Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մարտի 28, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

«Մի ամբողջ ժողովրդի պարծանք է Սայաթ-Նովան»

Միջնադարյան աշուղը ավելին է, քան սոսկ երգասաց…

Հունիսի 14, 2022
Մշակույթ
«Մի ամբողջ ժողովրդի պարծանք է Սայաթ-Նովան»
6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
614
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Ո՛չ, նա մի նորօրինակ ձեւ չի, մոդա չի, որ ժամանակի ընթացքում ձանձրացնի ու փոխվի, նրան մին լսողը երկրորդ անգամ լսելիս ավելի պիտի սիրի, եւ մին հասկանալուց ու սիրելուց հետո երբեք չպիտի մոռանա։ Գեղեցիկ ձեւի մեջ մի մշտավառ հուր հոգի է նա, մի ազնիվ ու լիքը սիրտ, մի հարազատ հզոր շունչ, որ մեր աշխարհքի հարազատ շնչի նման միշտ խաղալու է Կովկասի ժողովուրդների վրա, եւ հայի, եւ վրացու, եւ թուրքի վրա, որովհետեւ հավասար ուժով երգել է եւ հայերեն, եւ վրացերեն, եւ թուրքերեն»։

Հովհ. Թումանյան

Երբեւէ չի հատնելու գիտությունը Սայաթ-Նովայի մասին, քանի դեռ երգում են նրա երգերը, քանի այդ երգերի մեղեդին թափանցում է ունկնդիրների սիրտը եւ քանի դեռ գիտունները զգալու են նրան մեկնելու կարիքը… Սայաթ-Նովայով զբաղվել են ոչ միայն հայ գրողներն ու հայ գրականագիտությունը. իր տեսակով Սայաթ-Նովան զարմացրել ու հիացրել է բառ ու բանի շատ ուսումնասիրողների, ու տվյալ դեպքում՝ կարեւոր չէ ազգությունը, քանզի մշակույթը համամարդկային է, Սայաթ-Նովան՝ առավել եւս։ Սայաթ-Նովան չի թողել ինքնակենսագրական, ավելին, նրա տաղերը աշուղական կյանքի պես ցրված են եղել ժողովրդի մեջ. շատերը անցել բերնեբերան ու այդպես հիշվել, որոշ մասը մեզ է հասել նրա ձեռագրով, մի մասը՝ որդու՝ Օհանի արտագրությամբ, մի մասը պահպանվել վրաց թագավորի գրագրի դավթարներում կամ բանահյուսական տարբեր հավաքածուներում։ Սայաթ-Նովայի հանդեպ չմարող հետաքրքրությունը բխում է ոչ միայն աշուղական բանաստեղծության՝ նրա ինքնատիպությունից, նորարարությունից ու կատարելությունից, այլեւ իր տեսակի եզակիությունից։

Այն հմայքը, որ նա բերեց իր տաղերով, այդպես էլ մնաց սայաթնովայական, եւ խնդիրը միայն նրա ժողովրդասիրությունը, այլազգիների հետ համերաշխությունն ու մարդասիրությունը չէ. եթե հարցը քննենք այս տեսանկյունից, շատ մեծություններ կգտնենք, ովքեր կհամապատասխանեն վերոհիշյալ որակումներին, սակայն չի գտնվի մի այլ խոսքասաց, որ ունենա նրա լեզվի՝ տաղաչափության, ծածկագրության, մեղեդայնության, զգացմունքայնության, իմաստասիրության, լայնախոհության, խորքայնության ու այդ ամենի միաժամանակյա ներդաշնակ մատուցման՝ աշխարհի մեջ աշխարհ ստեղծելու կերպը։ Այս իմաստով Սայաթ-Նովան նույն հորիզոնականի վրա է Նարեկացու հետ. երկուսն էլ բանաստեղծության համաշխարհային օվկիանում մնացին որպես անգերազանցելի ու անհամեմատելի կղզիներ… Սայաթնովայական տաղասացության՝ կյանքի ու սիրո արբեցումով վարակված Չարենցի համար միջնադարյան աշուղը ավելին է, քան սոսկ երգասաց. նա այն երազն է, որ արթնությունից հետո քաղցր հուշի պես է ապրեցնում տեսիլքը՝ երկնային արարչության հետագիծ թողնելով.

Երազ տեսա. Սայաթ-Նովեն մոտս էկավ սազը ձեռին,

Հրի նման վառման գինու օսկեջրած թասը ձեռին,

Նստեց, անուշ երգեր ասավ՝ հին քամանչի մասը ձեռին,

Էնպես ասավ, ասես ուներ երկնքի ալմասը ձեռին։

Պոետի համար բավական չէ սիրելն ու խոստովանելը. ամենքն են սիրում ու խոստովանում. Չարենցը, որ ընդօրինակման արժանի քնար ունի, հանկարծ զգում է սայաթնովայական տաղասացության կարիքը.

Աշուղ Սայաթ-Նովի նման՝ ես երգ ու տաղ պիտի ասեմ,

Երգեմ պիտի գիշեր-ցերեկ-ու սրտի խաղ պիտի ասեմ,

Եվ էն սրտին, որ իր խորքում սիրո երգեր ունի ու սեր-

Ես էն սրտին դրախտային մրգերի բաղ պիտի ասեմ։

Եվ իսկապես, այն, ինչ մեզ համար չարենցյան է, հանկարծ Չարենցը «մատնում» է պոետական սայաթնովայականության աղբյուրը՝ մնալով նույն ինքը՝ Չարենցը. «Ես էն սրտին դրախտային մրգերի բաղ պիտի ասեմ», սիրտը համեմատության մեջ դնելով դրախտային մրգերի բաղի հետ, որպիսի ինքնատիպ համեմատություններով առատ է Սայաթ-Նովայի պոեզիան.

Խօսքիրըդ` քաղցըր, լիզուդ` շաքար` շարթի միջումըն.

Գարունքվան ծա՛ղիկ, բաց իս էլի մարտի միջումըն.

Մազիրըդ ռեհան` փաթըթած է վարդի միջումըն.

Կանանչ տերիվէն նամ չըկաթի զարդի միջումըն:

Մեծերը չեն երկնչում մեծերի անունը տալուց, քանզի դրանից իրենք չեն պակասում, հակառակը՝ հարստանում են մեկը մյուսով. Սայաթ-Նովան էլ՝ իր հերթին, հղում է անում աշուղ Շիրինին.

Փահրադըն միռած, Շիրինն ասաց` ղարեն էրված իմ.

Քաշվիլ է վարդըն, մօդ չի թուղնում` չարէն էրված իմ.

Բըլբուլըն ասաց` վարդիս խաթրի խարէն էրված իմ.

Տասնումէկ ամիս մունջ իմ կացի` տարէն էրված իմ:

Խոսելով Սայաթ-Նովայի մեծության մասին, Հովհաննես Թումանյանը իր խոսքում մեջբերում է ռուս հայտնի բանաստեղծ Յակով Պոլոնսկու կարծիքը. «Սայաթ-Նովայի երգերի բնավորության մասին ընդհանրապես խոսելով, դժվար թե սխալվեմ, եթե ասեմ, որ նրանք իսկի նման չեն ոչ հարեւան ցեղերի երգերին, ոչ էլ էն երգերին, որ եկել են Արեւելքից, թեեւ հիշեցնում են նրանց։ է՛սպես, օրինակ, կովկասյան բոլոր լեռնական ժողովուրդների երգերի ոգին ռազմական է։ Ձին ու թուրը, սերն ու վրեժը, արյունն ու սպանվածի դիակի վրի ողբն են նրանց երգերի հատկանիշները… Սայաթ-Նովան, ընդհակառակը, զուտ քնարական բանաստեղծ է, եւ, թերեւս, մեր ժամանակի հասկացողությամբ, չափազանց անհատական»։ Թումանյանն ինքը դիպուկ է նկատել բանաստեղծի քրիստոնեական մեծահոգությունը. «Զայրացավ, բայց երբեք չչարացավ, ցավեց, բայց երբեք չանիծեց», այլ կերպ՝ խոսքի մարդու խոսքից արյուն չի կաթել, թեեւ ինքը սրի զոհ դարձավ. Աստված չպահպանեց իր ծառային, ինչպես որ չպահպանեց իր Որդուն, սակայն մահը սոսկ անմահության ճանապարհ է նրանց համար, ովքեր ծնվելով՝ կյանքն են երկրպագել… 

Ավարտենք այս փոքրիկ հոդվածը Թումանյանի ամփոփիչ խոսքերով. «Մի ամբողջ ժողովրդի պարծանք է Սայաթ-Նովան, անմաշ ու անմահ։ Ով նրան մին լսեց, մյուս անգամ ավելի սիրով կլսի, ով նրան մին սիրեց, էլ չի դադարի սիրելուց»։

Թեգեր: մշակույթՍայաթ-Նովա
Կիսվել2Tweet2Կիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

Նուրբ հզորության ելեւէջները

Նուրբ հզորության ելեւէջները

Մարտի 28, 2023
Գիրք, որի էջերում արեւելքի լույսն է ու ջերմությունը

Գիրք, որի էջերում արեւելքի լույսն է ու ջերմությունը

Մարտի 24, 2023

Հպարտ ենք ձեզնով

«Ժամանակակիցները Համո Բեկնազարյանի մասին»

Փոքրիկ երգիչների մեծ հաղթանակները…

Հոբելյանական հուշապատում

Վաստակաբեռն բանաստեղծի նոր նվաճումը

Հայրավանք. երեկ եւ այսօր

Հաջորդ Հոդվածը
«Այն, ինչ պիտի ասեմ, կոչված եմ ասելու՝ ես դա չեմ ասել»

«Այն, ինչ պիտի ասեմ, կոչված եմ ասելու՝ ես դա չեմ ասել»

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

    Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Այց անմահ հերոսներին

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • «Կայսերական մեծության» մորմոքը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Գիրք, որի էջերում արեւելքի լույսն է ու ջերմությունը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist