«Երանի այն մարդին, որ միշտ երկիւղ ունի, բայց իր սիրտը խստացնողը չարիքի մէջ կընկնի»: Առակաց 28։14
Ակնածանքը Աստծո նկատմամբ խոր հարգանքի զգացմունք է։ Դա համակերպվածության զգացմունքն է այն բանի, որ դուք ծառայում եք Նրան, Ով բարձր է ձեզանից։ Համակերպվել նշանակում է այնքան խոր խոնարհվել, որը թույլ կտա Տիրոջը ջանք թափել ձեզ համար։ Նախ եւ առաջ Աստված ցանկանում է ջանալ ձեր սրտի համար։ Սուրբ Գիրքն ասում է, որ ամեն ինչ բխում է սրտից։
Մարդկանց մեծ մասը չի ցանկանում դա։ Նրանք ցանկանում են, որ Աստված փոփոխի իրենց վերաբերող արտաքին հանգամանքները եւ ազատի ցավերից, իսկ սրտին ձեռք չտա։ Ինչո՞ւ է այդպես։ Որովհետեւ Աստծո կատարած «սրտի վիրահատությունը» կարող է ցավոտ լինել։
Բայց դա այն է, ինչ պետք է ձեզ, եթե ցանկանում եք, որ Աստված բժշկի ձեր կյանքը։ Երբեմն դուք կարող եք ընդդիմանալ այն ամենին, ինչի կարիքն ավելի շատ ունեք։
Եթե դուք խստացնեք ձեր սիրտը եւ հրաժարվեք ընդունել Աստծո Խոսքը, ապա կլինեք ապերջանիկ։
«Առանց մարգարէութեան ժողովուրդը կվայրենանայ, բայց ով որ օրէնքը պահէ՝ երանի նորան»։ Առակաց 29։18
Մարգարեության հետ գալիս է նաեւ լուսավորությունը։ Դուք պետք է իմանաք Աստծո տեսակետը ցանկացած իրավիճակում, այլապես կսկսեք գործել ձեր հասկացողությամբ։ Իսկ այն շատ հաճախ հանգեցնում է չզսպված գործողությունների. պարզապես անում եք այն ամենը, ինչն այդ պահին ձեզ թվում է նպատակահարմար, անկախ հետագա հետեւանքներից։
Դրա համար իմաստ ունի Աստծուց խնդրել հայտնություն, եթե ձեզ չի բավարարում ձեր զսպվածությունը։
Վերջապես Սուրբ Գիրքն ասում է, որ երջանիկ է նա, ով հետեւում է օրենքին։ Հիսուսը կատարում էր Հին Ուխտի բոլոր պահանջները։ Բայց Հռովմեացիս թղթի 13։10 գլխում ասվում է. «Սէրն իր ընկերին չար չի անիլ, ուրեմն օրէնքի լրումը սէրն է»։
Դուք երջանիկ եք, երբ սիրում եք մարդկանց։ Եվ դարձյալ մենք կոչված ենք սիրելու մերձավորին մեր անձի պես։ Իսկ քո անձը կարող ես սիրել միայն այն դեպքում, երբ ընդունում ես Աստծո սերը քո հանդեպ եւ հավատում քո՝ Նրա հետ նույնականացման ճշմարտությանը։
Այսպիսով՝ դուք կարող եք տեսնել դեպի երջանկություն տանող Աստծո ճանապարհի օրինակ։ Այս ամենից ոչինչ կախված չէ արտաքին հանգամանքներից, այլ միայն ամենօրյա ներքին որոշումներից.
-Ձեռք բերեք իմաստնություն եւ հասկացողություն, որոնք հասանելի են Աստծո հանդեպ հարգանքի, ակնածանքի եւ մեծարանքի պարագայում:
-Գտեք ձեր նույնականացումը Նրանում եւ վստահեք Նրան որպես ձեր աղբյուրի:
-Կործանեք բարձունքները ձեր կյանքում:
-Վարժվեք իմաստնության ու զսպվածության մեջ:
-Սիրեք մերձավորին ձեր անձի պես եւ եղեք գթասիրտ:
-Ականջալուր եղեք Աստծո խոսքին։
Այս սկզբունքները կիրառեք պարբերաբար, եւ մեծ երջանկությունը ձերը կլինի։
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ