Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Վրաստանում ոչ մի «երկրորդ ճակատ» չի լինի

Ռազմական գործողություններից հրաժարումը տնտեսական օգուտներ կապահովի

Ապրիլի 14, 2022
Միջազգային
Վրաստանում ոչ մի «երկրորդ ճակատ» չի լինի
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
189
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Կիեւի ու Թբիլիսիի հարաբերությունները ծայրաստիճան սրվել են: Ուկրաինան Վրաստանին մեղադրել է Ռուսաստանին պատժամիջոցների տակ հայտնված «մաքսանենգ ապրանքներ» մատակարարելու մեջ: Կողմերը չեն պատրաստվում զիջումներ անել, եւ դրա բացասական հետեւանքները կարող են երկարաժամկետ բնույթ ունենալ:

Նոր սկանդալի մեկնարկը տվել է Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչությունը: Այնտեղ պնդում են, որ, ըստ իրենց տեղեկությունների, ռուսները պատժամիջոցների տակ հայտնված «մաքսանենգ ապրանքների առաքման ուղիներ են ստեղծում Վրաստանի տարածքով»: Թբիլիսիում այդ հայտարարությունն ընդունեցին զայրույթով՝ բացատրություններ պահանջելով Ուկրաինայից: Կիեւը մտադիր չէ զիջումներ կատարել եւ Թբիլիսիից պահանջում է ապացուցել մեղադրանքների անարդարությունը, նույնիսկ սպառնում է որոշակի գործողություններով՝ որպես դրան պատասխան:

Հարկ է հիշեցնել, որ Կիեւի ու Թբիլիսիի հարաբերությունները մինչ այդ էլ լարված էին: Վրաստանն այդպես էլ չմիացավ Ռուսաստանի դեմ արեւմտյան պատժամիջոցներին, իսկ Կիեւը խորհրդակցելու համար հետ կանչեց իր դեսպանին: Կիեւի մեղադրանքներն ակնհայտորեն նյարդայնացնում են Թբիլիսիին, որտեղ արդեն դա չեն թաքցնում: Դրա արտահայտությունն է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի՝ վերջերս կատարած հայտարարությունը. նա պնդում է, որ, չնայած հակառուսական պատժամիջոցներին չմիանալու համար կառավարության հասցեին հնչած քննադատությանը, ինքը չի փոխի իր դիրքորոշումը:

«Ինձ ոչ ոք չի ստիպի փոխել այդ որոշումը: Այն, ինչն ընդունելի է մեր երկրի ազգային հետաքրքրությունների ու ազգի շահերի համար… Միայն այդպիսի քաղաքականություն ես կվարեմ: Վրաստանի կողմից տնտեսական պատժամիջոցներ չեն լինի»,- հայտարարել է նա: Իսկ երեքշաբթի կայացած կառավարության նիստում նա նշել է. «Ուկրաինայում դժբախտություն, ողբերգություն է տեղի ունենում, բայց մենք պետք է խաղաղություն, կայունություն պահպանենք եւ նպաստենք երկրի զարգացմանը: Վրաստանում ոչ մի «երկրորդ ճակատ» չի լինի: Մենք դա չենք թույլատրի եւ կշարունակենք պաշտպանել մեր քաղաքացիներին ու պետությունը»:

Հարկ է նշել, որ վրացական բանկերը, այնուամենայնիվ, պահպանում են արեւմտյան պատժամիջոցային ռեժիմը: Ինչ վերաբերում է այլ պատժամիջոցներին, ապա մինչեւ վերջերս դժվար էր պատկերացնել Վրաստանից բարձր տեխնոլոգիաների կամ ռազմական տեխնիկայի արտահանումը Ռուսաստան: Այլ խոսքերով՝ Վրաստանը դե ֆակտո միացել է Արեւմուտքի պատժամիջոցներին, չնայած որ պաշտոնապես չի հայտարարել այդ մասին: Ցանկության դեպքում Ղարիբաշվիլին կարող էր շեշտը դնել դրա վրա, եւ այդ դեպքում նրա բառերը միանգամայն այլ երանգ կստանային:

Վրացական զանգվածային լրատվության միջոցներն ուշադրություն են դարձրել այն բանին, որ երկրի իշխանությունների ներկայացուցիչներից եւ ոչ մեկը, բացառությամբ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի, չի մասնակցել այն վրացիների թաղումներին, ովքեր զոհվել են Ուկրաինայում:

Արդեն վաղուց երկու երկրների հարաբերությունները դժվար է բարեկամական անվանել: Սակայն Ռուսաստանին օգնելու վերաբերյալ մեղադրանքները հարաբերություններում առկա ճգնաժամը բարձրացնում են սկզբունքորեն նոր մակարդակի:

«Պատժամիջոցները շրջանցելու համար ռուս գործակալները մաքսանենգության ուղիներ են ստեղծում, որոնք անցնում են մասնավորապես Վրաստանի տարածքով: Միեւնույն ժամանակ վրացական հատուկ ծառայությունների ներկայացուցիչները քաղաքական ղեկավարությունից հրահանգ են ստացել՝ չխոչընդոտել մաքսանենգների գործունեությանը»,- ապրիլի 4-ին նման հայտարարություն է հրապարակել ուկրաինական հետախուզությունը:

Իհարկե, պաշտոնական Թբիլիսիի արձագանքը շատ կտրուկ էր: «Դա սուտ է: Գործընկեր երկրի կողմից նման ապատեղեկատվությունը, հատկապես՝ այս պայմաններում, բացարձակապես անընդունելի է»,- հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին: Վրաստանը պահանջում է, որ Կիեւը կամ ներկայացնի իր մեղադրանքների ապացույցները, կամ ներողություն խնդրի:

Ապրիլի 5-ին արդեն ակնհայտ էր, որ Թբիլիսիի հասցեին հնչած մեղադրանքները միայն Հետախուզության գլխավոր վարչության նախաձեռնությունը չեն: Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի խոսքով՝ Կիեւը մինչեւ հիմա Վրաստանից ապացույցների է սպասում, որ վերջինս չի օգնում Ռուսաստանին: Եվ եթե ապացույցներ չլինեն, կամ դրանք համոզիչ չլինեն, հնարավոր են եւ պատասխան գործողություններ:

«Մենք պաշտոնական ապացույցներ եւ համոզիչ փաստարկներ ենք սպասում Վրաստանի կողմից, որ նրանք դա չեն անում: Հետո կորոշենք՝ ինչ գործողություններ ձեռնարկել, եթե այդ ապացույցներն ու փաստարկները բավարար չափով համոզիչ չլինեն»,- հայտարարել է Կուլեբան: Այստեղ հարկ է ավելացնել, որ Կիեւի մեղադրանքները տարօրինակ են հնչում: Ռուսաստանը պատժամիջոցների տակ հայտնված ապրանքների այնպիսի ծավալ է պահանջում, որ Վրաստանի կողմից դրա գնումը, իբր, սեփական կարիքների համար, աննկատ մնալ չէր կարող: Այդ մասին, ի դեպ, նշել են տարբեր աղբյուրներ ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Վրաստանում:

Երկար ժամանակ հիմնական մեղադրանքը, որը վրացական գործող իշխանությունը ներկայացնում էր ընդդիմության եւ անձամբ նախկին նախագահ Սահակաշվիլիի հասցեին, այն էր, որ վերջինիս հակառուսական սուր քաղաքականությունը հանգեցրեց տարածքների կորստի: Գործող իշխանության ավելի հավասարակշռված քաղաքականությունը թույլատրում է ծայրահեղ դեպքում պահպանել ստատուս քվոն:

«Վրացական հանրությունը հոգնել է ռազմատենչ հռետորաբանությունից եւ հարեւանների հետ հակամարտություններից,- կարծում է «Կավկազսկիյ ռուբեժ» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Ալեքսեյ Ալբուն:-Մեծամասնությունը չի ցանկանում սրել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Մարդիկ հոգնել են մանրադրամ լինել ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հարաբերություններում: Պարզվում է՝ վրացական հանրությունն ավելի հասուն է, քաղաքական առումով ավելի պատասխանատու, քան ուկրաինականը: Ուկրաինական ողջ գաղափարական կառույցը հիմնված է պայմանական Արեւմուտքին հակառուսական գործողություններ վաճառելու վրա՝ լինի ՄԱԿ-ում քվեարկություն, թե ահաբեկչական ծայրահեղ աջ ցանցի ստեղծում Ռուսաստանի տարածքում։ Վրաստանում Սահակաշվիլիի օրոք պաշտոնական քաղաքականությունը նույնն էր. իշխանության ղեկին գտնվողները փող էին աշխատում այս սխեմայով, իսկ հասարակ մարդիկ տուժում էին: Ուկրաինայի իշխանություններն այս դիրքորոշման մեջ ինչ-որ հարազատություն զգացին, իսկ հիմա սարսափով ու տխրությամբ են ընկալում վրացական իշխանությունների դիրքորոշումը»։

Վրաստանի քաղաքացիները, իհարկե, շատ լավ են հասկանում, որ պարզապես միջոց են դարձել այլ պետությունների ձեռքին, որոնք պարզապես իրենց խնդիրներն են լուծում ուրիշների ձեռքով: Ռուսաստանը Վրաստանին, ընդհանուր առմամբ, բարեկամական պետություն է համարում, սակայն միեւնույն ժամանակ տարբեր գործիչներ եւ վերլուծաբաններ շեշտում են, որ այդ բարեկամ երկրի ներսում կան թշնամական ուժեր: Մոսկվան ձգտում է պարզել, թե ովքեր են կանգնած նրանց թիկունքում, նաեւ համոզված է, որ նրանց գործունեությանը միշտ պետք է համարժեք ու համաչափ պատասխան տրվի:

Աշխարհը, այո, մեծ փոփոխությունների շեմին է։ Վրաստանի իշխանությունների այժմյան դիրքորոշումը շատ պրագմատիկ է: Այն ռուսամետ չէ, բայց միանշանակ վրացամետ է, քանի որ ռազմական գործողություններից հրաժարումը տնտեսական օգուտներ կապահովի։ Արդեն այսօր վրացական մի շարք ընկերություններ մուտք են գործել ԵԱՏՄ շուկաներ։ Վրաստանը կարող է դառնալ միջնորդ տնտեսական պատժամիջոցները շրջանցելու համար:

Թեգեր: ՈւկրաինապատերազմՌուսաստանՎրաստան
Կիսվել1Tweet1Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Թուրքիան ձգտում է լոգիստիկ գերտերություն դառնալ

Թուրքիան ձգտում է լոգիստիկ գերտերություն դառնալ

Եվս մեկ քայլ՝ երկրաշարժերի հնարավոր կանխատեսելիության առումով

Եվս մեկ քայլ՝ երկրաշարժերի հնարավոր կանխատեսելիության առումով

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Հայկական բանակի հզորացումը հրամայական է

    16 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist