Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հուլիսի 4, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Ինչու է հայկական ատոմակայանի հերթական կանգը 73 օր

Պարզաբանում է ՀԱԷԿ-ի տնօրենը

Ապրիլի 20, 2022
Հանրապետություն
Ինչու է հայկական ատոմակայանի հերթական կանգը 73 օր
20
ԿԻՍՎԵԼ ԵՆ
2k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Այս տարվա ապրիլի 16-ին՝ ժամը 00:30-ին, ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը կանգնեց ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ)` 73 օր տեւողությամբ: Հարց կարող է հնչել՝ ինչո՞ւ այսքան երկար (73 օր)՝ սովորաբար ընդունված 45 օրվա փոխարեն, մանավանդ որ 2021 թ. ՊՆՎ շրջանակներում ատոմակայանը մայիսի 15-ից աշխատանքը դադարեցրել էր 141 օրով, եւ այդ ընթացքում բավական լայնածավալ ու մանրակրկիտ աշխատանքներ էին արվել։ Թյուրընկալումներից խուսափելու համար (որպեսզի միջազգային հարթակներում հայկական ատոմային էներգետիկայի զարգացումը չուզող որոշ երկրների ոչ մասնագիտական, այլ քաղաքական հայտարարությունները մեր հանրության շրջանում չիրացվեն,- Ա. Մ.) դիմեցինք «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ-Հայկական ԱԷԿ-ի տնօրեն Մովսես Վարդանյանին։

-73 օրը երկարատեւ ժամկետ չէ,- ասաց նա:- Հիմա բացատրեմ՝ ինչու։ Բայց որպեսզի ասածս ավելի հասկանալի լինի, նախ սկսեմ 141 օրից։ Հայկական ատոմակայանի գործող բլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագրի մասով հիշում եք, որ սկզբում 2015-2016 թթ. 10 տարվա հեռանկարով է եղել դա, այսինքն՝ մինչեւ 2026 թ.: Բայց հաշվի առնելով մյուս երկրների նմանատիպ բլոկների փորձը` պատրաստվեցինք կրկնակի երկարաձգել շահագործման ժամկետը՝ մինչեւ 2036 թ.։ Տեխնիկատնտեսական հիմնավորումները մեզ թույլ տվեցին այդ մասին մտածել: Եվ դեռ  2020 թ. ՀԱԷԿ-ի պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքներից եւ վերաթողարկումից հետո լայնածավալ եւ մանրակրկիտ աշխատանքներ սկսվեցին՝ ուղղված ՀԱԷԿ-ի 2021 թ. վերազինմանը եւ վերանորոգման պլանավորմանը: Բացի այդ՝ ՀԱԷԿ-ի մոտակա տարիների արտադրական պլանները ձեւավորվել են դեռ 2017 թ.՝ հաշվի առնելով կայանի հետազոտության արդյունքները եւ Հայաստանի էներգաարտադրող ձեռնարկությունների միջեւ արտադրության ծավալների բաշխումը: Ամենամյա պլանավորված աշխատանքներից կախված էլ որոշվում է յուրաքանչյուր տարվա կանգի տեւողությունը: Այդ պլանները հաստատվել են կառավարության 2018 թ. մայիսի 3-ի որոշմամբ: Եվ հենց այդ որոշմամբ էլ նախատեսված էր ՀԱԷԿ-ի 141-օրյա կանգը։ Եվ այդ տեւողության ավելի քան կրկնապատկումը պայմանավորված էր վերանորոգման ստանդարտ աշխատանքներին աննախադեպ մեծ ծավալի լրացուցիչ աշխատանքների ավելացմամբ…

– Եվ, եթե չեմ սխալվում, այդ ժամանակ նաեւ տարբերակ կար, որ 141 օրվա փոխարեն 2-3 տարի կանգներ ատոմակայանը։

-Այո, այդպիսի տարբերակ կար։ Բայց մենք դա, հասկանալի պատճառներով, որի մասին հենց ձԵր թերթում հաճախ ենք խոսել, մեզ դա թույլ տալ չէինք կարող։ Որոշեցինք 2-3 տարվա փոխարեն ամեն տարի հերթական պլանային կանգը մի քիչ երկարացնել։ Սա ավելի արդյունավետ է։

-Ի՞նչ եք անելու այս 73 օրում։

-ՊՆՎ-2022-ի ընթացքում նախատեսում ենք ռեակտորի միջին վերանորոգում անել՝ ակտիվ գոտու մասնակի վերաբեռնմամբ, նախատեսում ենք նաեւ հիմնանորոգել թիվ 4 եւ 5 գլխավոր շրջանառու պոմպերը, ընթացիկ վերանորոգել թիվ 1 եւ 6 գլխավոր շրջանառու պոմպերը, հիմնանորոգել թիվ 4 եւ 5 շոգեգեներատորները, նաեւ տուրբագեներատորների միջին վերանորոգում անել: Շարունակելու ենք նաեւ ակտիվ գոտու վթարային հովացման, հուսալի սնուցման եւ սպրինկլերային համակարգերի, ինչպես նաեւ տուրբինային տեղակայանքի օժանդակ համակարգերի արդիականացման աշխատանքները:

-Խնդրում եմ հստակեցնել նաեւ, թե ինչու ՊՆՎ-2022-ի ժամկետը կրճատվեց՝ 85 օրից դառնալով 73։

-Միանգամայն ճիշտ եք՝ մեր հայտը 85 օրվա կտրվածքով էր։ Անվտանգության համակարգերի հովացման համակարգը պետք է փոխեինք։ Այլ կերպ՝ համապատասխան խողովակները փոխեինք չժանգոտվող մետաղից (ներժ) խողովակների։ Եղած խողովակների ժամկետը չի անցել, բայց անհրաժեշտ է փոխել։ Այս տարի «Գնումների մասին» օրենքի  որոշ գործոններով պայմանավորված՝ չհասցրեցինք գնումներ անել։ Դրա համար էլ 85 օրը կրճատվեց 73-ի։ Խողովակները մյուս տարի կփոխենք։

-Այս տարվա նախատեսվող աշխատանքներում ՀԱԷԿ-ի հիմնական արտադրամասերի աշխատակիցներից բացի այլ երկրների մասնագետներ ներգրավվա՞ծ են։

-Այո, Ռուսաստանի, Խորվաթիայի, Սլովակիայի, Չեխիայի եւ այլ երկրների մասնագետներ կան, որոնք ատոմակայանների համակարգերի եւ սարքավորումների վերանորոգման հարուստ փորձ ունեն: Մեր Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի մասնագետներն էլ են ներառված:

-Հերթական այս կանգից հետո ժամանակին կմիանա՞ք էներգացանցին։

-Աշխատանքն ըստ ժամանակացույցի է, եւ ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի գործարկումը նախատեսվում է հունիսի 28-ին:

Թեգեր: էլեկտրաէներգիաՀԱԷԿ
Կիսվել8Tweet5Կիսվել1
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Համանախագահող երկրներն առանձին են գործում, բայց՝ նույն առաքելությամբ

Համանախագահող երկրներն առանձին են գործում, բայց՝ նույն առաքելությամբ

ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ամեն ինչ կարելի՞ է

ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ամեն ինչ կարելի՞ է

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    16 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հերոսների ոգին անմահ է

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Հիշողության խոսք

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist