Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 17, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախում ներքին հասարակական-քաղաքական լարվածությունը Բաքվի երազանքն է

Մայիսի 18, 2023
Տարածաշրջան
Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
155
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախում ընթացող ցանկացած գործընթաց, առաջին հերթին՝ քաղաքականը, պետք է ընկալվի անվտանգության տեսանկյունից: Միանշանակ է, որ Ադրբեջանը դիտարկում է հնարավոր բոլոր միջոցները՝ Արցախի Հանրապետության ներքին գործերին միջամտելու իր երազանքն իրականացնելու համար: Արդեն կես տարի փակ պահելով Լաչինի միջանցքը՝ պաշտոնական Բաքուն ցանկանում է կաթվածահար անել Արցախի կենսագործունեության բոլոր ոլորտները: Շրջափակումը տրամաբանորեն բերելու էր Արցախի հասարակական-քաղաքական շրջանակներում որոշակի լարվածության, ինչի վրա էլ, ըստ էության, իր հաշվարկը կառուցել է Բաքուն:

Շրջափակման հետեւանքով ստեղծված աղետալի սոցիալ-տնտեսական, հումանիտար իրավիճակը որեւէ կերպ մեղմելու հարցում արցախցիներն ակնկալիքներ ունեն ոչ միայն միջազգային կառույցներից եւ Հայաստանից, այլեւ հենց Արցախի իշխանություններից, առավել եւս, որ տարածաշրջանում զարգացումները տեղափոխվել են այն տրամաբանության մեջ, որի շրջանակներում Արցախի Հանրապետության սուբյեկտայնությունը բարձրացել է, եւ արցախցիների խոսքը դարձել է առաջնային:

Ադրբեջանի ձեւավորած այս իրավիճակն Արցախի լեգիտիմ իշխանությունները պետք է օգտագործեն երկրի շահն առաջ մղելու եւ պետության սուբյեկտայնության բարձրացման խնդիրները լուծելու համար, ինչի համար առաջին հերթին Արցախի հասարակության եւ քաղաքական ուժերի առավելագույն համախմբում է անհրաժեշտ, հակառակը կլինի այն, ինչն ակնկալում է Բաքուն:

Մայիսի 15-ին Արցախում տեղի ունեցավ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կազմակերպած հանրահավաքը, որով վերջինս  պահանջում էր իրեն նշանակել պետնախարար, որպեսզի իրագործի Արցախում ճգնաժամի հաղթահարման իր առաջարկած ծրագրային 5 կետերը: Միանշանակ  ընդունելի է, որ Արցախի խորհրդարանում մեծությամբ երկրորդ խմբակցությունը ներկայացնող ուժի ղեկավարն առաջարկում է ծրագիր ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, սակայն չի կարելի ասել, թե ընդունելի էր դրան հասնելու՝ նախնական փուլում նրա ընտրած ճանապարհը: Հանրահավաքի մասնակիցները սկզբում որոշել էին պետական մարմինների մուտքերը փակելով՝ ներկայացնել իրենց պահանջները:

Արցախի քաղաքական ղեկավարության առաջարկությամբ ցուցարարները համաձայնեցին գործընթացները տեղափոխել այլ հարթություն՝ քաղաքական երկխոսության դաշտ, որտեղ բոլոր քաղաքական ուժերը կարող են ներկայացնել իրավիճակից ելքի իրենց ծրագրերը, եւ միասնական որոշում կընդունվի դրանց իրականացման ու իրականացնողների հարցերով:

Արցախի Հանրապետությունում ցանկացած ներքին լարվածություն ձեռնտու է թշնամուն, որն էլ վերջինիս հիմնական նպատակներից է: Այս իրավիճակն օրինաչափորեն գիտակցում են Արցախի քաղաքական ոլորտի սուբյեկտները, եւ հուսանք, որ ԱԺ հովանու ներքո սկսվող քաղաքական քննարկումների արդյունքում կլինեն կոնսենսուսային լուծումներ: Միայն նման ընթացակարգով ընդունված որոշումները եւ հաստատված գործողությունները կարող են ծառայել արցախցիների շահերին եւ ամրապնդել անվտանգությունը, հակառակը կհարվածի Արցախին: Աներկբա է, որ ինչպես բոլոր ժամանակներում, այս անգամ էլ Արցախը կկատարի ճիշտ ընտրություն եւ կընդունի միասնական քայլերի հաջորդականություն՝ ստեղծված ծանր իրավիճակից դուրս գալու եւ իր նպատակներին հասնելու համար:

Կիսվել1Tweet1Կիսվել1
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Շրջանցելով արդարությունն ու արդարադատությունը

Հաջորդ Հոդվածը
Ազգից հասարակ-ություն «սարքելու» ճանապարհը պետք է փակել-2

Ազգից հասարակ-ություն «սարքելու» ճանապարհը պետք է փակել-2

Էրդողանին աջակցության մեջ ճեղք է նկատվում

Էրդողանին աջակցության մեջ ճեղք է նկատվում

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • Գեղանկարչի անհատական ցուցահանդեսը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Հայաստանի ջրաղացները կարող են զբոսաշրջության զարգացման լուրջ խթան դառնալ

    13 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist