Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 17, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

Տերը եկեղեցուն հագցնում է մաքրագույն, նրբահյուս կտորից հագուստ, որը գործված է մեր արցունքներից ու հոգոցներից, մեր ծնրադրումներից, մեր ողորմածությունից…

«Եւ տրուեցաւ նորան, որ սպիտակ սուրբ եւ լուսափայլ բեհեզ հագնի (որովհետեւ բեհեզը սուրբերի արդարութիւնն է»

Մայիսի 20, 2023
Հոգեւոր
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության
6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
563
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայտնությունը կամ, ինչպես շատերը սիրում են այն անվանել օտարահունչ բառով, Ապոկալիպսիսը միայն տարերքներն ու պատիժները չեն, այս ուրախությունը նույնպես Ապոկալիպսիս է։ Եվ այն հասնում է իր գագաթնակետին. «Խնդանք եւ ուրախ լինենք, եւ փառքը տանք նորան, որ եկաւ Գառի հարսանիքը, եւ նորա կինը պատրաստեց իրան։ Եւ տրուեցաւ նորան, որ սպիտակ սուրբ եւ լուսափայլ բեհեզ հագնի (որովհետեւ բեհեզը սուրբերի արդարութիւնն է)»: Հայտնություն 19։7-8

Ընդհանրապես՝ հարսանիքը, պսակադրությունը Աստծո եւ մարդկանց ամենասուրբ արարողություններից, գործողություններից են։ Չկա ավելի խորհրդավոր բան, քան որ երկուսը դառնում են մեկ։ Այսինքն՝ Աստված պետք է ապրի մարդկանց մեջ, եւ մարդիկ կբնակվեն Աստծո մեջ։ Պսակը ընդհանրապես տիեզերական խորհուրդ է, որով բացատրվում են բազմաթիվ երեւույթներ։ Լինում է միավորում, լինում են գժտություններ, հաշտեցումներ, երեխաներ, համատեղ աղոթքներ… մինչեւ կողք կողքի գերեզմաններ։ Քանի դեռ այս ամենը կա, աշխարհը դեռ կանգուն կմնա։ Երբ այս ամենը վերանա, կլինի այն, ինչ նկարագրված է Հայտնության գրքի միջին գլուխներում։

Պողոս առաքյալն ասում է, որ եկեղեցին Հիսուսի մարմինն է։ Իսկ ովքե՞ր են կազմում եկեղեցին։ Դա այն մարդկանց միավորումն է, ովքեր անկեղծ, հոգով ու սրտով ձգտում են քրիստոնեական ճշմարիտ կյանքի։ Ձգտում են ապրել ըստ պատվիրանների, երբ խախտում են դրանք, անկեղծ զղջում են, ընկնելուց անպայման բարձրանում են։ Այսպես են դառնում եկեղեցու անդամ եւ մաս կազմում Քրիստոսի մարմնի։ Սակայն եկեղեցին ապրում է Աստծո Հոգով։ Եվ եկեղեցու անդամներն են, որ մաքրվելով   ստանում են Սուրբ Հոգու շնորհները։ Յուրաքանչյուր մարդ այնքանով է դառնում եկեղեցու անդամ, որքանով որ նա ձգտում է ճշմարտության, բարության, ճշմարիտ հավատքի։

Եկեղեցին կարող ենք համեմատել խճանկարային սրբապատկերի հետ։ Ամեն մասնիկի վրա գրված է մեկ սրբված անուն… եւ այն կդառնա հարս եկեղեցու հրաշալի, գեղեցիկ դիմագիծ։ Գառի հարսը բաղկացած է բազմաթիվ հոգիներից, բազում տանջանքներից, ծով արցունքներից… սա է եկեղեցու միասնական դիմագիծը։ Եթե կուզեք, մեր հոգիները նաեւ հոգեբանություն է, որը փնտրում է երկնային Փեսային։

«… Որ սպիտակ սուրբ եւ լուսափայլ բեհեզ հագնի».- բեհեզը շատ նուրբ, ճերմակ, բարդ կառուցվածքով կտոր է, որից պատրաստված հագուստը ժամանակին կրել են առաջին հոգեւորականները եւ արքաները։ Ինչպես եւ կտավատե գործվածքը, բեհեզը համարվում է մաքրության խորհրդանիշ։

Մատթեոս առաքյալն ասում է, թե Աստծուն կարող են տեսնել սրտով մաքուրները. «Երանի նորանց, որ սրտով մաքուր են, որ նորանք Աստուծուն կտեսնեն»։ Մատթեոս 5։8

«…(Որովհետեւ բեհեզը սուրբերի արդարութիւնն է)».- Տերը եկեղեցուն հագցնում է մաքրագույն, նրբահյուս կտորից հագուստ, որը գործված է մեր արցունքներից ու հոգոցներից, մեր ծնրադրումներից, մեր ողորմածությունից…

Ճերմակ բեհեզից հագուստը բարձրացնում է մեր ողորմած ու բարեհոգի լինելու աստիճանը, որովհետեւ առանց Աստծո հայտնության չենք կարող գնահատել ոչ մեր անկումները, ոչ մեր վերելքները։ Մեզ, մեր կատարած բարությունները թվում են մանրուքներ, իսկ մեղքերը՝ հսկա բեռ են… կամ՝ հակառակը՝ գոռոզ, հպարտ մարդու համար։

Ճերմակ, բեհեզե հագուստը փառաբանության հագուստն է, որ հագնում է եկեղեցին։

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

Կիսվել2Tweet2Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Մայիսի 30, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Որովհետեւ մարդիկ կլինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր, քան թէ աստուածասէր»

Մայիսի 30, 2023

«Եւ գազանը բռնուեցաւ. եւ նորա հետ սուտ մարգարէն էլ, որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց, որ գազանի դրոշմն առան»

«Եկէք հաւաքուէցեք մեծ Աստուծոյ ընթրիքին, որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները, եւ հզօրների մարմինները»

«Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան»

Նա գալիս է հաղթելու՝ չվախենալով պարտությունից, որովհետեւ Նա արդեն հաղթանակած է

«Զգոյշ կաց, մի անիր, ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր, որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է»

«Եւ ես լսեցի իբր մի մեծ բազմութեան ձայն եւ իբր շատ ջրերի ձայն, սաստիկ որոտմունքի ձայնի նման, որ ասում էր՝ Ալէլուիա, որովհետեւ Ամենակալ Տէր Աստուածը թագաւորեց»

Հաջորդ Հոդվածը
Սիրել, ճանաչել հայրենիքը

Սիրել, ճանաչել հայրենիքը

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • Գեղանկարչի անհատական ցուցահանդեսը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Հայաստանի ջրաղացները կարող են զբոսաշրջության զարգացման լուրջ խթան դառնալ

    13 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist