Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 15, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մայիսի 24, 2023
Տարածաշրջան
Առաջնային էին ինքնիշխանության եւ արցախցիների իրավունքների սկզբունքները
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
428
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը միշտ Հայաստանի Հանրապետության կողքին եւ երկրի լավ ու վատ օրերի ընկերակիցն է եղել։ Վերջին տարիներին բազմիցս ենք խոսել Արցախի Հանրապետությանն ու Հայաստանի Հանրապետությանը սպառնացող վտանգների մասին։ Ընդ որում՝ վտանգների մասին խոսում ենք՝ առանց ուռճացնելու կամ նվազեցնելու պատկերը։ Որ այսպես կոչված «անկլավների» կեղծ թեզը հրապարակ կբերվի, ասել էինք այն համապատկերում, որ թուրքական երկու պետությունները՝ Թուրքիան ու Ադրբեջանը, ՀՀ-ի հետ խաղաղություն չեն ուզում եւ փորձելու են ստանալ ավելին ու ավելին։

Մեր հանրության մի շերտ այդպես էլ չի ընկալում իրականությունը։ Մենք էլ, ամեն անգամ մեծ ճիգեր գործադրելով, փորձում ենք կրկին ու կրկին խոսել այս շերտի հետ, բացատրել, ապացույցներ նշել։ Արձագանքները վկայում են՝ երբեմն հաջողում ենք, երբեմն՝ ոչ։ Բայց եթե ունենք հաջողված փորձեր, ուրեմն պիտի շարունակենք ներկայացնել իրավիճակը իրական գույներով։

Առայժմ այն ոչ միայն հուսադրող չէ, այլեւ սպանիչ է։ Հայն ամեն օր տեսնում է, որ խաղաղություն չկա ու չի լինելու իր ու թշնամու միջեւ։ Առանց Արցախի խաղաղություն չի՛ լինելու։ Թե լիներ, 44-օրյայից հետո մեծ մասով հանձնված Արցախի հետեւանքը ՀՀ տարածքում ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը չէր լինի։ Հետեւաբար, խաղաղություն չի լինի նաեւ Արցախն ամբողջությամբ հանձնելուց հետո։ Սա կլինի համայն հայության պարտությունը։ Իսկ պարտվողի հետ խաղաղության չեն գնում։ Պարտվողին կործանում են։

Ստամբուլի Սուլթանգազիի Ջեբեջի մզկիթում իմամ (մուսուլմանական հոգեւորական) Մուրադ Գյունդողդուն ուրբաթօրյա աղոթքի ժամանակ հավատացյալներին նախագահական ընտրությունների օրը զինված լինելու կոչ է արել եւ միաժամանակ օգտագործել է «հայ վիժվածք» արտահայտությունը։ Այս մասին տեղեկանում ենք «ermenihaber»-ից։ Նույն աղբյուրի համաձայն՝ հեռախոսով կատարված տեսագրություններից պարզ է դառնում, որ Գյունդողդուն ասել է. «Եղբա՛յր, պատրաստե՛ք ձեր զենքերը։ Մայիսի 28-ին պատրաստ պահեք ձեր զենքերը, իմ երկու զենքերն էլ մինչեւ վերջ լիցքավորված են։ Նա, ով իր վրա վստահ է, թող հրապարակ դուրս գա (մարտահրավեր նետելու իմաստով)։ Ի՞նչ ենք մենք քաշում ձեր ձեռքը։ 80 տարի է այս երկիրը ձեր ձեռքից ի՞նչ է քաշում, հայ վիժվածքների ձեռքից ի՞նչ է քաշում։ Այդքան նահատակներ ունենք»։ 

Հայտնի է, որ Գյունդողդուն պաշտպանում է իշխանությանը եւ հաճախ է իշխող քաղաքական ուժի քարոզչությունն անում։ Թուրքիայի կրոնական գործերի վարչությունը հայտարարել է, որ հետաքննություն է սկսել զենքերը պատրաստելու վերաբերյալ իմամի կոչի հարցով։ Կիրառված ատելության խոսքի թեմայով դեռեւս որեւէ պաշտոնական մեկնաբանություն չի եղել:

Եթե սրա անունը խաղաղություն է, ուրեմն՝ հարց չկա։ Բայց պարզ է, թե թուրքական կողմն ինչ է վերջապես ուզում անել «հայ վիժվածքների» հետ։ Թուրքական կողմի գերխնդիրը հայկական հարցը վերջնականապես ու մեկընդմիշտ փակելն է, եւ դա երբեք չեն թաքցրել, 44-օրյայից հետո էլ բաց, մատչելի տեքստերով հնչեցրել են։

Ադրբեջանը ՀՀ տարածքում հողեր է օկուպացրել, մեր հողերում ամրանում է, շինություններ ու բունկերներ կառուցում, մեր իսկ տարածքից ամեն օր կրակում է մեզ վրա։ Եթե սրա անունը խաղաղություն է, ապա պատերա՞զմը որն է։

«Թուրքիայի նոր խորհրդարանը. նացիոնալիզմի 50 երանգներ, պահպանողականություն» վերնագրով հրապարակում է արել «Al Monitor»-ը («ՀՀ»-ն բացատրել է, որ թուրքական պարագայում նացիոնալիզմ չէ, շովինիզմ է,- Ա. Մ.)՝ նշելով. «Արտաքին քաղաքականության առումով նոր խորհրդարանը միայն կամրապնդի Էրդողանի ձեռքը Սիրիայում եւ Իրաքում քրդական խմբավորումների դեմ ցանկացած նոր ռազմական միջամտության, ինչպես նաեւ Կովկասում թուրքական ազդեցության ընդլայնմանն ուղղված քայլերում»։

Թե ինչ է նշանակում Կովկասում թուրքական ազդեցության ընդլայնումը, հասկանալի է։ Այդ ընդլայնման համար խոցելի տեղը հայկական կողմն է, եւ ընդլայնման կործանարար հաբը հենց մեր կոկորդն են ուղղելու։ Որովհետեւ թուրքական երկու պետություններին խաղաղություն պետք չէ, դրանց պետք են Արցախը, Հայաստանը։ Արցախի արժեքը չհասկացողները, օրինակ՝ վստահ էին, որ Վարդենիսում միշտ խաղաղ է լինելու։ Չգիտակցեցին, որ Վարդենիսի տարածաշրջանը խաղաղ է Արցախի շնորհիվ եւ այսօր դարձել է սահման։ Ջերմուկի մատույցներում թշնամին չկար նույն Արցախի շնորհիվ, իսկ այսօր թշնամին թառել է նույն այդ մատույցներում, որովհետեւ Արցախի հարգը չհասկացան։ Այսօր «անկլավ» կոչվածների թեման կա, որովհետեւ Արցախի կարեւորությունը չընկալվեց։

Ուզո՞ւմ է Հայաստանի Հանրապետությունն ապրել, պետք է տեր կանգնի Արցախին։ Ամենօրյա կրակոցները պետք է որ հանրության նշյալ շերտին հուշեին, որ «Արցախը տանք, հանգիստ ապրենք»-ը կուտ էր, որ նետվել էր իր ուղղությամբ։ Ճիշտ հակառակը՝ հանգիստ ապրելու համար Արցախը չպետք է տրվի թշնամուն։

Կիսվել2Tweet1Կիսվել1
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Շրջանցելով արդարությունն ու արդարադատությունը

Հաջորդ Հոդվածը
«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

Հանճարեղ պարզության նկարիչը

Հանճարեղ պարզության նկարիչը

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Խիզախ երազներ հյուսած հայուհին՝ Սոսե Մայրիկը…

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • Հայ-քրդական համագործակցության հեռանկարները

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist