոզչական թեզերին։ Մեր հանդեպ լուռ ու կույր միջազգային քաղաքականությունն անպայման կփոխվի, եթե ինքներս փոխենք մեր հանդեպ վերաբերմունքը՝ մեր միջից վտարելով թույլի հոգեբանությունը։ Որովհետեւ չեն օգնում ընկածին, ում, ինչպես Նժդեհը կասեր, «պակասում է ինքնօգնությամբ ոտքի կանգնելու կամքը»։ Հետեւաբար, լուծումն է՝ «…ոչ մի զիջում: Հանցանք է զիջելը: Զիջել` նշանակում է թույլ լինել, ամոթալի պարտություն կրել»:

Թեգեր: ագրեսիաԱդրբեջանԱրցախսադրանքսահման
Կիսվել2Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Ցավի մաթեմատիկան` + – x : = …

Ցավի մաթեմատիկան` + - x : = ...

Արցախցու առաջ կրկին հառնում է գոյապայքարի հրամայականը

Արցախցու առաջ կրկին հառնում է գոյապայքարի հրամայականը

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հետաքրքիր է իմանալ

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

    17 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 4
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist