Եղբայրության մասին Պողոս առաքյալը հաճախ խոսում է հռետորաբանորեն, կարեւորագույն հարցերի վրա ուշադրություն հրավիրելու համար.
«Որովհետեւ դուք ազատութեան համար էք կանչուել, եղբարք. միայն թէ ձեր ազատութիւնը պատճառ չտայ մարմնին. այլ սիրով ծառայեցէք իրար»։ Գաղատացիս 5։13
Այս ամենն ընդգծվում է հատկապես փոխաբերական իմաստով օգտագործելու դեպքում.
«Մարդկօրէն եմ ասում եղբարք. ապաքէն մի մարդի հաստատուած կտակը ոչ ով չէ անարգում. եւ ոչ էլ նորա վերայ ուրիշ հրաման աւելացնում»: Գաղատացիս 3։15
«Իսկ մենք, եղբարք, Իսահակի պէս խոստմունքի որդիք ենք»։ Գաղատացիս 4։28
«Չեմ կամենում, եղբարք, որ չգիտենաք՝ թէ մեր հայրերն ամենն էլ ամպի տակն էին, եւ ամենը ծովի միջովն անցան»։ Ա Կորնթացիս 10։1
Պողոսի ձգտումը եկեղեցում կարգուկանոնի հաստատման եւ տարանջատումների կանխարգելման ուղղությամբ արտահայտվում է եղբայրության միասնության ու հավասարության հետ կապված կերպարներում։ Դատապարտելով պառակտումն ու աղանդավորությունը Կորնթոսի եկեղեցում, Պողոսն ընդգծում է եղբայրություն բառը։ Նա կոչ է անում լինել միաբան ու միակարծիք եւ, դրանով հանդերձ, հասնել համաձայնության.
«Աղաչում եմ ձեզ, եղբարք, մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունովը, որ ամենդ միեւնոյն խօսքն ունենաք, եւ երկպառակութիւնները չլինին ձեր մէջ. այլ միեւնոյն մտքի եւ միեւնոյն կարծիքի մէջ հաստատուած լինիք։ Որովհետեւ ձեր մասին ինձ լուր հասաւ, եղբարք, Քղուէի ընտանիքիցը, թէ հակառակութիւններ կան ձեզանում»։ Ա Կորնթացիս 1։10-11
Եվ վերջապես հարկավոր է լինել միակարծիք ու եղբայրասեր.
«Եւ վերջապէս ամենդ համամիտ, կարեկից, եղբայրասէր, բարեսիրտ, քաղցրաբարոյ եղեք»։ Ա Պետրոս 3։8
Որպես եղբայրներ են դիտարկվում նաեւ հավատացյալ տերերն ու ծառաները, եւ եղբայրական հավասարությունը չի կարող բերվել որպես արդարացում միմյանց ծառայելուց հրաժարվելու համար.
«Իսկ հաւատացեալ տէրեր ունեցողները թող չանարգեն նորա համար, որ եղբարք են. այլ առաւել եւս ծառայեն. նորա համար, որ հաւատացեալ են եւ սիրելի, որ բարերարութեանը մասնակից են. այս բաները սովորեցրու եւ յորդորիր»։ Ա Տիմոթեոս 6։2
Մակեդոնացիներին գրած թղթում Պողոս առաքյալը նշում է, որ նրանք շատ լավ հասկանում են, թե ինչ է եղբայրական սերը եւ որ պետք է մտահոգվեն Մակեդոնիայի բոլոր եղբայրների համար.
«Որ հենց այդ էլ անում էք այն բոլոր եղբայրներին, որ ամբողջ Մակեդոնիայումն են. եւ աղաչում ենք ձեզ, եղբարք, որ էլ աւելանաք, Եւ ջանք անէք որ հանդարտ լինիք. եւ ամեն մէկն իր գործը գործէ. եւ ձեր ձեռովն աշխատէք, ինչպէս որ պատուիրեցինք ձեզ, որ պարկեշտութիւնով վարուիք դրսինների հետ եւ ոչ մի բանով կարօտ չլինիք»։ Ա Թեսաղոնիկեցիս 4։10-11
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ