Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 17, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Նախ մեր հոգում, հետո՝ մնացած բոլոր ձեւերով

Մայիսի 23, 2023
Տարածաշրջան
Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
263
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Մենք պաշտպանելու ենք միջազգային սկզբունքներն ու ընդհանուր արժեքները՝ վճռականորեն ընդդիմանալով աշխարհի ցանկացած կետում տարածքների խաղաղ ճանապարհով հաստատված կարգավիճակը փոխելու միակողմանի փորձերին եւ հաստատելով, որ տարածքների բռնազավթումն արգելված է».- շաբաթ օրը Ճապոնիայի ԱԳՆ-ն Յոթնյակի (G7) երկրների ղեկավարների Հերոսիմայի գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարությունն է տարածել։ Ըստ այդմ, Յոթնյակի ղեկավարները կողմ են «իրավունքի գերակայության վրա հիմնված ազատ եւ բաց միջազգային կարգի ամրապնդմանը, ի շահ երկրների՝ ՄԱԿ-ի կանոնադրության հարգման» (ՏԱՍՍ)։

Մնացյալ «սիրուն» տողերն էլ կարող ենք մեջբերել, բայց այդ ամենը մեզ չի  վերաբերում։ Հայտարարությունն ունի հստակ հասցեատեր, որի վրա մատ են փորձում թափ տալ, բայց սրա մասին էլ չենք խոսի, քանզի մեր նյութի քննարկման թեման այլ է։ Այն է՝ միջազգային հայտարարությունները գրեթե մեծամասամբ երկակի կամ բազմակի չափանիշներով են եւ միշտ պաշտպանում են այն կողմի կամ կողմերի շահերը, որոնք թելադրող են կամ ձայնի իրավունք ունեն։ Ձայնի իրավունք չունեցողների կողքով այդ հայտարությունները այդ պահի քամու պես անվերադարձ անցնում են։

Միջազգային խաղացողներն ասում են. «Տարածքների բռնազավթումն արգելված է»։ Կարդում ես ու մտածում, որ խաղացողներն ունեն ձայն, բայց գոնե մեր մասով նրանց ձայնը կշիռ չունի։ Ընդհանրապես այդ խաղացող երկրներից քանի՞սն են ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Նրանք գիտեն, չէ՞, որ հայը ցեղասպանվել է իր իսկ հայրենիքում, քշվել իր իսկ հայրենիքից, եւ այդ հայրենիքի մի մեծ հատվածում «առաջացել» է այսօրվա Թուրքիան, այսինքն՝ Թուրքիան բռնազավթել է Արեւմտյան Հայաստանը։ Փաստորեն՝ «տարածքների բռնազավթումն արգելված է» արտահայտությունը Թուրքիայի մասով չի գործում, իսկ մեր մասով դատարկ խոսույթ է։

Կամ՝ Ադրբեջանը 2021 թ. մայիսի 12-ին, նույն տարվա նոյեմբերի 17-ին եւ 2022 թ. սեպտեմբերին օկուպացրել է ՀՀ տարածքներ։ Թշնամին Սյունիքի, Վայոց ձորի եւ Գեղարքունիքի մարզերում ամրանում է, դիրքեր ու շինություններ է կառուցում։ 2023 թ. ապրիլին Ադրբեջանի զինված ուժերը մտան Սյունիքի մարզի սահմանամերձ դարձած Տեղ գյուղի (իսկ սահմանամերձ է դարձել Արցախի Քաշաթաղի շրջանի հանձնումից հետո) տարածք, գրավեցին հայկական հող ու նոր դիրք կառուցեցին։ Հիմա թե՛ Տեղն են վերահսկում, թե՛ հարակից տարածքները։ Մայիսները, նոյեմբերները, սեպտեմբերները, ապրիլները շարունակվելու են, որովհետեւ 44-օրյային մասնակցած եւ Ադրբեջանին աջակցած թուրքական պետության առաջին դեմքը պարզ հայտարարել է, թե փառավորվել է իր նախնիների հոգին, այն նախնիների, որոնք 1915-ին իրագործել են Հայոց ցեղասպանությունը։ Ադրբեջանն էլ իր նպտակներն է շրջանառում՝ «Արեւմտյան Ադրբեջան», «հայրենի Ղարաբաղ», «հայրենի Զանգեզուր» եւ այլ եզրույթներով։ Հայկական հողերի վրա ստեղծված թուրքական երկու պետությունները՝ Թուրքիան ու Ադրբեջանը չեն թաքցնում իրենց նպատակները՝ Հայաստանն ու Արցախը կործանելու։ Դրա համար էլ երբ լսում ենք, որ միջազգային կոչվողներն ասում են, թե «տարածքների բռնազավթումն արգելված է», չգիտենք՝ լանք, թե խնդանք։

Խնդալն, իհարկե, խինդը չէ՝ սարկազմիկ ծամածռություն է, լացն էլ՝ անզորության ճիչ։ Բայց երկուսն էլ այս պահին մեզ չեն օգնի, ճիշտ հակառակը՝ կխանգարեն։ Ավելին՝ մենք օգնության չպետք է սպասենք եւ ոչ միայն այն պատճառով, որ մեր պետական արտաքին քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ մենակ ենք մնացել, այլ՝ որովհետեւ  ինքներս մեզ օգնելու կամք չենք դրսեւորում։ Նժդեհն ասում է. «Չի կարելի օգնել այն ընկածին, եթե նրան պակասում է ինքնօգնությամբ ոտքի կանգնելու կամքը»։

Որ «տարածքների բռնազավթումն արգելված է», միջազգային դերակատարները մեր մասով կհիշեն միայն այն ժամանակ, երբ տեսնեն, որ կամք ունենք կրկին ոտքի կանգնելու, մեր Արցախին կրկին տեր լինելու, Հայաստանի Հանրապետության տարածքից թրքական կովկասյան մնացուկներին դուրս շպրտելու։ Այդ ժամանակ ե՛ւ ՀՀ-ի բարեկամները նորից կհիշեն, որ բարեկամ են, ե՛ւ բոլորովին այլ աչքով կտեսնեն, որ Բերձորի միջանցքը փակ է։ «Հանկարծ» բոլորովին այլ կերպ կնկատեն, որ ադրբեջանական զինված ուժերը այլ երկրի՝ ՀՀ-ի տարածքում են եւն։

Վախենո՞ւմ ենք պատերազմից։ Պատերազմ այսպես թե այնպես լինելու է։ Թուրքը մեզ հանգիստ չի թողնելու, ու ոչ մի իբր խաղաղության թեզ, հայտարարություն, պայմանագիր ու չգիտեմ էլ ինչ փաստաթուղթ, թեկուզ հազար կնիքով դաջված, մեզ խաղաղություն չի տալու։ «Հաղթանակը տարվում է դեռ կռիվը չսկսած` նախ բարոյապե՛ս, նախ հոգիների՛ մեջ: Կռիվը միջոց է միայն` շոշափելի արտահայտություն տալու մեր ներքին վստահությանը, մեր ներքին հաղթանակին». Նժդեհն այսօր առավել քան արդիական է: Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է՝ նախ մեր հոգում, հետո՝ մնացած բոլոր ձեւերով։

Վերջին շրջանի (44-օրյայից առաջ եւ հետո) հրապարակումներից հետո ընթերցողներիցս մի քանիսը ինձ հարց ուղղեցին՝ արդյոք պատերազմից չե՞մ վախենում, որ գրում եմ, թե պատերազմ է լինելու եւ ոչ խաղաղություն։ Վստահ եմ՝ շատերի գլխում այդ հարցը ծագած կլինի։ Գուցե ժամանակն է ընդհանուր պատասխանելու։  Պատերազմից, անշուշտ, վախենում եմ, սարսափում եմ պարզապես, որովհետեւ պատերազմը լուսավորներին է տանում՝ անեզր վիշտ ու թախիծ բերելով ընտանիքին, ազգին, երկրին։ Բայց առավել եւ ամենից շատ սարսափում եմ այն մտքից, որ պատերազմից խուսափելու եւ վախենալու հետեւանքը, առանց չափազանցության, կարող է լինել հայրենիքից մնացած այս փոքրիկ հատվածի կորուստը եւ այս փոքրիկ հատվածում (Արցախ եւ Հայաստան), Աստված մի արացե, թուրքական դրոշի առկայությունը։ Իմ ընտանիքը երբեք չի խոսում այն ամենից, ինչ արել եւ անում է հանուն մեր երկրի (ներողություն խնդրելով՝ մի փոքր խախտում անեմ այսօր)։ Իսկ չի խոսում, որովհետեւ դա մեր պարտքն է ու մեր առաքելությունը։ Ամուսինս երեք պատերազմներով անցել է (Արցախյան առաջին ազատամարտ, ապրիլյան եւ 44-օրյա)։ Ապրիլյանը երբ սկսվեց, տղաս դեռ 2 ամսական էլ չկար։ 4 ամյա դստերս ու մանչուկ տղայիս տվեցի ընկերուհուս սկեսրոջը, զանգեցի հորաքրոջս տղային՝ թե՝ ես գնում եմ ամուսնուս հետեւից, եթե չգանք, 4 երեխա ունես, 6-ն ունեցիր, կզանգես այս հեռախոսահամարով, երեխաներիս կպահես, մանկատուն չտաս։ Եթե հիշյալ հարցը տվող որեւէ ընթերցողիս թվում է, թե այս քայլին հեշտությամբ եմ գնացել, ապա  չարաչար սխալվում է։ Պարզապես երբ վտանգվեց երեխաներիս ու երկրիս ապագան, ընտրեցի վերջինին՝ հենց հանուն երեխաներիս ապագայի, որ թեկուզ առանց ծնող, բայց հայրենիք ունենան…

Հայրենիքն ամենաթանկն է ու ամենասրբազանը, եւ այն պետք է պահել հնարավոր բոլոր միջոցներով՝ մյուս թանկերին՝ ծնողին, երեխային, տոհմին, ազգին, ապահով ու արժանապատիվ կյանք տալու համար։ Հենց եկանք այս գիտակցությանը, «տարածքների բռնազավթումն արգելված է» արտահայտությունը միջազգային դերակատարները ոչ միայն կհիշեն հանուն մեզ, այլեւ՝ կգործադրեն ընդդեմ թուրքական կողմի։

Կիսվել1Tweet1Կիսվել1
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Շրջանցելով արդարությունն ու արդարադատությունը

Հաջորդ Հոդվածը
Հրափայլ աչքերով դերասանուհին

Հրափայլ աչքերով դերասանուհին

Բաքվում ավելի շատ հայ է ապրել, քան ողջ Հայաստանում՝ ադրբեջանցի

Բաքվում ավելի շատ հայ է ապրել, քան ողջ Հայաստանում՝ ադրբեջանցի

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • Գեղանկարչի անհատական ցուցահանդեսը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist