Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 29, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Տարածաշրջան
Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն
6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
613
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում մոսկովյան հանդիպումներից անմիջապես հետո Բաքվի առաջնորդը բռնազավթված Բերձորից կրկին փորձ է անում չեղարկել այն պայմանավորվածությունները, որոնք կայացվել են Վաշինգտոնում, Պրահայում եւ Բրյուսելում՝ հայտարարելով, մասնավորապես, թե երկու պետությունների միջեւ սահմանազատումը պետք է իրականացվի իրենց պայմաններով: Ճիշտ է, այդ արտահայտությունից հետո նա անցավ բառախաղի՝ ճշգրտելով, թե նկատի ունի գործընթացի, ըստ իրենց, «արդար» ընթացքը, բայց այն մեծ հաշվով խոսքի բովանդակությունը չի փոխում:

Այն դեպքում, երբ բարձրագույն մակարդակով վերջին բոլոր հանդիպումների ժամանակ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որ կողմերը ճանաչում են Ալմա Աթայի հռչակագրում ամրագրված խորհրդային հանրապետությունների սահմանները, խոսել ինչ-որ մի կողմի պայմաններով դելիմիտացիայի մասին, ուղղակիորեն չի բխում մինչ այդ ձեռք բերված պայմանավորվածություններից: Սահմանազատման գործընթացի արդարությունն ապահովում են Խորհրդային Միության քարտեզները եւ կողմերի փոխշահավետ համաձայնությունները, առավել եւս, որ բանակցություններում օգտագործվում է քաղաքական, այլ ոչ թե ռազմական գործիքակազմը:

Նախորդ բանակցային փուլերում ձեռք բերված պայմանավորվածություններից չբխող հայտարարություններ հնչեցնելուց հետո Ալիեւն անցավ իր ավանդական՝ ուժի կիրառման սպառնալիքին՝ ակնարկելով, թե Բերձորից հայկական բնակավայրերը երեւում են, եւ հայկական կողմը պետք է այն լավ իմանա, թե բա՝ բանակցային սեղանին իրենց դիրքերն «ուժեղ» են: Բաքվի առաջնորդը մշտապես մոռանում է, որ ռազմական գործողությունները եւ քաղաքական բանակցությունները միմյանց բացառող երեւույթներ են, եւ արդյունավետ բանակցությունները չեն կարող ենթադրել ռազմական գործիքակազմ, վերջինս օգտագործվում է միայն պատերազմների ժամանակ: Ենթադրել, թե սպառնալիքներով խաղաղության, առավել եւս համագործակցության պայմանագրեր ձեռք կբերվեն եւ դրանք կյանքի կկոչվեն, իրատեսական չեն: Մարդկության պատմության որեւէ փուլում եթե նման ձեւով պայմանագրեր կնքվել էլ են, ապա արդյունքի չեն բերել եւ, ըստ էության, իրենցից ներկայացրել են դանդաղ գործողության ռումբեր:

Բերձորից Ադրբեջանի առաջնորդը սպառնաց նաեւ Արցախի ժողովրդին՝ պահանջելով լուծարել պաշտպանության բանակը եւ Արցախի Հանրապետության պետական ինստիտուտները: Այստեղ պետք է նկատել, որ Բաքուն Ստեփանակերտի հետ բանակցությունների գնալու փոխարեն կրկին պահանջներ է ներկայացնում Արցախի Ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանություններին, եւ սա այն դեպքում, երբ Ադրբեջանը, Արցախը շրջափակման ենթարկելուց բացի, ազդեցության այլ միջոցներ չունի նրա վրա, իսկ արցախցին մշտապես եւ վերջին շրջափակման ամիսներին էլ ցույց է տվել իր անկոտրում ոգին, սեփական իրավունքների համար մինչեւ վերջ պայքարելու վճռականությունը:

Վերոնշյալ բոլոր հայտարարությունները, թերեւս, առաջին հերթին ներքին՝ ադրբեջանական սպառման էին՝ սեփական հասարակությանը կրկին համոզելու, թե իրենց կողմը պատերազմում «հաղթածն» է, բայց Ալիեւը արեց նաեւ միջազգային, մասնավորապես, արեւմտյան կենտրոններին ուղղված հայտարարություն՝ նշելով, որ հնարավոր է նաեւ չստորագրվի խաղաղության պայմանագիր, ինչն իրենց չի մտահոգում, քանի որ սահմաններին իրենց դիրքերն «ուժեղ» են: Այն դեպքում, երբ եւ՛ ԱՄՆ, եւ՛ ԵՄ միջնորդական ջանքերն ուղղված են խաղաղության վերջնական պայմանագրի ստորագրմանը, Բաքվի առաջնորդի նման «տարօրինակ» հայտարարությունը միայն սառը ցնցուղ կարող է լինել նրանց համար: Ալիեւը նախ հնչեցնում է անիրատեսական պահանջներ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար, այնուհետեւ հայտարարում, թե այն չստորագրելու դեպքում էլ այդ երկիրը խնդիրներ չի ունենա: Այսինքն, ադրբեջանական կողմն արդեն այսօր նախանշում է իր առավելապաշտական մոտեցումները բանակցություններում, որոնք բնականաբար ընդունելի չեն լինի Հայաստանի համար եւ խոսում են պայմանագրի չստորագրման հնարավորության մասին:

Այստեղ արդեն միջնորդ պետությունները եւ կառույցներն առնվազն հարցեր պետք է ունենան Ադրբեջանի նախագահին՝ հենց իրենց ջանքերին անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու եւ բանակցային գործընթացն արժեզրկելու առումով: Այստեղ ավելորդ է խոսել խաղաղության պայմանագրի կնքման հեռանկարը հարցականի տակ դնելու մասին:

Կիսվել2Tweet2Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023
Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Մայիսի 25, 2023

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Շրջանցելով արդարությունն ու արդարադատությունը

Հաջորդ Հոդվածը
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Ամենաընթերցվածը

  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    302 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    431 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 108
  • Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • «Այլ ձեզ կանչող Սուրբին պէս, դուք էլ սուրբ եղէք ձեր բոլոր վարքերումը, որովհետեւ գրուած է՝ Սուրբ եղէք, որ ես սուրբ եմ»

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist