Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 15, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացն արդեն թեւակոխել է նոր փուլ

Մայիսի 25, 2023
Տարածաշրջան
Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
270
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Վերջին ասուլիսում ՀՀ վարչապետի արած հայտարարությունն այն մասին, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86.6 հազար ք/կմ տարածքի վրա, օրինաչափորեն անհամաձայնության ալիք առաջացրեց Արցախի Հանրապետությունում եւ հայության շրջանում: Արցախի ԱԺ-ն, այնուհետեւ՝ նաեւ նախագահ Արայիկ Հարությունյանը, հայտարարություններ տարածեցին, որոնցում ընդգծեցին, որ արցախցիների համար անընդունելի է Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը, արցախցիների ինքնորոշման իրավունքը եւ դրա իրացման փաստն անտեսող ցանկացած հայտարարություն:

Սպասել, որ Արցախից այլ բովանդակության հայտարարություն պետք է հնչեր, խելամիտ չէր լինի: Իսկ ի՞նչ կնշանակեր հակառակի մասին Նիկոլ Փաշինյանի ենթադրյալ հայտարարությունը: Այն առաջին հերթին կնշանակեր հաստատել Ադրբեջանի՝ 30 տարուց ավելի բոլոր միջազգային հարթակներում շրջանառած այն կեղծ պնդումը, թե Արցախի հիմնահարցը տարածքային վեճ է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Այն կնշանակեր չճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչին սպասում է ՀՀ ինքնիշխան տարածքի մի մասը փաստացի զավթած եւ միջազգային կառույցների կողմից համարժեք գնահատականի չարժանացած Ադրբեջանը: Վերջապես՝ չճանաչել տարածքային ամբողջականությունը, կնշանակի պատերազմի միջոցով գծել սահմանները, որը, ինչպես ցույց է տալիս փորձը, ՄԱԿ-ի կողմից չի էլ ճանաչվելու: Հակառակի մասին հայտարարությունը «կանաչ լույս» կլիներ Բաքվի համար՝ նոր ռազմական բախումներ հրահրելու համար, ինչին էլ վերջինս սպասում է:

Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին հայտարարությունը նշանակո՞ւմ է արցախյան հարցի փակում, միանշանակ՝ ո՛չ: Այն ավելի շուտ Արցախի ինքնորոշման համար պայքարի նոր փուլ է նախանշում: Արցախի ժողովուրդն ունի ժամանակի օրենսդրությանը եւ միջազգային նորմերին համահունչ հանրաքվեով ու ներկայացուցչական մարմնի որոշումներով կայացրած ինքնորոշման ակտեր: Դրանք 44-օրյա պատերազմի արդյունքում չեն կորցրել իրենց իրավական ուժը, ավելին՝ ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիան Արցախի հանդեպ ոչ թե լուծեց հիմնահարցը, այլ այն ավելի խորացրեց՝ բռնազավթելով Արցախի Հանրապետության նոր տարածքներ եւ նոր բռնագաղթի մատնելով տասնյակ հազարավոր արցախցիների:

Արցախի ժողովրդի իրավունքների եւ անվտանգության հարցերի չկարգավորված լինելը փաստվում է նաեւ այնտեղ ռուս խաղաղապահ ուժերի ներկայությամբ, որոնք հստակ առաքելություն ունեն պաշտպանելու տեղի բնակչությանը՝ անհրաժեշտության դեպքում նաեւ ռազմական հակազդեցության միջոցով: Այլ կերպ ասած՝ Արցախի հիմնահարցը ռազմական կարգավորման դաշտից տեղափոխված է քաղաքական լուծումների հարթություն: Քաղաքական գործընթացում, բնականաբար, առաջնային է դառնում շահառու սուբյեկտի, այս դեպքում՝ Արցախի ժողովրդի խոսքը: Միայն վերջինս կարող է լիարժեք ներկայացնել եւ պաշտպանել իր իրավունքները, որոնք ամրագրված են իր իսկ կողմից ընդունված իրավական անբեկանելի ուժ ունեցող ակտերով: Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը: Պաշտոնական Բաքուն չի կարող անտեսել այդ փաստը եւ ուշ թե շուտ նստելու է այդ հարցի քննարկման քաղաքական սեղանի շուրջ:

Արցախի ժողովրդի՝ սեփական իրավունքների համար պայքարի այս փուլում էլ ՀՀ քաղաքացիները եւ աշխարհասփյուռ հայությունը լինելու են նրա կողքին, ինչպես եղել է բոլոր ժամանակներում եւ դեպքերում: Արցախյան խնդրի կարգավորումը քաղաքական հարթությունից կրկին ռազմական տեղափոխելու դեպքում էլ ընտրյալ հայորդիները կկանգնեն արցախցու կողքին: Դա կասկածի տակ չդրվող ճշմարտություն է, քանի որ հայ ժողովուրդը չի կարող թույլ տալ, որ 21-րդ դարում էլ իրականացվի ցեղասպանություն:

Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Շրջանցելով արդարությունն ու արդարադատությունը

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Խիզախ երազներ հյուսած հայուհին՝ Սոսե Մայրիկը…

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • Հայ-քրդական համագործակցության հեռանկարները

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist