Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Հունիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Չինաստանի «փափուկ ուժը»՝ մեծ քաղաքականության մեջ

Այն կարող է փոխել տարածաշրջանի աշխարհաքաղաքական կառուցվածքը

Մայիսի 18, 2023
Միջազգային
Չինաստանի «փափուկ ուժը»՝ մեծ քաղաքականության մեջ
6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
579
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ ավարտվեց միջազգային հարաբերությունների երկբեւեռ համակարգը, Չինաստանը դարձավ միջազգային համակարգի կարեւոր առանցքներից մեկը։ Ներկայումս զգացվում է այդ երկրի աճող ներկայությունն ու ազդեցությունը աշխարհաքաղաքական փոփոխությունների վրա, ինչը դրսեւորվում է նախեւառաջ տնտեսական ազդեցության լծակների, ինչպես նաեւ «փափուկ ուժի» տարբեր գործիքների կիրառմամբ։ Նախօրեին Չինաստանի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի մշտական ​​հանձնաժողովի անդամ, Չինաստանի ժողովրդական քաղաքական խորհրդատվական խորհրդի ազգային կոմիտեի նախագահ Վան Հունինգը խորհրդատվական հանդիպման ժամանակ կոչ էր արել կրկնապատկել ջանքերը՝ չինական մշակույթն ամբողջ աշխարհում ավելի արդյունավետ տարածելու համար։ Չինական կողմը հրաշալի գիտակցում է, որ նոր աշխարհակարգում առաջատար լինելու համար բավարար չեն միայն տնտեսական եւ «փափուկ» ուժի ընձեռած հնարավորությունները։ Դրանցից բացի, անհրաժեշտ է ապահովել չինական քաղաքակրթության, նրա արժեհամակարգի, գաղափարական-մշակութային բաղադրիչների գրավչության մեծացումը։

Թեեւ Չինաստանը նախընտրում է ներկայիս միջազգային համակարգի պահպանումը «խաղաղ համակեցության» սկզբունքների հիման վրա, սակայն վերջին շրջանում արտաքին քաղաքականության մեջ նկատելի է դառնում քաղաքական պրոակտիվ կեցվածքը։ Հիշեցնենք, որ փետրվարին Չինաստանը հրապարակել էր Գլոբալ անվտանգության նախաձեռնության իր հայեցակարգը, որը ներառում է այդ երկրի համար ընդունելի համաշխարհային անվտանգության վեց հիմնական սկզբունքները։ Դրանով ցանկանում է առաջատար դիրքերում մնալ փոփոխվող աշխարհում՝ ներկայացնելով չինական մոտեցումներն ու սկզբունքները։ Առաջնահերթ քայլերի շրջանակներում Չինաստանը ձգտում է համագործակցային սերտ հարաբերություններ պահպանել եւ զարգացնել տարածաշրջանային երկրների հետ։ Ի դեպ, այսօր Սիան քաղաքում մեկնարկել է «Չինաստան-Կենտրոնական Ասիա» գագաթնաժողովը, որը ՄԱԿ-ում ՉԺՀ մշտական ​​ներկայացուցչի տեղակալ Դայ Բինի գնահատմամբ՝ կարեւոր քայլ է Չինաստանի եւ Կենտրոնական Ասիայի երկրների կողմից՝ ընդհանուր ապագայի վրա կենտրոնանալու եւ ընդհանուր ճակատագիր ունեցող համայնք ստեղծելու ճանապարհին: «Գագաթնաժողովը նոր գլուխ կբացի Չինաստանի եւ Կենտրոնական Ասիայի հարաբերություններում, նոր հնարավորություններ կբերի եւ նոր խթան կհաղորդի Կենտրոնական Ասիայի երկրների զարգացմանն ու տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանը»,-ասել է Դայ Բինը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Կենտրոնական Ասիայում խաղաղության, վստահության եւ համագործակցության գոտու հարցի քննարկման ժամանակ։ Նկատենք, որ Չինաստանը բավական սուր է ընդունում ոչ տարածաշրջանային պետությունների կողմից միջամտության փորձերը՝ համարելով, որ «արտաքին ուժերի միջամտությունը Կենտրոնական Ասիայի ներքին գործերին տարածաշրջանում ստեղծում է քաոս եւ անկարգություններ»։ Դայ Բինը նաեւ հայտարարել է, որ Չինաստանը կհամագործակցի տարածաշրջանի երկրների հետ՝ ուժեղացնելու պայքարը «չարի երեք ուժերի»՝ ահաբեկչության, ծայրահեղականության եւ անջատողականության դեմ։ Դրա շրջանակներում առաջարկում է Կենտրոնական Ասիայի երկրներին իր աջակցությունը սահմանային վերահսկողության եւ իրավապահ ոլորտում։

Այդպիսով՝ Չինաստանը ձգտում է «փափուկ ուժի» գործիքակազմի օգնությամբ իր գերական դիրքն ապահովել Կենտրոնական Ասիայում, ինչը «անվտանգ գոտի» կստեղծի առնվազն արեւմտյան կողմից։ Դրա հետեւանքով Չինաստանը կարող է փոխել տարածաշրջանի աշխարհաքաղաքական կառուցվածքը։ Ինչ խոսք, զարգացումները պայմանավորված չեն լինի միայն չինական գործոնով։ Կարեւոր ազդեցություն կունենան տարածաշրջանի երկրներում տեղի ունեցող զարգացումները, ինչպես նաեւ թյուրքական գործոնն ու ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը։ Այդ առումով ուշադրության է արժանի երեքշաբթի երեկոյան Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Լիզ Թրասի այցը Թայվան։ Նա կղզի է ժամանել բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի անդամի կարգավիճակով եւ կմնա այնտեղ մինչեւ մայիսի 20-ը։

Թրասը այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ գործարար եւ գիտական ​​շրջանակների ներկայացուցիչների հետ։ Ելույթ ունենալով Թայբեյում «Prospect Foundation» վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ՝ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետը կոչ է արել ստեղծել «ՆԱՏՕ-ի տնտեսական տարբերակը» Չինաստանին հակազդելու համար: Այստեղ ակնհայտ են Չինաստանի տնտեսական ներուժի դեմ պայքարելու բրիտանա-ամերիկյան նույնական մոտեցումները։ Թրասը հիշեցրել է, որ «սառը» պատերազմի ժամանակ գործել է կոմիտե, որը կարգավորել է ԽՍՀՄ-ի հետ հարաբերությունները տնտեսական ոլորտում։ Բրիտանիայի նախկին վարչապետը մանրամասնել է, որ նման կազմակերպության առկայությունն անհրաժեշտ է Չինաստանի նկատմամբ այնպիսի հարցերի շուրջ ընդհանուր քաղաքականություն մշակելու համար, ինչպիսիք են տեխնոլոգիաների արտահանումը, առեւտուրը եւ ներդրումները: Նշենք, որ տեխնոլոգիաների զարգացումը Չինաստանի տնտեսության առաջատար ուղղություններից է, մասնավորապես՝ նախագահ Սի Ծինփինի «Չինական երազանքի» շրջանակներում նախատեսվում է մինչեւ 2035 թ. առաջատար դառնալ նորարարության ոլորտում։ Չինաստանի հավասարակշռված քաղաքականությունը եւ նպատակների հստակ թիրախավորումը առայժմ հնարավորություն են ընձեռում պահպանել եւ զարգացնել ձեռք բերված նվաճումները։

Կիսվել2Tweet2Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
«Ամեն օրվան ինչ-որ բան տալ քեզնից…»

«Ամեն օրվան ինչ-որ բան տալ քեզնից…»

Պատմության հետագծով

Միայն Աստված կարող է մարել կրքերի ու արատների կրակները

Ամենաընթերցվածը

  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    103 Կիսվել են
    Կիսվել 41 Tweet 26
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    301 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ռոման Նավասարդյան. «Իմ կարիերայի գլխավոր «մեղավորները» եղել են կոմբինատի մարդիկ…»

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    430 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 108
  • ԱՍԱԼԱ. երբ այլեւս այլընտրանք չի մնում

    66 Կիսվել են
    Կիսվել 26 Tweet 16

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist