Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Հունիսի 23, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Փորձությունները Մերձավոր Արեւելքից միասնություն են պահանջում

Մայիսի 20, 2023
Միջազգային
Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
176
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը վերջին 13 տարում առաջին անգամ երեկ մասնակցեց Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովին: Դա հնարավոր դարձավ այն բանից հետո, երբ կազմակերպությունը, ոչ առանց գագաթնաժողովը հյուրընկալած Սաուդյան Արաբիայի միջամտության, քվեարկեց Արաբական պետությունների լիգա Սիրիայի վերադարձի օգտին: Դամասկոսի անդամակցությունը կասեցվել էր քաղաքացիական ապստամբության պատճառով։ ԱՄՆ-ի մերձավորարեւելյան գործընկերների պատրաստակամությունը՝ վերականգնելու Դամասկոսի կարգավիճակը, մարտահրավեր է նետում այդ ուղղությամբ Սպիտակ տան պատժամիջոցային քաղաքականությանը: Փորձագետները կարծում են, որ այս պայմաններում կարող են փոխվել Սիրիայի արեւելքում ամերիկյան ներկայության չափանիշները։

Ջիդդա քաղաքում անցկացված Արաբական լիգայի ղեկավարների 32-րդ գագաթնաժողովին նախորդել էին բանակցությունները լիգայի արտաքին գործերի նախարարների մակարդակով: Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավար Ֆեյսալ բին Ֆարհանը, հանդես գալով այդ միջոցառման բացման արարողության ժամանակ, նկատել է, որ ժամանակակից աշխարհը «լուրջ փորձություններ է ապրում», որոնք Մերձավոր Արեւելքից միասնություն են պահանջում. «Արաբական երկրների առջեւ ծառացած խնդիրների լուծման համար մենք պետք է մշակենք նոր մեխանիզմներ»:

Լիգայի գագաթնաժողովի թեմաներից մեկը վերաբերում էր սիրիական ենթակառուցվածքների վերականգնմանը, որոնք տուժել են ռազմական գործողություններից: Արաբական աղբյուրները նշում են, որ պաշտոնական Դամասկոսն այժմ կենտրոնացած է ներդրողների ներգրավման հնարավորության վրա:

Ասադը Սաուդյան Ջիդդա հրավիրվել էր ի հեճուկս Արաբական լիգայի ներսում դեռեւս առկա կոշտ հակազդեցությանը, որի պայմաններում իրականացվում է նրա դիվանագիտական ​​վերականգնման գործընթացը։ Կատարը երկար ժամանակ եղել է հոռետեսների խմբավորման ամենանկատելի անդամը: «Մենք հստակեցրել ենք մեր դիրքորոշումը Սիրիային կազմակերպություն վերադարձնելու որոշման սկզբում։ Կատարը չի ցանկանում շեղվել այս հարցում արաբական կոնսենսուսից, բայց յուրաքանչյուր երկիր ինքնուրույն է որոշում կայացնում նորմալացման մասին»,- ասել է արաբական պետության վարչապետ եւ արտգործնախարար Մուհամմեդ բեն Աբդուլ Ռահմանը՝ ելույթ ունենալով Դոհայում։

Ամերիկյան իսթեբլիշմենտի մի մասը, ինչպես երեւում է, որոշել է օրենսդրորեն դիմադրել Դամասկոսի շուրջ դիվանագիտական ​​շարժումներին: Այն բանից հետո, երբ Արաբական լիգան քվեարկեց Սիրիայի անդամակցությունը վերականգնելու օգտին, Կոնգրեսի երկկուսակցական խումբն օրինագիծ ներկայացրեց Ասադի ֆինանսական հովանավորների ու կողմնակիցների դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին: Գործնականում դա 2020 թ. ուժի մեջ մտած ամերիկյան «Կեսարի օրենքի» շարունակությունն է, որը հիմք է ստեղծել տարածաշրջանային այն պետությունների հետապնդման համար, որոնք այս կամ այն ​​մակարդակով փոխգործակցում են Սիրիայի ղեկավարության հետ։ Նոր նախաձեռնությունը հիմք է ստեղծում նաեւ «Արաբական գազամուղ» նախաձեռնությանը հարվածելու համար, որը կոչված է ապահովել գազի մատակարարումը Եգիպտոսից Լիբանան՝ Սիրիայի տարածքով:

Հանրային տարածքում նախագահ Ջոզեֆ Բայդենի վարչակազմը քննադատել է Սիրիայի՝ արաբական ընտանիք անվերապահ վերադարձի գաղափարը։ Այսպես՝ մարտին ելույթ ունենալով փորձագիտական ​​միջոցառումներից մեկի ժամանակ՝ պետքարտուղարի Մերձավոր Արեւելքի հարցերով օգնական Բարբարա Լիֆը նշել է. «Մեր հիմնական ուղերձը հետեւյալն է. եթե դուք պատրաստվում եք համագործակցել ռեժիմի հետ, դրա համար ինչ-որ բան կստանաք»:

Սակայն, ինչպես հաստատում են տարածաշրջանի պետությունների դիվանագիտական ​​ներկայացուցիչները, ամերիկյան պաշտոնյաները մասնավոր կարգով խրախուսում են Արաբական Հանրապետության եւ նրա հարեւանների միջեւ շփումների վերականգնումը։ Վաշինգտոնի վերլուծական կենտրոնները նշում են, որ տագնապալի է Սպիտակ տան անտարբերությունը սիրիական դոսյեի նկատմամբ։ Մոտավորապես նույնպիսի մտահոգություններ են հնչել 2021 թ. Աֆղանստանից արտասահմանյան զորակազմը դուրս բերելու Բայդենի որոշումից առաջ։ Դա հարց է առաջացնում, թե արդյոք ԱՄՆ-ն կպահպանի՞ իր ներկայությունը Սիրիայի արեւելքում՝ տարածաշրջանային խաղացողների կողմից Ասադի հետ կապերը վերականգնելու աճող պահանջի պայմաններում:

«Մի կողմից՝ Բայդենը «հակաահաբեկչություն գումարած» ռազմավարության հայտնի կողմնակիցն է՝ շեշտը դնելով օդային ակտիվ աջակցությամբ հատուկ նշանակության խմբերի օգտագործման վրա՝ ներկայությունը պահպանելու համար: Նա բազմիցս փորձել է ապացուցել, որ «պաշտպանել-զսպել-կառուցել» մոդելը, որը ձեւակերպել է գեներալ Դեյվիդ Պետրեուսը՝ հենվելով զորքերի տեղակայման եւ պետական ​​ինստիտուտների ստեղծման վրա, պակաս հաղթական է»,- «Նեզավիսիմայա գազետային» ասել է Մերձավոր Արեւելքի վաշինգտոնյան ինստիտուտի հետազոտող, միջազգային հարցերով Ռուսաստանի խորհրդի փորձագետ Անտոն Մարդասովը:

Այդ առումով Վաշինգտոնը կարող է շարունակել սահմանափակ զորակազմ պահել Սիրիայում՝ վճռականություն դրսեւորելու համար:

«Մյուս կողմից՝ ԱՄՆ-ի եւ Դամասկոսի միջեւ երկխոսությունն այս կամ այն ​​կերպ ընթանում է, այդ թվում՝ Օմանի չեզոք հարթակում,- նշել է Անտոն Մարդասովը։- Իսկ Սիրիայում ներկայությունը պահպանելու ԱՄՆ զինվորականների վճռականությունը կարող է չհամընկնել Բայդենի վարչակազմի քաղաքականության հետ: Այս առումով իսկապես կան բազմաթիվ անհայտներ, որոնք կարող են հանգեցնել ԱՄՆ-ի ներկայության սեղմման, ինչպես եղավ Իրաքում. չնայած այն հանգամանքին, որ Վաշինգտոնը պլանային կերպով կրճատում էր իր դիրքերն Էրբիլից դուրս, այդ քայլը տարածաշրջանում դիտարկվեց որպես զիջում Իրանի ճնշման տակ»:

Ամեն դեպքում՝ Ասադը մանեւրելու համար ավելի մեծ տարածություն ունի, այլ հարց է, որ դժվար թե տարածաշրջանի երկրները պատրաստ են իրենց վրա վերցնել նրանց դերը, ովքեր պետք է իրականացնեն այդ մանեւրը:

«Սիրիայի հետ հաշտեցման» ծրագրի համաձայն, որի մասին գրում են արեւմտյան լրատվամիջոցները, արաբական երկրները «միլիարդավոր դոլարներ կներդնեն երկրի վերականգնման համար եւ ճնշում կգործադրեն միջազգային հանրության վրա՝ տնտեսական պատժամիջոցները չեղարկելու նպատակով»։

Արեւմտյան ԶԼՄ-ների մեծամասնությունը քննադատում է Մերձավոր Արեւելքի «բռնակալներին» «հանցագործ Ասադին» իրենց շարքերը վերադարձնելու համար: «Նրա ռեժիմը մինչ օրս դեռ ոչինչ չի արել, որպեսզի արժանի լինի նոր գրկախառնության. զիջումներ չի կատարել՝ կապված քաղաքական բարեփոխումների հետ, պատասխանատվություն չի ստանձնել ռազմական հանցագործությունների համար, չի փորձել տուն վերադարձնել 6 մլն սիրիացի փախստականներին, որոնց մեծամասնությունը գտնվում է հարեւան երկրներում»,-գրել է «Economist»-ը: Արեւմտյան դիրքորոշման հակառակորդները հերքում են այդ մեղադրանքները՝ հայտարարելով, որ դրանք ոչ մի քննադատության չեն դիմանում, որովհետեւ Սիրիան բարգավաճող երկիր էր մինչեւ այն ժամանակ, երբ Արեւմուտքը միջամտեց նրա ճակատագրին: Մինչեւ հիմա ԱՄՆ-ն նավթ է գողանում Սիրիայից ու տեղափոխում այն Իրաքի տարածքով:

Իսկ Արաբական պետությունների լիգան հայտարարել է, որ անհրաժեշտ է ազատվել Սիրիայի «արտասահմանյան ներկայությունից»՝ ճանաչելով Ասադի լեգիտիմությունը…

Կիսվել1Tweet1Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Չինաստանի «փափուկ ուժը»՝ մեծ քաղաքականության մեջ

Հաջորդ Հոդվածը
Փորձագիտական ընկերությունն ընտրվել է

Հայկական կողմը արտաքին խաղացողներին կհետաքրքրի միայն մի դեպքում

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    431 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 108
  • «Երբ Հալեի հին եկեղեցիներից մեկում սկսելու էինք համերգը…»

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    301 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

    17 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 4
  • Ջիվանու առածանին

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist